User Tag List

Էջ 12 21-ից ԱռաջինԱռաջին ... 28910111213141516 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 166 համարից մինչև 180 համարի արդյունքները՝ ընդհանուր 312 հատից

Թեմա: Մաշտոցի պուրակում «բուծիկաշինություն»․ երևանցիները պայքարում են

  1. #166
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մահացել է Օլիկ Գարխյանը

    Այսօր առավոտյան կյանքից վաղաժամ հեռացավ բոլորի կողմից սիրված ձեռնարկատեր, քաղաքական գործիչ, ՀՀ պատվավոր քաղաքացի Օլիկ Գարխյանը: Հետխորհրդային տարիներից սկսած՝ նա հայրենանվեր գործունեություն է ծավալել բետոնապատման, գերեզմանաշինության, սաունաշինության, մոթելաշինության և բուծիկապատման, հանքակերության և դոլարաբուծության ոլորտներում, արժանացել է նախագահական մի շարք պատվոգրերի, մեդալների:


    Այս առավոտ Օլիկ Գարխյանի դին հայտնաբերվել է նրա աշխատավայրին կից էլիտար մոթելի պետքարանում: Նախագահի նստավայրում գումարվել է արտահերթ նիստ Օլիկ Գարխյանի ընկերների և հարազատների մասնակցությամբ քննարկելու նշված պետքարանը երջանկահիշատակ Օլիկ Գարխյանի անունով կոչելու առաջարկը:


    Որոշվել է Օլիկ Գարխյանի մարմինը հողին հանձնել Մաշտոցի պուրակում, սիրտը տեղափոխել Ջերմուկ, իսկ ձախ թոքը՝ Թեղուտի անտառների տարածք: Այն հարցին, թե ինչու նաև Թեղուտ և Ջերմուկ, տիկին Գարխյանը պատասխանեց. «Խեղճ մարդուս մուրազը փորը մնաց, չկարացավ մարսի»:


    Դիահերձումից պարզվել է, որ Օլիկ Գարխյանի վախճանը վրա է հասել պինդ փորկապության վիճակում շնչահեղձության առիթմիկ հևոցներին հաջորդած հաստաղիքի խոշոր թութքային ելուստի ճողվածքի հետևանքով: Նրա կերակրափողում հայտնաբերվել է դոլարի մեջ փաթաթած չալաղաջի միս, իսկ հաստաղիքում՝ թանկարժեք հանքաքարերից և ուրանի փոշուց պատրաստված անհայտ տեսակի սնունդ:


    Օլիկ Գարխյանի հուղարկավորությունը հավուր պատշաճի և էկոլոգիապես մաքուր եղանակով կազմակերպելու համար ՀՀ ինքնորոշված քաղաքացիների կողմից ստեղծվել է Արարողակարգի հանձնաժողով: Օլիկ Գարխյանի ընտանեկան բյուջեի խիստ սղության պատճառով նրա ընտանիքի անդամները ցանկություն են հայտնել, որ հոգեհանգիստը և հուղարկավորությունը կազմակերպվեն միևնույն օրը: Օլիկ Գարխյանի դին հրաժեշտի համար կդրվի Մաշտոցի պուրակում կիրակի օրը՝ ամսի 22-ին, ժամը 12:30-ից կսկսվի քաղաքացիական հոգեհանգիստը, ապա ժամը 13:00-ին տեղի կունենա թաղման թափորի երթ՝ քաղաքի կենտրոնական փողոցներով (որտեղ, իր ասելով, ծնվել և մեծացել էր երջանկահիշատակ Օլիկ Գարխյանը): 14:00-ին Մաշտոցի պուրակում տեղի կունենա հուղարկավորության արարողությունը:


    Հարազատների հավաստմամբ՝ հանգուցյալի վերջին շրջանում հնչեցրած ցանկությունը հենց Մաշտոցի պուրակի հանրային տարածքում հայրենանվեր բիզնես օբյեկտներ հիմնելն էր, որը մեծապես կնպաստեր մեր երկրի պետականաշինության և տնտեսության ամրապնդման գործընթացներին: Այս արժեքավոր գաղափարի համար Օլիկ Գարխյանը հետմահու արժանացել է Մեսրոպ Մաշտոցի շքանշանի:


    «Այս զգալի կորստով մենք, ցավոք, կորցրեցինք նաև մի շարք կարևորագույն արժեքներ՝ տգիտություն, անպատժելիություն, անօրինականություն, հակասահմանադրականություն, կոռուպցիա, կաշառակերություն, անճաշակություն և ստախոսություն, որոնք Օլիկի երդվյալ ընկերների ու համակիրների սկզբունքներն են եղել», - նշեցին Օլիկ Գարխյանի ընկերները:

    ՀՀ ինքնորոշված քաղաքացիներ
    Վաղը՝ ժամը 14.00, Մաշտոցի այգում կկայանա Օլիկ Գառլախիչի հոգեհանգիստն ու թաղումը։ Խնդրում ենք բոլորիդ ձեր հարգանքի տուրքը մատուցել և վերջին հրաժեշտը տալ։ Անտեր մնացինք
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (21.04.2012), Freeman (29.04.2012), Rhayader (22.04.2012), Skeptic (21.04.2012), Varzor (23.04.2012), Ռուֆուս (21.04.2012)

  3. #167
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ լուրջ-լուրջ կարդում եմ...


  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    RADIOmanyachka (24.04.2012), Նաիրուհի (21.04.2012)

  5. #168
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մաշտոցի պուրակի ինքնորոշված քաղաքացիները կիրակի օրը` ապրիլի 22-ին, թաղելու են օլիգարխիան:

    Օլիգարխիայի հուղարկավորությունը հավուր պատշաճի և էկոլոգիապես մաքուր եղանակով կազմակերպելու համար ՀՀ ինքնորոշված քաղաքացիների կողմից ստեղծվել է Արարողակարգի հանձնաժողով:

    Օլիգարխիայի դին հրաժեշտի համար կդրվի Մաշտոցի պուրակում: Ժամը 12:30-ից կսկսվի քաղաքացիական հոգեհանգիստը, ապա ժամը 13:00-ին տեղի կունենա թաղման թափորի երթ, որը կսկսվի Մաշտոցի պուրակից, ապա կուղղվի Մաշտոցի պողոտայով դեպի Թումանյան փողոց, Հյուսիսային պողոտա, Հանրապետության Հրապարակ, Ամիրյան փողոց և կավարտվի Մաշտոցի պուրակում: Ժամը 14:00-ին պուրակում տեղի կունենա հուղարկավորության արարողությունը:

    Հայաստանի ողջ ինքնորոշված ժողովուրդը տոնում է օլիգարխիայի մահը: Այլևս երբեք նա չի վայելի իր մենաշնորհը, այլևս երբեք նա բարեգործություն չի անի չվճարված հարկերով, այլևս երբեք նա բուծիկներ չի կառուցի մեր այգիներում, այլևս երբեք մենք չենք տեսնի նրա անպատժելիությունը:

    Օլիգարխիայի մահով մենք հրաժեշտ ենք տալիս տգիտությանը, անպատժելիությանը, անօրինականությանը, հակասահմանադրականությանը, կոռուպցիային, ստախոսությանը, հանցավորությանը, ազգային հարստության թալանին…
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (22.04.2012), Varzor (23.04.2012)

  7. #169
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Վաղը՝ ժամը 14.00, Մաշտոցի այգում կկայանա Օլիկ Գառլախիչի հոգեհանգիստն ու թաղումը։ Խնդրում ենք բոլորիդ ձեր հարգանքի տուրքը մատուցել և վերջին հրաժեշտը տալ։ Անտեր մնացինք
    Առաջարկում եմ Արարողակարգի հանձնաժողովին
    1. Սահմանել ամենամյա մրցանակ, նրա՝ բոլորին պատճառած վնասների ֆոնդից,
    2. Նրա բոլոր արտահայտած ունիկալ մտքերը թարգմանել մեռած լեզուներով և ոչնչացնել հայերեն բնագրերը,
    3. Փող աշխատելու զարտուղի ճանապարհներից մեկը կոչել նրա անունով,
    4. Ամեն տարի մեկ տարի լռությամբ հարգել նրա պայծառ հիշատակը:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (22.04.2012), Rhayader (22.04.2012), Skeptic (22.04.2012), Smokie (21.04.2012), Varzor (23.04.2012), VisTolog (21.04.2012), Հայկօ (22.04.2012), Նաիրուհի (22.04.2012)

  9. #170
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լացողը վերջնա:



  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (22.04.2012), Skeptic (22.04.2012), Tig (23.04.2012), Varzor (23.04.2012), Ռուֆուս (22.04.2012)

  11. #171
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայկ Բարսեղյանի աշխատանքը, կարճ բայց շատ ազդեցիկ վիդեո, որը պատրաստված է իրար հաջորդող լուսանկարներից: Ցանկալի է դիտել 720p կամ 1080p որակով:

    I may be paranoid but no android!

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (27.04.2012), Claudia Mori (27.04.2012), E-la Via (27.04.2012), Sagittarius (27.04.2012), Ֆոտոն (29.04.2012)

  13. #172
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկ Բարսեղյանի աշխատանքը, կարճ բայց շատ ազդեցիկ վիդեո, որը պատրաստված է իրար հաջորդող լուսանկարներից: Ցանկալի է դիտել 720p կամ 1080p որակով:

    <<Շնորհակալություն ամաչելու համար>> Տ. Խզմալյան
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sagittarius (27.04.2012), Ռուֆուս (27.04.2012)

  15. #173
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մաշտոցի պուրակում այս պահին ապամոնտաժող բրիգադները կրկին ձեռնամուխ են եղել ապամոնտաժման աշխատանքներին: Ոստիկանությունը դիմադրում և չի թույլատրում մոտենալ անօրեն տեղադրած տաղավարներին: Առավել բիրտ գործողությունների են դիմում որստկանները:

    Առաջին բրիգադի անդամ Մանվել Սարգսյանը կոչ է արել ապամոնտաժողներին` եթե խփում են` ընկեք, ձեռբակալում են` հանձնվեք, տանեն դատարան, կգնանք և այնտեղ կհրավիրենք այն հանցագործներին, որենք ստեղծել են այս իրավիճակը:

    Առաջին բրիգադի անդամ Ստեփան Դանիելյանը ընթերցել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրահանգը մայրաքաղաքի որստիկանապետ Ներսիկ Նազարյանին, որում հրահանգվում է թույլ չտալ մի քանի մարդկանց խոչընդոտել պուրակում տաղավարների արդիականացման եւ նորերի տեղադրման, կանաչ տարածքների բարեկարգման եւ բացօդյա ավտոկայանատեղու ստեղծման աշխատանքներին:

    Ինչպես հայտնում է մեր թղթակիցը, քաշքշուկի ժամանակ վնասվել է ապամոնտաժողներից մեկի ձեռքը:

    Մինչդեռ ապամոնտաժողները փորձում եին մոտենալ տաղավարներին, երիտասարդ ակտիվիստները պուրակում վրան են տեղադրել: Նրանք ասում են, որ անցնում են ակցիաների շուրջօրյա ռեժիմի:

    Պուրակում հարյուրի մոտ ոստիկաններ եվ կարմիր բերետավորներ կան: Հիմա նրանք մոտենում են վրանին, որ հանեն այն:

