Մաշտոցի պուրակում այս պահին ապամոնտաժող բրիգադները կրկին ձեռնամուխ են եղել ապամոնտաժման աշխատանքներին: Ոստիկանությունը դիմադրում և չի թույլատրում մոտենալ անօրեն տեղադրած տաղավարներին: Առավել բիրտ գործողությունների են դիմում որստկանները:
Առաջին բրիգադի անդամ Մանվել Սարգսյանը կոչ է արել ապամոնտաժողներին` եթե խփում են` ընկեք, ձեռբակալում են` հանձնվեք, տանեն դատարան, կգնանք և այնտեղ կհրավիրենք այն հանցագործներին, որենք ստեղծել են այս իրավիճակը:
Առաջին բրիգադի անդամ Ստեփան Դանիելյանը ընթերցել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրահանգը մայրաքաղաքի որստիկանապետ Ներսիկ Նազարյանին, որում հրահանգվում է թույլ չտալ մի քանի մարդկանց խոչընդոտել պուրակում տաղավարների արդիականացման եւ նորերի տեղադրման, կանաչ տարածքների բարեկարգման եւ բացօդյա ավտոկայանատեղու ստեղծման աշխատանքներին:
Ինչպես հայտնում է մեր թղթակիցը, քաշքշուկի ժամանակ վնասվել է ապամոնտաժողներից մեկի ձեռքը:
Մինչդեռ ապամոնտաժողները փորձում եին մոտենալ տաղավարներին, երիտասարդ ակտիվիստները պուրակում վրան են տեղադրել: Նրանք ասում են, որ անցնում են ակցիաների շուրջօրյա ռեժիմի:
Պուրակում հարյուրի մոտ ոստիկաններ եվ կարմիր բերետավորներ կան: Հիմա նրանք մոտենում են վրանին, որ հանեն այն:
Մաշտոցի պուրակում սկսվել է իսկական ջարդ վրանի համար: Կարմիր բերետավորները ծեծում են բոլորին, չխնաելով նույնիսկ աղջիկներին: Ակտիվիստներից մեկին` Վահագն անունով տարան ոստիկանության բաժին` դիմադրություն ցույց տալու համար:
Ահավոր գործողությունների շնորհիվ ոստիկանները հանեցին ու տարան վրանը: Փոխոստիկանապետ Ռ. Մելքոնյանը շնորհակալություն հայտնեց ոստիկաններին` բռավո բացականչելով:
Հիմա ակտիվիստները սկսել են տեղադրել երկրորդ վրանը:
Իրավիճակը մնում է լարված: Ոստիկանները վրանի համար` ծեծելով քաշքշում են բոլորին: Վահագին բաց են թողնել եւ նա միացել է ընկերներին:
Ոստիկաններին չհաջողվեց հանել երկրորդ վրանը: Հիմա ապամոնտաժողները փորձում են բանակցություններ վարել ոստիկանների հետ:
Ակտիվիստներից մեկին` Եղիային, որին անհրաժաշտ է օգնություն, տանում են հիվանդանոց:
http://www.livestream.com/savemashtotspark
Ոստիկանները հենց հիմա տարան Գոռ Հակոբյանին, Եղիա Ներսիսանյին եւ Վահրամ Սողոմոնյանին: Տարել են նաեւ Արման Յարալյանին, Գեւորգ Սաֆարյանին եւ Կարեն Հարությունյանին:
Բերման է ենթարկվել առաջին բրիգադի անդամ Արմեն Հովվանիսյանը:
Էջանիշներ