Լրահոս / 27.02.2012
Խոջալուի դեպքերի համար պատասխանատու է միայն ադրբեջանական կողմը
Արդեն քսան տարի է, որ ադրբեջանական պաշտոնական քարոզչությունը դաժան ու անզիջում տեղեկատվական պատերազմ է վարում ԼՂՀ-ի և ՀՀ –ի դեմ` օգտագործելով ամեն մի կեղծիք` մասնավորապես Խոջալուի դեպքերը ներկայացնել որպես ցեղասպանություն:Այսօրվա մամլո ասուլիսի ժամանակ գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանը և Խոջալուի դեպքերի ականատես, հետախուզական խմբի հրամանատար Վլադիրմիր Վարդանովը խոսեցին Խոջալուի դեպքերի մասին:
Պրն Կարապետյանի խոսքով` Ադրբեջանն արդեն հիսուն երկրներում Խոջալուի քսանամյակի կապակցությամբ իրականացնում է քարոզչական աշխատանք` ցուցադրում է ֆիլմեր, ցուցահանդեսներ, հանրահավաքներ, կոնֆերանսներ:
Պրն Վարդանովի խոսքով` Խոջալուն Շուշիից ոչ պակաս կարևոր կետ էր, ավելին` այն եղել է լուրջ կրակակետ և 150 մարդ բավարար էր ազատագրելու Խոջալուն, սակայն այն ժամանակ ԼՂ-ը չուներ այդքան ռեսուրս:
Ականատեսի խոսքով` 1992 թ. փետրվարի 26-ի գիշերը սկսվեց կրակակետը ոչնչացնելու գործողությունը, միևնույն ժամանակ երկու միջանցք թողնելով բնակչության հեռանալու համար, առաջինը` Ասկերանով Աղդամ, երկրորդը` Նախիջևանիկ գյուղով` Աղդամ:
«Մեր խնդիրը Խոջալուն պահելն էր, որ ադրբեջանցիներն առաջ չշարժվեին»,-ասաց Վլադիմիր Վարդանովը:
Սակայն գիշերն ադրբեջանական կողմը նկատել է շարժում: Մտածելով, թե հայկական կողմը պատրաստվում է հարձակվելու, սկսել է փոխհրաձգություն փախստականների վրա, որոնց մեջ եղել են նաև զինվորականներ, ովքեր էլ իրենց հերթին, չհասկանալով ինչ է կատարվում, պատասխան կրակ են արձակել:
Առավոտյան ադրբեջանական կողմը, հասկանալով ինչ է կատարվել, ադրբեջանցիները դիակները տեղափոխել են այնտեղ, որտեղ որոշ ժամանակ առաջ գտնվել է միայն ականատես Վլադիմիր Վարդանովը:
Աղավաղելով դիակները` Ադրբեջանը հայտարարել է, որ հայկական կողմն է արել այդ վայրագությունները, այն դեպքում, երբ հայերը չէին կարող նման բան անել, քանի որ հայկական դիրքերը եղել են բավականին հեռու կատարված դեպքերից:
Պրն Կարապետյանի խոսքով` ադրբեջանական մամուլի տեղեկացմամբ 613 հոգի է զոհվել և կորել է 150 հոգի:
Բանախոսի խոսքով` Ադրբեջանը փորձում է սրանով քողարկել Մարաղայի հայերի նկատմամբ կատարված ոճրագործությունները:
«Շուշի» հիմնադրամը պատրաստվում է միջազգային դատարանում դատի տալ ադրբեջանական իշխանություններին բացահայտ կեղծիքի և միջազգային հանրությանը մոլորեցնելու համար: Պատասխանատվության են ենթարկվել նաև Մարաղայի դեպքերի ոճրագործները:
Ինչ վերաբերում է Խոջալուի մասին պատմող ադրբեջանական ֆիլմին, ապա դա ադրբեջանցի զինվորների հայրենասիրությունը չի ավելացրել, ընդհակառակը, հակառակ ազդեցություն է թողել ադրբեջանցի զինվորների վրա, նրանք ավելի շատ են հուսալքվել:
27.02.2012 14:33
Էջանիշներ