    Մաշտոցի պուրակում սկսվել է իսկական ջարդ վրանի համար: Կարմիր բերետավորները ծեծում են բոլորին, չխնաելով նույնիսկ աղջիկներին: Ակտիվիստներից մեկին` Վահագն անունով տարան ոստիկանության բաժին` դիմադրություն ցույց տալու համար:

    Ահավոր գործողությունների շնորհիվ ոստիկանները հանեցին ու տարան վրանը: Փոխոստիկանապետ Ռ. Մելքոնյանը շնորհակալություն հայտնեց ոստիկաններին` բռավո բացականչելով:

    Հիմա ակտիվիստները սկսել են տեղադրել երկրորդ վրանը:

    Իրավիճակը մնում է լարված: Ոստիկանները վրանի համար` ծեծելով քաշքշում են բոլորին: Վահագին բաց են թողնել եւ նա միացել է ընկերներին:

    Ոստիկաններին չհաջողվեց հանել երկրորդ վրանը: Հիմա ապամոնտաժողները փորձում են բանակցություններ վարել ոստիկանների հետ:

    Ակտիվիստներից մեկին` Եղիային, որին անհրաժաշտ է օգնություն, տանում են հիվանդանոց: http://www.livestream.com/savemashtotspark

    Ոստիկանները հենց հիմա տարան Գոռ Հակոբյանին, Եղիա Ներսիսանյին եւ Վահրամ Սողոմոնյանին: Տարել են նաեւ Արման Յարալյանին, Գեւորգ Սաֆարյանին եւ Կարեն Հարությունյանին:

    Բերման է ենթարկվել առաջին բրիգադի անդամ Արմեն Հովվանիսյանը:
    Աղբյուր՝ Լրագիր

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (29.04.2012), Freeman (29.04.2012), Rammstein (29.04.2012), Smokie (29.04.2012), VisTolog (29.04.2012), Գեա (29.04.2012), Ռուֆուս (29.04.2012), Ֆոտոն (29.04.2012)

  17. #174
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)



  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (29.04.2012), Sagittarius (29.04.2012), Նարե91 (29.04.2012), Ռուֆուս (29.04.2012)

  19. #175
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել, որով դատապարտում է երեկ Մաշտոցի պուրակում տեղի ունեցած միջադեպը։ Հայտարարության մեջ ասված է.
    Երեկ Մաշտոցի պուրակի բնապահպան ակտիվիստների խմբի վրա ոստիկանության կողմից տեղի է ունեցել ապօրինի հարձակում, ուժի գործադրում, որի հետևանքով կան մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացիներ։ Ակտիվիստների այս նախաձեռնությունն իր հաստատակամությամբ, տևականությամբ և գրանցած հաջողություններով, որպես քաղաքացիական հասարակության կառուցման հերթական մի աղյուս, կարող էր դառնալ օրինակելի, ինչը և սպառեց վարչախմբի համբերությունը։ Իշխող վարչախմբի համար ամենավտանգավոր բանը հենց քաղաքացիական հասարակության ձևավորումն է, տարբեր ոլորտներում քաղաքացիների նախաձեռնողականության աճը, նրանց պայքարը ինչպես առանձին խնդիրների լուծման, այնպես էլ իշխանության ապօրինությունների դեմ։
    Հայ Ազգային Կոնգրեսը սատարում է Մաշտոցի պուրակի ակտիվիստներին և դատապարտում նրանց նկատմամբ ոստիկանական ապօրինությունները։ Կատարվածի անմիջական մեղավորը, սակայն, իշխող վարչախումբն է՝ Ս. Սարգսյանի գլխավորությամբ, որի ձեռքում էլ ոստիկանությունը դարձել է բութ մի գործիք։
    Քաղաքացիական բազմաբնույթ շարժումները, նախաձեռնությունները իրական որևէ արդյունք չեն ունենա, եթե դրանք չեն տեղավորվում ընդհանուր քաղաքական կոնտեքստում։ Նմանօրինակ որևէ խնդիր կարող է արմատապես լուծվել միայն օրինական, քաղաքական բնութագիր ունեցող իշխանության պայմաններում։ Գործող վարչախումբը այդպիսի իշխանության հակոտնյան է, ուստիև քաղաքացիական բոլոր նախաձեռնությունները ևս, իրենց արդյունավետության տեսակետից, առաջնահերթ մեկ խնդիր պետք է ունենան՝ այդ վարչախմբի վերացումը։
    Աղբյուր՝ tert.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (30.04.2012), Rhayader (01.05.2012), Varzor (02.05.2012)

  21. #176
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, գրում եմ ին անձնական կարծիքը,

    Մաշտոցի պուրակի շարժումը, հատկապես ապամոնտաժող բրիգադի գործողությունները բավականին մարդկային դեմք են դնում մեր իշխանությունների ու ոստիկանության վրա… ապամոնտաժող բրիգադի գործողությունները միանշանակ անօրինական են քանի որ դրանք ուղղված են ոստիկանությանը… ոստիկանությունը իրավունք չունի չպաշտպանելու քաղաքապետարանի որոշումը, դա նրա իրավասություններից վեր է… ոստիկանությունը օրենսդիր մարմին չի, նրանք որոշումները չեն կարող հարցականի տակ դնել… ըստ այդմ իրենց բոլոր գործողություններն օրինական են ու համաժափ եթե չասենք չափազանց մեղմ… ես մուշտարի աչքով նայել եմ ու կարող եմ ասել որ սա ցույց է տալիս որ մեր ոստիկանությունը բարեփոխվել է իսկ իշխանությունները դառել են ավելի հանդուրժողական և մարդու իրավունքների պաշտպանման գծով մեծ առաջընթաց կա… սա ես հեգնական չեմ ասում՝ այդպես է երևում

    համեմատության կարգով ասեմ որ նման դեպքերում ԱՄՆ-ում շատ ավելի կոշտ վերաբերմունք կլիներ՝ արցունքաբեր գազեր, մահակներ և ջրի մեքենաներ… ինքս ականատես եմ եղել (կենդանի հաղորդում occupy LA) նման հավաքի ցրմանը… էլ չասեմ որ ոստիկանին մատով անգամ չես կարող կպնել…

    ապամոնտաժող բրիգադն ավելի վնասում է իր գործողություններով և եթե մի օր մահակներով, արցունքաբեր գազով ու ջրի մեքենաներով գան ու ցրեն, ապա դա անօրինական չի լինի… 100-500 հավաքված մարդիկ չեն կարող ներկայացնել հասարակության կարծիքը, բայց եթե հավաքվի աննախադեպ բազմություն, միգուցե խնդիրը փոխվի…

    ես կառաջարկեի որ ձեր պայքարն ուղղեք համապատասխան օրգաններին՝ քաղաքապետ, համայնքապետեր և այլն դուք ինձնից լավ կիմանաք ու աննախադեպ մեծ մարդկային ռեսուրսներով պիկետներ քաղաքապետարանի ու ավագանու նստավայրի դիմաց, քաղաքապետի տան դիմաց… միևնույն ժամանակ պիկետը պահելով հենց պուրակում…

    այս պահի դրությամբ իշխանությունները կարծես վայելում են ձեր կողմից արված "ժողովրդավարական նվերը" ու կարծես ոչ էլ ուզում են որ հեռանաք այնտեղից… նրանք աննախադեպ քնքշությամբ ու գուրուրանքով են գրկում ապամոնտաժող ակտիվիստներին, որոնք փորձում են ցանկապատը քանդել, իսկ նրանց տված ինտերվյուները ուղղակի հիացմունք են առաջացնում մի մարդու մոտը որը ծամոթ է նյութին ձեր իսկ տեղադրած նյութերից… հավատացեք, եթե նրանք իսկապես ուզենային ձեզ այդտեղից քշել ապա նրանք դա վաղուց արած կլինեին, քանի որ դրա առիթն արդեն տրվել է ու կա, բայց նրանք քաղաքավարության ամենաբարձր նորմերով են ձեզ մոտենում…

