Chuk-ի խոսքերից
Ռայ, երբ որ երկրումդ բռնաբարվում ա ընտրելու իրավունքը, էդտեղ կուսակցական պայքարի խնդիր չի:
Բնապահպանները սկզբից ասում էին, որ քաղաքականությամբ չեն զբաղվում: Լիքը քննադատությունից հետո ավելի խելոքները մտցրեցին թեզը, որ զբաղվում են քաղաքականությամբ, իրենց արածը հենց քաղաքականություն է, բայց կուսակցական պայքարի մեջ չեն մտնի, չեն կուսակցականացվի:
Սա ընդունելի տարբերակ ա, բայց իր մեջ դեմագոգիա է պարունակում: Որովհետև իրականում շատ անգամ ենք դիտարկել ու նկատել, որ բնապահպանները լավ են ընդունում ասենք Ժառանգներին, բայց վատ՝ ՀԱԿ-ին: Այսինքն կար սելեկցիա: Բայց սա թողնենք, հիմա դրա մասին չի խոսքը:
Հիմա երկրում ընտրություններ էին, որոնք կեղծվել են: Այդ կեղծման արձանագրումն ու դրա մասին հայտարարություն տարածելը ոչ թե կուսակցականացում է, այլ բնական բողոք, քաղաքացու սովորական կեցվածք: Ես չեմ հավատա քաղաքացիական շարժմանը, որը արդարացիորեն բարձրացնում է բուծիկների շինության անթույլատրելիության հարցը, բայց չի բարձրաձայնում ընտրությունների կեղծումը: Չեմ հավատա, որովհետև այդ կեղծումից են սկսվում ապօրինի ծառահատումները, ապօրինի կառուցապատումներն ու մնացած բոլոր ապօրինությունները:
Ոչ մեկը չի ասում, որ բնապահպաններն աջակցեին այս կամ այն ուժին, այս կամ այն կուսակցությանը: Բայց քաղաքացիական նման կառույցը, որը հայտարարում է արդարության համար պայքարի մասին, ՊԵՏՔ Է արձանագրի երկրի ամենակարևոր իրադարձությունը, ամենակարևորը խախտումը, ՄԱՐԴՈՒ ԱԶԱՏ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ գողացումը: Եթե սա չի անում, ես սկսում եմ ավելի ու ավելի մտածել, որ էստեղ ինչ-որ մի բան էն չի:
Քո կեցվածքը ես չեմ քննարկում: Հալալ ա քեզ: Հալալ ա, որ կանգնել ես Մաշտոցի պուրակում: Որ կանգնել ես ընտրատեղամասում: Որ պայքարել ես: Բայց ընտրատեղամասում եղել ես անհատ, ոչ թե խմբի անդամ: Բարձրացրեք էդ հարցը: Ափսոս ա ձեր շարժումը:
Էջանիշներ