Ripsim (31.03.2012)
Հերիք եղավ, բոլ եղավ. ես էլ եմ գալիս:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Հետևում եմ ձեզ օնլայն:
Նոր վիդեոն նայում էի, մոտս սենց գաղափար առաջացավ, որ մենք դրսի ժողովուրդը ինչ-որ կերպ օգտակար լինենք:
Մենք կարող ենք, մեր քաղաքների մեջի այգինները, պուրակները, կանաչ տարածքները նկարենք ուղարկեք ակտիվիստներին, ցուցահանդեսի պես մի բան կազմակերպեն. թե չէ հայ հասարակության մի մասի /ԻՄՀԿ մեծ մասի/ և ոստիկանության համար կարծես թե զարգացման գրավականը բուծիկներ են:
Սա իմ կարծիքով կարևոր բացթողում է՝ Հայաստանում այսօր երիտասարդության ստվար զանգվածը իր ժամանակը անցկացնում է նախկին այգինների վրա ծլած կաֆեներում և հպարտանում է բուծիկների, կաֆեների, լուսավոր կազինոնների, «օբյեկտների» առատությամբ և համարում դրանք քայլ դեպի Եվրոպական զարգացած քաղաք. մարդիկ, որոնք Եվրոպական քաղաք չեն տեսել /միայն Դուբայներ, Մոսկվաներ/ կամ տեսնելուց միայն դյութի ֆրիներ, առևտրի կենտրոներ և բուծիկներ՝ չնտեսնելով, թե ինչպես են ապրում եվրոպացիները, ոնց են քաղաքի կենտրոնում լավ եղանակին խորոված անում, իրենց երեխաների հետ գնդակ խաղում, հեծանիվ քշում և այլ ցելյուլիտ-մաշցնող գործողություններով զբաղվում:
Այսօր առավոտից այգում է երկրորդ ապամոնտաժող խումբը:
1. Մինասյան Սեյրան, քիմիկոս
2. Վարդումյան Հովիկ, գրող արձակագիր, Արցախյան ազատամարտի մասնակից, ջոկատի հրամանատար
3. Վարդանյան Արտավազդ, մաթեմատիկոս
4. Եղիազարյանց Օշին, ճարտարապետ
5. Դոխոլյան Արթուր, լրագրող
6. Բաղդասարյան Էդգար, կինոռեժիսոր
7. Կարապետյան Արայիկ, կառավարման մասնագետ
8. Եղնուկյան Կարո, իրավաբան, PFA Armenia խորհրդի անդամ, ԱՄՆ-ի Armenian human rights advocates կազմակերպության հիմնադիր, բիզնեսմեն
Ambrosine (01.04.2012), StrangeLittleGirl (01.04.2012), Աթեիստ (01.04.2012), Ռուֆուս (01.04.2012)
Հովհաննես Ազոյան
Ոստիկանական «գումարտակն» ընդդեմ 8-հոգանոց «ապամոնտաժող բրիգադի»
Ոստիկանական գրեթե մի ամբողջ գումարտակ շարունակում է վերահսկել Մաշտոցի այգում «ապամոնտաժող բրիգադին» փոխարինած նոր՝ 8-հոգանոց խմբի յուրաքանչյուր քայլը: Ապամոնտաժման համար համապատասխան հանդերձանքով խմբի անդամները պտտվում են կրպակների շուրջ, իսկ ոստիկանները ստիպված են լինում իրենց սաղավարտներով և զրահաբաճկոններով շարք կանգնել՝ նրանց չթողնելով մոտենալ երկաթյա արգելապատնեշներին:
Tert.am-ի հետ զրույցում խմբի անդամներից Արտավազդ Վարդանյանը նշեց, որ սա ոչ այլ ինչ է, քան «նյարդերի պայքար»: «Այս պահին իշխանությունների և ինքնորոշված քաղաքացիների միջև նյարդերի պայքար է, և ես համոզված եմ, որ իշխանությունների նյարդերը տեղի են տալու և հասարակությունն իր խնդիրը լուծելու է, քանի որ մեր պահանջն օրինական է»,-նշեց նա և ավելացրեց, որ բոլոր դեպքերում իրենք, ինչպես իշխանություններ են պնդում, 3 տարվա ժամանակ չունեն սպասելու և հարցը լուծելու համար հարմար ժամանակ են փնտրում. «Գուցե այսօր, գուցե վաղը կամ էլ հնարավոր է 10 օր հետո»,-ասաց նա:
Ապամոնտաժող խմբի անդամ Մանվել Սարգսյանն այսօր քաղաքացիական ամբիոնից առավել մանրամասն այստեղ հավաքված հասարկությանը ներկայացրեց չշտապելու պատճառները՝ նշելով, որ իշխանությունների՝ ոստիկանական նման մեծաթիվ ուժեր կենտրոնացնելը հասկանալի է: «Իրենք շատ լավ են հասկանում, որ եթե սա զիջեն, ստիպված են լինելու արդեն հաշվի նստել հասարակության հետ»,-ասաց նա, ապա ավելացրեց, որ այս ձգձգումը ունի իր դրական կողմերը, և ինչքան ձգձգվում է այնքան ավելի է վարկաբեկվում իշխանությունը, և դրան զուգահեռ ավելի է շատանում ինքնորաշված քաղաքացիների թիվը:
Բնապահպան ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանը Tert.am-ի հետ զրույցում ավելացրեց, որ անժամկետ հայտարարված նստացույցը շարունակվում է:
«Ամեն օր նոր խմբեր են կազմավորվելու, որոնք կփոխարինեն հներին, մինչև որ կսահմանենք մեր իրավունքները: Բրիգադի անձնակազմը նույնպես կմեծանա, որի միջոցով կշատանան նաև ճնշումները»,-ասաց նա:
http://www.tert.am/am/news/2012/04/01/mastots1/
Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 01.04.2012, 21:24:
Ambrosine (01.04.2012), E-la Via (02.04.2012), One_Way_Ticket (01.04.2012), Ռուֆուս (01.04.2012)
Երեխեք, այգում ծառատունկ չկազմակերպե՞նք: Ի՞նչ կարծիքի եք: Քաղաքացիների թիվն էլ ավելի կմեծանա:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Կարծեմ տենց մի բան պլանավորվում էր: Կարող ա նույնիսկ փորձել են, ոստիկանները թույլ չեն տվել, չեմ հիշում: Ամեն դեպքում կարող ես առաջրկել ֆեյսբուքում՝ համապատասխան խմբերում՝ մասնավորապես «մենք ենք այս քաղաքի տերը» խմբում:
Ambrosine (01.04.2012)
France24 հեռուստաալիքը լուսաբանել ա Մաշտոցի պուրակի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները (սկիզբը 1:50-ից):
Mephistopheles (01.04.2012), Rammstein (16.04.2012), VisTolog (01.04.2012), yerevanci (02.04.2012), Աթեիստ (01.04.2012)
Հլը լսեք, ճի՞շտ եմ հասկանում, որ ասում ա occupy Mashtots park շարժման ակտիվիստները ձերբակալվել են:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