    սա կողքից հայացք էր և տպավորություն…

    P.S. մոռացա գրեմ… և քաղաքականացրեք ձեր շարժումը, հակառակ դեպքում դուք ռեժիմին որևէ վտանք չեք ներկայացնի ու միայն ցանկալի դեմոկրատական բուտաֆորյայի կարգավիճակով կարող եք անվերջ բողոքել… չարժե դրանով ծառայել ռեժիմին… անգիտակցաբար
    Վերջին խմբագրող՝ Mephistopheles: 30.04.2012, 23:23:

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (02.05.2012), VisTolog (01.05.2012), Արէա (01.05.2012)

  23. #177

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (02.05.2012), Ձայնալար (01.05.2012)

  25. #178
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մաշտոցի այգու կրպակները կապամոնտաժվեն

    Քիչ առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և քաղաքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Մաշտոցի պուրակ։ Ինչպես Tert.am–ի հետ զրույցում ասեց բնապահպան–ակտիվիստներից Մերի Խաչատրյանը, Սերժ Սարգսյանը որոշակի ցուցումներ էր տալիս նրան ուղեկցողներին։ Առիթից օգտվելով մեզ հետ զրուցած բնապահպանը թույլտվություն է խնդրել մոտենալ Սերժ Սարգսյանին, ինչը և ստացել է։ Նա Սերժ Սարգսյանից հետաքրքրվել է Մաշտոցի պուրակի խնդրի կապակցությամբ նրա վերաբերմունքի մասին, ինչին ի պատասխան նախագահը արձագանքել է, որ խնդիրը կլուծվի օրենքի շրջանակներում։



    Բայց բնապահպանները չեն շտապում հաղթանակ տոնել՝ սպասելով պաշտոնական հաստատման։
    Մեր հավաստի տեղեկությունների համաձայն, սակայն, կրպակների ապամոնտաժման որոշումն արդեն կայացված է, և ավելի ուշ կլինի պաշտոնական հաղորդագրությունը։

    tert.am

  26. #179
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)


    Դե ինձ թող մի քանի հոգի հիշեցնեն, թե ես ե՞րբ էի ասել, որ սենց ա լինելու ընտրություններից մի քանի օր առաջ

    Բացեց

    Մենակ չէի պատկերացնում, որ անձամբ Սերժիկն ա գալու

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  27. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (01.05.2012), Freeman (01.05.2012), Rhayader (01.05.2012), Smokie (01.05.2012), Varzor (02.05.2012), Ֆոտոն (01.05.2012)

  28. #180
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    http://news.am/arm/news/103573.html
    որպես այս ամեն ինչին կողքից նայող մարդ մոտս այնպիսի զգացողություն է,որ արդեն երկու ամիս է լավ հորինած շոու էին ցուցադրում, որպեսզի տրամաբանական ավարտը էսօրվա ավանսցենայում քաղաքապետի ու նախագահի երկխոսությունը լիներ:Մնում է հնչեցնել շեփորները.
    -Տատա~մ,- ու իջեցնել վարագույրները...
    ՀԳ Աստաված տա սխալված լինեմ ու ներողություն խնդրեմ էս գրառման համար...
    Վերջին խմբագրող՝ Գեա: 01.05.2012, 15:37:
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  29. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (01.05.2012), Varzor (02.05.2012), Արէա (01.05.2012)

Էջ 12 21-ից ԱռաջինԱռաջին ... 28910111213141516 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վերակենդանացնե՛նք Մաշտոցի այգին
    Հեղինակ՝ Tanamasi, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 29.05.2011, 15:29
  2. Սատանան պայքարում է Աստծո դեմ
    Հեղինակ՝ Djavaxhq, բաժին` Կրոն
    Գրառումներ: 106
    Վերջինը: 23.07.2010, 01:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •