Եվ այսպես, Հայաստանի ոստիկանությունը արձագանքել է ապամոնտաժողների նամակին: Մարդիկ իրենց արշինով են չափում. յուրաքանչյուրին թվում է, որ դիմացինն ապրում է իր արժեքներով՝ վախեցնում են ձերբակալությունով ու դատով: Հիմար մարդիկ. չեն հասկանում, որ խոսքը մարդու արժանապատվության մասին է: Իսկ այդ դեպքում ձերբակալությունն ու դատը անզոր են: Մարտի 31-ին ապամոնտաժողների ջոկատը կլծվի գործի: Եթե կկարողանան ձերբակալել և նստեցնել, իրենց գործն է: Եթե չկարողանան, ոստիկանական գումարտակը նստած կմնա Մաշտոցի պուրակում 3 տարի. և ոչ միայն Մաշտոցի պուրակում: Ոստիկանությունը ստիպված կլինի նստած մնալ յուրաքնչյուր ապօրինի կրպակի կողքին երկրով մեկ, մինչև նրանց հրաման տվողները չհասկանան, որ այդ կերպ սեփականությւոն չեն պաշտպանում: Սեփականությունը պաշտպանված է միայն այն դեպքում, երբ հասարակությունն ընդունում է դրա օրինականությունը: Ապամոնտաժողների խումբը կփորձի հասկացնել անօրիանական տերերին այս պարզ ճշմարտությունը:
Էջանիշներ