Շատ ներեցեք պետք է իմ փորձից մի քանի դեպք ասեմ.
Թևիս տակ թարախ էր հավաքվել, բավականին մեծ, պոպոքի չափ, գնացի պոլիկլինիկա վիրաբույժի(խիրուրգի) մոտ, ցույց տվեցի, միանգամից վիրահատության ուղարկեց, ասեցի ուրիշ հնարավոր միջոց չկա բուժման, բացի վիրահատականից, սկսեց ժողովրդական լեզվով ասած ղժալ վրաս, բա թե վարունգ դիր, լոբի դիր կանցնի… Նույն բժշկի մոտ վեռջերս էի գնացել, ձեռքիս բութ մատը ցավում էր ու ամեն հենվելուց ցավում, գնացի, ասեցի նայեք, թեթև շոշափեց, ասեց ծալի, ու չթողնելով նույնիսկ որ երկու բառ կապեմ ու բացատրեմ թե որտեղ ինչպես է ցավում, ասեց ամեն ինչ նորմալ է գնա, ես էլ արդեն կատաղած շրմփացրի դուռը ու դուրս եկա, սպանեն էլ, էլ չեմ գնա իրա մոտ, աչքի բժիշկը, միշտ ինչ-որ բանով զբաղվածի մեկն է, ամենինչից կհասկանա ու կխոսա բացի իր մասնագիտությունից, երբ էլ գնաս, ինչ պրոբլեմ էլ ունենաս նույն դեղը կգրի ու կուղարկի…
Չհաշված որ պոլիկլինիկայի հերթերից ու հերթերում տեղի ունեցող ողջ քաշքշուկից արդեն զզվել եմ, ու հիմա ով էլ ստիպի չեմ գնա հերթում կանգնեմ, ու էդքան մարդու դարդ ու ցավ լսեմ, մի հատ էլ կռիվ տամ, ով էր առաջ, ով էր հետ
Սա իմ սեփական կարծիքը, ով ոնց կուզի թող մտածի
Էջանիշներ