Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
Բայց եթե քաղաքապետարանը հակասահմանադարական որոշումներ ա կայացնում, ապա… էլ ի՞նչ ապա, ապա դա հակասահմանադրական ա: Նորմալ դատական համակարգ ունենալու դեպքում ցանկացած մարդ կարար դատի տար ու նույն Աբովյան փողոցը ապաբուծիկավորել: Նույնը` հիմա Մաշտոցի այգու համար:
Եթե քաղաքապետարանն հակասահմանադրական որոշումներ է կայացնում, ապա պետք է ստիպել քաղաքապետարանին, որ փոխի որոշումն ու այլևս երբեք այդպիսի որոշում չկայացնի: Իսկ սեփականատիրոջ գործողություններն հակաօրինակ անվանելն արդար չէ, էդ մարդը թույլտվաություն է ստացել, ու ստացել է միակ իրավասու մարմնից, ուրիշ քաղաքապետարան չկա, որ գնա ասի էն մեկի որոշմանը հավան չեմ, ուրիշ որոշում կայացրու: Էս ա մեր քաղաքապետարանը, չե՞ս ուզում, բողոքի, դատի տուր, ակցիաներ կազմակերպի, հացադուլ հայտարարի, գլուխդ պատին տուր, բայց մի վնասի իմ սեփականությանը, ես անօրինական ոչինչ չեմ անում, շինարարություն եմ իրականացնում ինձ հատկացված վայրում, համաձայն չե՞ս, էս քաղաքապետարանը, էս դու, հարցերդ լուծի քաղաքապետարանի հետ, բայց մի վնասի ինձ եղբայր, դու իրավասու չես որոշում կայացնելու, ծայրահեղ դեպքում դու կարող ես ստիպել որոշում կայացնողին վերանայել իր որոշումը: