էտ slaq.am էն Մենուայինն ա կարծեմ, դե դրանից ավել բան սպասելի էլ չի, Արմնյուզի առաջվա տնօրենինը։
էտ slaq.am էն Մենուայինն ա կարծեմ, դե դրանից ավել բան սպասելի էլ չի, Արմնյուզի առաջվա տնօրենինը։
Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.
Եռակի անհամապատասխանություն. կրպակները կքանդե՞ն, թե՞ ոչ
Այդպես էլ հասկանալի չէ, թե Մաշտոցի պուրակը պաշտոնապես տրամադրվելու՞ է կրպակներ կառուցելու համար, թե՞ ոչ. Հայաստանի Հանրապետության գործադիր մարմիններն իրար հակասող հայտարարություններ են անում:
Առաջին անհամապատասխանությունն առկա է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարության և Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: ԱԺ-ում Սարգսյանը լրագրողներին հայտնել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարական է տվել, որ Մաշտոցի պուրակի հարցը քննարկվի և ՀՀ կառավարության որոշմամբ մշակվի և վավերացվի Մաշտոցի այգում տաղավարներ չտեղադրելու մասին հայեցակարգ: Փաստորեն, վարչապետը հայտարարում է տաղավարներ չտեղադրելու մասին, իսկ Երևանի քաղաքապետարանից Ինֆորմացիայի ազատության կենտրոնին հայտնում են, որ Մաշտոցի զբոսայգու տարածքը, քաղաքապետարանի որոշման համաձայն, 25 տարի օգտագործման իրավունքով հատկացվել է 7 ընկերությունների՝ դեռ 2002 թվականից:
Երկրորդ հակասությունն, արդեն, Քաղաքապետարանի տարածած հայտարարությունների մեջ է առկա: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցնում է, որ կրպակների տեղադրումը ժամանակավոր բնույթ է կրելու: Նախ՝ ոչ մի օրենսդրական փաստաթղթով «ժամանակավոր» բառը ձևակերպված չէ: Երկրորդ, եթե քաղաքապետարանի աշխատակիցները «ժամանակավոր» բառն ասելով հասկանում են 3 տարի, ապա հասկանալի չէ՝ ինչ պատասխան է տալու նույն քաղաքապետարանն այն 7 կրպակատերերին, ովքեր դեռ 15 տարի էլ կարող են օրինական համարել իրենց կրպակների գոյությունը Մաշտոցի պուրակում:
Երրորդ հակասությունն առկա է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հայտարարության և քաղաքապետարանի կայացրած որոշման մեջ: Հարությունյանչի ժխտել, որ շինարարությունը պետք է իրականացվի ծառերից առնվազն 5 մետր հեռավորության վրա, բայց քաղաքապետարանի որոշման համաձայն տրամադրված տարածքում ծառեր կան, որոնք նույնիսկ մեկ սանտիմետրով հեռու չեն կրպակներից:
Հասկանալի չէ նաև՝ ինչպես է քաղաքապետարանը կայացնում մի որոշում, որով խախտում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքը, ՀՀ «Քաղաքաշինության մասին» օրենքը, Երևանի գլխավոր հատակագծով և կենտրոնի գոտիավորման նախագիծը, ՀՀ կառավարության 02.05.2003թ. N625-Ն որոշումը և այլ օրենսդրական ակտեր: Մինչ գործադիր մարմինները շարունակում են իրար հակասող հայտարարություններ տարածել, արդեն 20 օր է՝ հստակ դիրքորոշում են դրսևորում Երևանի առնվազն 4000 բնակիչներ, տասնյակ մտավորականներ և այգում գիշերող բնապահպան ակտիվիստներ. նրանք դեմ են կրպակներ կառուցելուն:
Աղբյուրը՝ http://www.hra.am/hy/point-of-view/2012/03/01/mshtots
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

Վաղը՝ մարտի 3-ին՝ ժամը 3-ին, մեծ ԷԿՈՖՈՐՈՒՄ Մաշտոցի այգում։ Հանդիպում ենք բոլորս՝ քննարկելու մեր առջև ծառացած բնապահպանական խնդիրները։ Տեր ենք կանգնում մեր երկրին
Եկեք, ժողովուրդ
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Մինա (02.03.2012)

Մաշտոցի այգում այս պահին ընթանում է Քաղաքացիական դատարանի առաջին նիստը
Ուղիղ եթեր
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Մինա (13.03.2012)
Ժողովուրդ, ի՞նչ ա նշանակում քաղաքացիական դատարան: Ո՞վ իրավունք ունի ստեղծել քաղաքացիական դատարան և որոշում կայացնել ինչ-որ բան քանդելու, խլելու, ոչնչացնելու մասին: Ես լավ չեմ հասկանում էս ամեն ինչի իմաստն ու նշանակությունը: Մենք անօրինության դեմ ենք պայքարո՞ւմ, թե՞ ուզում ենք ամեն գնով հասնել մեր նպատակին: Էդ կրպակները սեփականատերեր ունեն որոնք ոչ մի օրինախախտում թույլ չեն տվել, թղթով, թանաքով, պեչատով, բանով իրավասու մարմինը նրանց թույլատրել է տվյալ վայրում շինարարություն իրականացնել, մենք եթե կռիվ ունենք, ունենք էդ մարմնի հետ, ոչ թե կրպակի սեփականատիրոջ:
Ես մեքենա եմ գնել, գնել եմ օրենքի բոլոր նորմերը պահպանելով, թղթով, թանաքով, պեչատով, նոտարով, բանով: Հետո պարզվում է՝ մեքենան քոնն է եղել, որը գողացել ու վաճառել են ինձ, դու գալիս ես իմ մոտ, թե էս ավտոն իմն է, ես էլ ասում եմ գնել եմ եղբայր, գնա վաճառողի հետ քո հարցերը լուծի: Վաճառողը քեզ կուլտուրական դուրս է հրավիրում՝ թե քեզ վերադարձնելու որևէ բան չունեմ: Դու ստեղծում ես քաղաքացիական դատարան և որոշում ես կայացնում, որ մեքենան պետք է ինձանից խլել: Ո՞րտեղ է տրամաբանությունը:
Նման իրավիճակ մեր երկրում ավելի քան հնարավոր է, բայց չէ՞ որ մենք նաև դրա դեմ ենք պայքարում:
Harcaser (17.03.2012)

Արէա ջան, ոչ թե քեզ քո անգիտությամբ գողացած մեքենա են վաճառել, այլ դու վերցնելիս ի սկզբանե էլ գիտեիր, որ մեքենան գողացված է։ Քշեցիր մի քանի տարի ուզածիդ պես, շահույթ ստացար, հետո իբր թե մեքենան վերադարձրին տիրոջը ջարդուխուրդ եղած վիճակում, հետո էլ նրա համեմատաբար նորմալ մյուս մեքենան վերցրին տվին քեզ, ինչ է թե էն մեկը վերադարձրել էին։
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Ռուֆուս (14.03.2012)
Rammstein (14.03.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