Դեռ չանդրադառնամ ոստիկանության՝ երեկվա շա՜տ օրինական գործողություններին, որովհետև էստեղ ինչ-որ շատ է Արէան վրդովված։ Արէա ջան, ոնց տեսնում եմ, դու ուշադրություն չես դարձրել ձևակերպումների վրա, հասկացել ես քո ուզած ձևով և հասկացածդ վավերացրել որպես իրականություն։
Ժողովուրդ, եթե Արէայի նման կարծողներ էլի կան, հայտարարում եմ. Մաշտոցի այգում երբևէ հայտարարություն չի հնչել կրպակների ապագա վարձակալների դեմ։ Քաղաքապետարանը բազմիցս է հայտարարել, որ կրպակներն իր սեփականությունն են, կառուցում է քաղաքապետարանը՝ հետագայում վարձակալության տալու նպատակով։ Մենք կոչ չենք արել վնասել մասնավոր գույքը, չենք հետաքրքրվել անգամ այն մարդկանց անուններով, ովքեր որպես փոխհատուցում ստանալու են կրպակները։ Մենք պատասխան ենք պահանջում քաղաքապետարանից, ով կայացրել է ապօրինի որոշումն ու սկսել շինարարությունը։ Կրկնում եմ՝ գույքի վնասման կոչ երբևէ չի արվել։ Արէա ջան, եթե դու ցույց կտաս մի հայտարարություն՝ ուղղված մասնավոր անձի կամ կազմակերպության, ապա ես կհամարեմ, որ դու ավելի ես տեղյակ մեր պայքարից, ու մենք ապօրինությունը փորձում ենք վերացնել ապօրինությամբ։
Իսկ ինչ վերաբերում է Դավիդուսի մեջբերմանն օրենքի վերաբերյալ, ուշադրություն եմ հրավիրում այն բանի վրա, որ «Քաղաքացիական դատարանն» առնված է չակերտների մեջ, չի համարվում ինքնագլուխ ստեղծված արտակարգ դատարան, հետևաբար որևէ օրենք չի խախտում։ Նույն հաջողությամբ անօրինական և արտակարգ դատարան կարող եք համարել ժամանակին Հ1-ով ընթացող էն հաղորդումը, որի դատավորը Տիգրան Մուկուչյանն էր։![]()
Էջանիշներ