User Tag List

Էջ 7 21-ից ԱռաջինԱռաջին ... 3456789101117 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 91 համարից մինչև 105 համարի արդյունքները՝ ընդհանուր 312 հատից

Թեմա: Մաշտոցի պուրակում «բուծիկաշինություն»․ երևանցիները պայքարում են

  1. #91
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց եթե քաղաքապետարանը հակասահմանադարական որոշումներ ա կայացնում, ապա… էլ ի՞նչ ապա, ապա դա հակասահմանադրական ա: Նորմալ դատական համակարգ ունենալու դեպքում ցանկացած մարդ կարար դատի տար ու նույն Աբովյան փողոցը ապաբուծիկավորել: Նույնը` հիմա Մաշտոցի այգու համար:
    Եթե քաղաքապետարանն հակասահմանադրական որոշումներ է կայացնում, ապա պետք է ստիպել քաղաքապետարանին, որ փոխի որոշումն ու այլևս երբեք այդպիսի որոշում չկայացնի: Իսկ սեփականատիրոջ գործողություններն հակաօրինակ անվանելն արդար չէ, էդ մարդը թույլտվաություն է ստացել, ու ստացել է միակ իրավասու մարմնից, ուրիշ քաղաքապետարան չկա, որ գնա ասի էն մեկի որոշմանը հավան չեմ, ուրիշ որոշում կայացրու: Էս ա մեր քաղաքապետարանը, չե՞ս ուզում, բողոքի, դատի տուր, ակցիաներ կազմակերպի, հացադուլ հայտարարի, գլուխդ պատին տուր, բայց մի վնասի իմ սեփականությանը, ես անօրինական ոչինչ չեմ անում, շինարարություն եմ իրականացնում ինձ հատկացված վայրում, համաձայն չե՞ս, էս քաղաքապետարանը, էս դու, հարցերդ լուծի քաղաքապետարանի հետ, բայց մի վնասի ինձ եղբայր, դու իրավասու չես որոշում կայացնելու, ծայրահեղ դեպքում դու կարող ես ստիպել որոշում կայացնողին վերանայել իր որոշումը:

  2. #92
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե քաղաքապետարանն հակասահմանադրական որոշումներ է կայացնում, ապա պետք է ստիպել քաղաքապետարանին, որ փոխի որոշումն ու այլևս երբեք այդպիսի որոշում չկայացնի: Իսկ սեփականատիրոջ գործողություններն հակաօրինակ անվանելն արդար չէ, էդ մարդը թույլտվաություն է ստացել, ու ստացել է միակ իրավասու մարմնից, ուրիշ քաղաքապետարան չկա, որ գնա ասի էն մեկի որոշմանը հավան չեմ, ուրիշ որոշում կայացրու: Էս ա մեր քաղաքապետարանը, չե՞ս ուզում, բողոքի, դատի տուր, ակցիաներ կազմակերպի, հացադուլ հայտարարի, գլուխդ պատին տուր, բայց մի վնասի իմ սեփականությանը, ես անօրինական ոչինչ չեմ անում, շինարարություն եմ իրականացնում ինձ հատկացված վայրում, համաձայն չե՞ս, էս քաղաքապետարանը, էս դու, հարցերդ լուծի քաղաքապետարանի հետ, բայց մի վնասի ինձ եղբայր, դու իրավասու չես որոշում կայացնելու, ծայրահեղ դեպքում դու կարող ես ստիպել որոշում կայացնողին վերանայել իր որոշումը:
    Հա էլի, խեղճ մարդիկ արդար ձեւով գնացել հասանելիք կաշառքները մուծել են, որ քաղաքապետարանը հակասահմանադրական որոշում կայացնի, իրանք ի՞նչ մեղավոր են, որ քաղաքապետարանում կաշառակերներ են նստած: :ցռը

    Արէա ջան, մի՞թե կարծում ես, որ առանց կաշառքի կամ այլ հակաօրինական գործողությունների ձեռնարկման քաղաքապետարանը ամեն մարդու համար հակասահմանադրական որոշում պիտի կայացնի:
    Վերջին խմբագրող՝ Rammstein: 14.03.2012, 21:10:

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Նաիրուհի (15.03.2012), Ռուֆուս (14.03.2012)

  4. #93
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա էլի, խեղճ մարդիկ արդար ձեւով գնացել հասանելիք կաշառքները մուծել են, որ քաղաքապետարանը հակասահմանադրական որոշում կայացնի, իրանք ի՞նչ մեղավոր են, որ քաղաքապետարանում կաշառակերներ են նստած: :ցռը

    Արէա ջան, մի՞թե կարծում ես, որ առանց կաշառքի կամ այլ հակաօրինական գործողությունների ձեռնարկման քաղաքապետարանը ամեն մարդու համար հակասահմանադրական որոշում պիտի կայացնի:
    Չէ, լավ գիտեմ ումն են կրպակները, ոնց են ստացել թույլտվություններն, ու ինչ չափով թքած ունեն թե էս երկրի, թե էս երկրի օրենքների վրա: Ես ուրիշ բան եմ ասում: Եթե պայքարում ես անօրինության դեմ, ինքդ չպետք է խախտես օրենքը, ու ինքդ չպիտի թքած ունենաս երկրի ու նրա օրենքների վրա:

    Ունի՞ թույլտվություն, ունի, իրավասու մարմնի կողմի՞ց է տրված թույլտվությունը, այո: Վերջ: Դու իրավունք չունես, մինչև այդ որոշման վերանայումը, խանգարել դրա իրականացմանը: Ցանկացած խոչընդոտող գործողություն հակասահմանադրական ու անօրինական է:
    Վերջին խմբագրող՝ Արէա: 14.03.2012, 21:19:

  5. #94
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  6. #95
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուղիղ եթեր Մաշտոցի Պուրակից.

    http://www.livestream.com/savemashto...4-801a73ce2acb
    I may be paranoid but no android!

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (14.03.2012)

  8. #96
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    keyboard ջան, ավելի անադրյունավետ բան չկա, քան երբ մարդիկ գործունեությամբ են զբաղված, ստեղ ինչ-որ մեր ասածի բառեր հատ հատ վերլուծելը: Մարդիկ դեմ են, որ ընտեղ բուծիկ լինի, իրանց քաղաքում, օրենքով ա, օրենքով չի, իրանք չեն թողում ըտեղ բուծիկ ըլնի, իմ ասածն էդ ա, էլ ընդեղ օրենք իմանալով-չիմանալով, ասածից մեջ հակասություն փնտրելով և այլնը ջուր ծեծոցի ա:
    Հա, ես հատ-հատ վերլուծում եմ, ավելին, դրանից ավելի եմ համոզվում, որ ընդեղ բուծիկները ոչ միայ սարքվելու, այլ` շատանալու են:
    Հ.Գ. Մենակ իմ արածի անարդյունավետությունից ոչինչ չի փոխվի, ոչինչ, թող ողջ Հայաստանում անարդյունավետ մտածողը ես լինեմ, ես դրանից չեմ նեղվում:

  9. #97
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, ես հատ-հատ վերլուծում եմ, ավելին, դրանից ավելի եմ համոզվում, որ ընդեղ բուծիկները ոչ միայ սարքվելու, այլ` շատանալու են:
    Հ.Գ. Մենակ իմ արածի անարդյունավետությունից ոչինչ չի փոխվի, ոչինչ, թող ողջ Հայաստանում անարդյունավետ մտածողը ես լինեմ, ես դրանից չեմ նեղվում:
    Ես իմ մասին էի ասում, եղբայր… Իմ չարածի համար կյանքում ինձ թույլ չեմ տա դիմացինին մեղադրել

  10. #98
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դեռ չանդրադառնամ ոստիկանության՝ երեկվա շա՜տ օրինական գործողություններին, որովհետև էստեղ ինչ-որ շատ է Արէան վրդովված։ Արէա ջան, ոնց տեսնում եմ, դու ուշադրություն չես դարձրել ձևակերպումների վրա, հասկացել ես քո ուզած ձևով և հասկացածդ վավերացրել որպես իրականություն։
    Ժողովուրդ, եթե Արէայի նման կարծողներ էլի կան, հայտարարում եմ. Մաշտոցի այգում երբևէ հայտարարություն չի հնչել կրպակների ապագա վարձակալների դեմ։ Քաղաքապետարանը բազմիցս է հայտարարել, որ կրպակներն իր սեփականությունն են, կառուցում է քաղաքապետարանը՝ հետագայում վարձակալության տալու նպատակով։ Մենք կոչ չենք արել վնասել մասնավոր գույքը, չենք հետաքրքրվել անգամ այն մարդկանց անուններով, ովքեր որպես փոխհատուցում ստանալու են կրպակները։ Մենք պատասխան ենք պահանջում քաղաքապետարանից, ով կայացրել է ապօրինի որոշումն ու սկսել շինարարությունը։ Կրկնում եմ՝ գույքի վնասման կոչ երբևէ չի արվել։ Արէա ջան, եթե դու ցույց կտաս մի հայտարարություն՝ ուղղված մասնավոր անձի կամ կազմակերպության, ապա ես կհամարեմ, որ դու ավելի ես տեղյակ մեր պայքարից, ու մենք ապօրինությունը փորձում ենք վերացնել ապօրինությամբ։

    Իսկ ինչ վերաբերում է Դավիդուսի մեջբերմանն օրենքի վերաբերյալ, ուշադրություն եմ հրավիրում այն բանի վրա, որ «Քաղաքացիական դատարանն» առնված է չակերտների մեջ, չի համարվում ինքնագլուխ ստեղծված արտակարգ դատարան, հետևաբար որևէ օրենք չի խախտում։ Նույն հաջողությամբ անօրինական և արտակարգ դատարան կարող եք համարել ժամանակին Հ1-ով ընթացող էն հաղորդումը, որի դատավորը Տիգրան Մուկուչյանն էր։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  11. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (15.03.2012), cold skin (15.03.2012), Rammstein (15.03.2012), Rhayader (20.03.2012), Աթեիստ (15.03.2012), Ձայնալար (15.03.2012), Ռուֆուս (15.03.2012)

  12. #99
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարտի 13-ին, ինչպես նախապես հայտարարված էր, սկսվեց մեր շուրջօրյա խաղաղ նստացույցը։ Նախ բավական երկար բանակցում էինք ոստիկանների հետ, քանի որ նրանք հայտարարեցին, որ չի կարելի վրան տեղադրել, իսկ մենք պնդում էինք, որ նստացույցի համար վրան տեղադրելը ՀՀ որևէ օրենքով չի արգելվում։ Ի վերջո ոստիկանությունը թույլատրեց, որ այդ վրանը մնա, պայմանով, որ երկրորդ վրան չի տեղադրվի, ավելին՝ վերցրին մեզ մոտ գտնվող երկրորդ վրանը։ Ոստիկանները նաև խոստացան, որ վրանը հանելու անհրաժեշտության դեպքում մենք անպայման նախապես կզգուշացվենք։ Ի դեպ, տեղադրվել է 2 կամ 4-տեղանոց վրան, ես էդ չափերից լավ չեմ հասկանում։ Այգում գիշերել է 27 ակտիվիստ։


    Երեկ երեկոյան ՀՀ ոստիկանությունը, երկու տարբեր գործողությամբ շեղելով ակտիվիստների ուշադրությունը (նախ ոստիկաններից մեկը հավաքել է ակտիվիստներին այնտեղ, ուր մեր ուտելիքներն էին դրված, և սկսել նախատել, որ լավ տնավորվել ենք այդտեղ, իբր կեղտոտում ենք տարածքը և այլն, իսկ քիչ անց կրպակներից այն կողմ ինչ-որ երիտասարդներ բարձր գոռգոռացել են՝ ակտիվիստների ուշադրությունը գրավելով), մի քանի կողմից վազել է դեպի վրանը, ջարդել այն և սկսել քարշ տալ։ Ի դեպ, այդ պահին վրանում քնած էր Բայանդուր Պողոսյանը (նույն ինքը՝ Rhayader ), ում քաշքշելով դուրս են հանել, ոլորել թևերն ու տարել դեպի ոստիկանական մեքենան։ Դա նկատել է փոխգնդապետ Մովսիսյանը և կարգադրել նրան բաց թողնել։ Ոստիկանները տարել են վրանը, որի մեջ էին մեր քնապարկերը, ծածկոցները, անձնական իրեր։ Կազմվել է արձանագրություն, որն ստորագրել են երկու անձինք, ում նախկինում էլի ենք տեսել այգում, բայց նրանց ոչ ոք չի ճանաչում. գրեթե վստահ կարող եմ ասել, որ նրանք պատահական չեն ընտրվել։ Մենք չենք ստացել արձանագրության պատճենը։
    Որոշ ժամանակ անց մեզ են վերադարձրել վրանի մեջ գտնվող իրերը, սակայն վրանը տարել են ոստիկանության բաժին։

    Երեկ ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում նշված է
    Այսօր, մարտի 14-ին, ժամը 21.30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանությունը վրանում գտնվող քաղաքացիներին պահանջ է ներկայացրել ապամոնտաժել վրանը: Պահանջը չի կատարվել, որից հետո ՀՀ ոստիկանությունն իր ուժերով ապամոտաժել է այն:
    Քաղաքացիները հրաժարվել են վրանը հետ վերցնել: Հարկ ենք համարում նրանց վերստին տեղեկացնել, որ վրանը գտնվում է ոստիկանության Կենտրոնականի բաժնում և ցանկացած ժամանակ կարող են այն հետ ստանալ:
    Ոստիկանության կողմից որևէ նախազգուշացում չի արվել։ Էս տեսանյութում շատ բան չեք տեսնի, որովհետև մեր ոստիկանները սովորություն են դարձրել գործել գիշերով ու գաղտնի, բայց ահագին բան կլսեք ու կպատկերացնեք դեպքերի հաջորդականությունը։



    Էս մի բանն էլ հավելեմ որպես անհատ։ երեկ վրանի օպերացիայից հետո ոստիկաններն իրենց ահավոր ցինիկ ու լկտի էին պահում, ռեպլիկներ էին նետում ցուցարարներին, հատկապես աղջիկներին, երբ Եղիան այգում մյուս ծայրում հուզված գոռում էր, որ Գորգիսյանի ասած Հայաստանը գալու է անպայման, մի քանիսն ասացին. «Էտ ո՞վ ա վաբշե էդ Գորգիսյանը»։
    Մինչդեռ մենք էս 35 օրվա ընթացքում ոչ մի անգամ անձնական վիրավորանք չենք հասցրել ոստիկաններին, միշտ փորձել ենք վստահել, դրության մեջ մտնել, հասկանալ, որ իրենք էլ մարդ են, ուղղակի հրաման են կատարում։

    Այս գիշեր, ժամը 4-ի տվյալներով, այգում գիշերել է 42 ակտիվիստ։
    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 15.03.2012, 09:53:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  13. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (15.03.2012), cold skin (15.03.2012), keyboard (15.03.2012), Moonwalker (15.03.2012), Rhayader (30.03.2012), Tig (15.03.2012), Varzor (15.03.2012), Աթեիստ (15.03.2012), Ռուֆուս (15.03.2012)

  14. #100
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Դեռ չանդրադառնամ ոստիկանության՝ երեկվա շա՜տ օրինական գործողություններին, որովհետև էստեղ ինչ-որ շատ է Արէան վրդովված։
    Էհ, Արէան շատ բաներից է վրդովվում, Արէայի վրդովվելուն ուշադրություն մի դարձրեք, արեք ձեր գործը, մանավանդ որ լավ գործ եք անում: Իմ պատկերացրած երկիրն ու մարդիկ ֆանտաստիկայի ոլորտից են, ուշադրություն մի դարձրեք:

  15. #101
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Էհ, Արէան շատ բաներից է վրդովվում, Արէայի վրդովվելուն ուշադրություն մի դարձրեք, արեք ձեր գործը, մանավանդ որ լավ գործ եք անում: Իմ պատկերացրած երկիրն ու մարդիկ ֆանտաստիկայի ոլորտից են, ուշադրություն մի դարձրեք:
    Արէա, Մաշտոցի այգում ֆիքսվել էր իրավախախտում (սահմանադրական, շինարարական և այլ նորմերի խախտումով իրականացված 2 շինարարություն՝ կրպակներ, ինչպես նաև հարակից սրճարանի ընդլայնում): Դիմում է ուղարկվել քաղաքապետարան ու իրավապահ մարմիններ, տասնհինգ օր պատասխան չստանալուց հետո խաղաղ միջոցներով կասեցվել է շինարարությունն ու նստացույց է սկսվել: Քաղաքապետարանը շատ ավելի ուշ ներկայացրել է անվավեր փաստաթղթեր՝ առաջին անգամ գրիչով արված ուղղումներով, երկրորդ անգամ՝ թերի լրացված (օրինակ՝ բնապահպանական փորձաքննության կետը, որին որոշակի չափսից մեծ կանաչապատ տարածքը պարտավոր է ենթարկվել): Քաղաքապետը հրաժարվել է հանդիպել ցուցարարներին, քաղաքապետի ներկայացուցիչները չեն կարողացել պատասխանել հարցերին: Քաղաքապետի խոսքերից է՝ «ես իրավաբան չեմ, ինձ հետ օրենքով մի խոսեք»:
    Ցուցարարներն անվստահության քվե են ներկայացրել քաղաքապետին («մենք քաղաքապետ չունենք»), սեփական ուժերով բազմիցս մաքրել այգին ձյունից, սառույցից ու աղբից:
    Եթե քաղաքացին նման արարքների չդիմի, պետությունն ազատ է գործել ինչպես ցանկանա, ու օրենսդրական փոփոխությունների միջոցով լեգիտիմացնի իր բոլոր գործողությունները: Ու մենք կհասնենք բռնապետության:
    Մեր դատարանն էլ մոդել է, թե ինչպես պետք է գործի «ազատ ու արդար» դատարանը (ՀՀ-ում դատարանն ազատ չի, քանի որ դատավորները ոչ թե ընտրովի են, այլ նշանակվում են ՀՀ նախագահի դեմ, ինչը բերում է ավտորիտարիզմի), ու թե ինչպես են քաղաքացիները սիրով ու սեփական կամքով կատարում իրոք ազատ ու արդար դատարանի որոշումը: Այլ կերպ ասած, Մաշտոցի այգին մոդելն է Հայաստանի, որը գալու է վաղը: Ու գալու է, կտեսնեք: Եթե ես, սկեպտիկներից սկեպտիկս, հավատում եմ:
    Իսկ մինչ այդ մենք ձեր կարիքն ունենք: Ամեն մեկի: Մենք խարույկ վառեցինք՝ սպասելով քաղաքացիական ինքնորոշման հրդեհի, բայց փայտը թաց էր: Բայց եթե խարույկը բավականաչափ երկար այրվի, ապա շրջակա փայտն էլ կչորանա:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  16. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (20.03.2012), Claudia Mori (20.03.2012), Moonwalker (21.03.2012), Sagittarius (20.03.2012), Skeptic (20.03.2012), StrangeLittleGirl (30.03.2012), Tig (20.03.2012), Varzor (21.03.2012), Աթեիստ (20.03.2012), Գեա (20.03.2012), Նաիրուհի (20.03.2012), Ռուֆուս (20.03.2012)

  17. #102
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, իսկ հիմա մի շարք խնդրանքներ ու հայտարարություններ:



    Մայիսի մեկին՝ համընդհանուր գործադուլ, բոլոր #Occupy շարժումների կողմից:

    Մայիսի մեկին՝ չենք աշխատում:
    Մայիսի մեկին՝ տնային գործեր չենք անում:
    Մայիսի մեկին՝ բանկային ծառայություններից չենք օգտվում:
    Մայիսի մեկին՝ գնումներ չենք կատարում:
    Մայիսի մեկին՝ դասերի չենք գնում:


    Փոխարենը՝ մայիսի մեկին դուրս ենք գալիս ցույցի՝ ի սոլիդարություն #OccupyWallStreet-ի: Աշխատավորների օրը աշխատավորները հրաժարվում են աշխատել օլիգարխների համար:

    http://www.occupymay1st.org/

    Ցույցի վայրն անփոփոխ՝ Մաշտոցի այգի, Մաշտոցի պողոտայի ու Արամի փողոցի հատման կետում: Եթե չեք ցանկանում կամ չեք կարող միանալ Մաշտոցի այգու ցույցին, կարող եք ինքնաբուխ խաղաղ ցույց կազմակերպել ձեր թաղեցիների հետ հենց ձեր տան կողքը:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ariadna (30.03.2012)

  19. #103
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ հիմա՝ խնդրանքներ:
    http://savemashtotspark.tumblr.com/
    Սա մեր անգլալեզու աղբյուրն է՝ ուղղված արտասահմանին ու սփյուռքին: Խնդրում ենք օգնել տարածել: Նյութերի համակարգումն ու մշակումը ներկայումս ես ինքս եմ անում:

    http://savemashtotspark.tumblr.com/livestream
    Այստեղ կարող եք ուղիղ եթերում դիտել, թե ինչ է կատարվում Մաշտոցի այգում: Ցավոք, ինտերնետային ու համակարգչային ռեսուրսը սահմանափակ է, ու չենք հասցնում շուրջօրյա հերարձակում կազմակերպել:

    http://savemashtotspark.tumblr.com/petition
    Սա մեր քվեարկությունն է, նոր է բացվել՝ ուղղված նորից սփյուռքին ու արտասահմանին, բայց ձեր ձայները նույնպես անհրաժեշտ են ու ողջունելի:

    http://savemashtotspark.tumblr.com/submit
    Այստեղ կարող եք անգլալեզու նյութեր փոխանցել աղբյուրին: Նյութերը կվերստուգվեն, կխմբագրվեն ու կտեղադրվեն աղբյուրում ձեր անունից:

    Շնորհակալություն ուշադրության համար:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (30.03.2012), Աթեիստ (20.03.2012), Գանգրահեր (05.04.2012)

  21. #104
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին

    Հարգելի պարոն Գասպարյան,



    Երկու հազար տասնմեկ թվականի դեկտեմբերի 15-ին Երևանի Քաղաքապետի կողմից “Կենտրոն-Կանաչապատում” ՓԲԸ-ին տրվել է Մաշտոցի Պուրակում (Մաշտոցի պողոտա 22/1 հասցեում) տաղավարների տեղադրման թույլտվություն:

    Այդ որոշումը առաջացրել է Երևանի համայնքի բազմաթիվ անդամների արդար և ողջամիտ դժգոհությունը։ Բոլորի համար ակնհայտ է, որ վերջին տարիների ընթացքում տեղի է ունեցել Երևան քաղաքի հանրային նշանակության տարածքների զգալի մասնավորեցում՝ էապես նվազել են քաղաքի կանաչապատ գոտիները և վատթարացել է ճարտարապետական միջավայրը։

    Մի շարք երիտասարդական քաղաքացիական նախաձեռնությունների միավորված ջանքերի շնորհիվ Մաշտոցի Պուրակում տաղավարների տեղադրման աշխատանքը կասեցված է, իսկ ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել, որ տաղավարները ենթակա են ապամոնտաժման երեք տարվա ընթացքում։

    Իր որոշման մեջ կառավարությունը չի հիմնավորել տաղավարների ապամոնտաժման համար երեք տարի ժամկետ տրամադրելու պատճառը։ Դրա հետևանքով քաղաքացիների և Երևանի Քաղաքապետի միջև առաջացած վեճը չի ստացել իր վերջնական լուծումը։

    Չնայած Հայաստանի Սահմանադրությամբ նախատեսված և պետության միջազգային պարտավորություններից բխող նորմերի` հանրային իրավունքների պաշտպանությանը վերաբերող դատական նախադեպերը վկայում են, որ հասարակությունը լիովին մեկուսացվել է որոշումների կայացման գործընթացից և կայացված անօրինական որոշումները դատարանում բողոքարկելու հնարավորությունից: Հասարակության ձայնը խլացված է օրենսդրական ձևական սահմանափակումներով, մարդիկ զրկվել են արդարության կարևորագույն պահանջներից մեկի` լսված լինելու իրավունքից: Այն հարցերում, որտեղ արդարադատությունը այլևս մատչելի չէ հասարակությանը, յուրաքանչյուր քաղաքացի ստիպված է ձեռնարկել հանրային իրավունքների ինքնապաշտպանության համարժեք միջոցներ:

    Սույն թվականի մարտի 17-ին երիտասարդական քաղաքացիական նախաձեռնությունների անդամները, ղեկավարվելով անմիջական ժողովրդավարության, իրավունքի գերակայության և սահմանադրականության սկզբունքներով, ձևավորել են “Քաղաքացիական արդար և անկախ դատարան”։ Իր հնարավորությունների սահմաններում այդ կոլեգիալ հանրային էքսպերտների մարմինը կատարել է վեճի առարկային վերաբերող փաստերի հետազոտություն և կազմել իրավական եզրակացություն։ Քաղաքացիների դատարանը պահանջել է Երևանի Քաղաքապետարանից 10-օրյա ժամկետում ապամոնտաժել Մաշտոցի Պուրակում տեղադրված տաղավարները և այգին բարեկարգել ու օգտագործել դրա նպատակային նշանակությանը համապատասխան: Երևանի Քաղաքապետը թողել է այդ պահանջը անպատասխան։

    Սույն թվականի մարտի 27-ին գումարվել է Երևան քաղաքում բնակվող, Երևանի համայնքի անդամ, ՀՀ քաղաքացիների ժողով: Ժողովում մասնակցել են գիտության, մշակույթի, լրատվության, քաղաքագիտության ոլորտների գործիչներ, Արցախյան շարժման և պատերազմի մասնակիցներ։ Ժողովը բարձր է գնահատել երիտասարդության կողմից ցուցաբերած հետևողականությունը՝ հանրային շահերը և իրավունքները պաշտպանելու գործում և քննադատել է պաշտոնատար անձանց անկարողությունը՝ ընդունել ողջամիտ և օրինական որոշում առաջացած խնդիրը կարգավորելու համար։

    Ընդունելով “Քաղաքացիական արդար և անկախ դատարանի” հեղինակությունը, վստահելով դրա անկախությանն ու անկողմնակալությանը, իրավական եզրակացության և վճռի հիմնավորվածությանը, հաշվի առնելով նաև բազմաթիվ այլ Էական նշանակություն ունեցող հանգամանքներ՝ ժողովի մասնակիցները որոշել են հայտնել իրենց պատրաստակամությունը՝ ապամոնտաժել Մաշտոցի Պուրակում անօրինական կառուցված տաղավարները սեփական միջոցներով: “Կենտրոն-Կանաչապատում” ՓԲԸ-ի տնօրինությունը պատշաճ ծանուցվել է իրեն պատկանող, բայց անօրիական ձևով կառուցված տաղավարների ապամոնտաժման անհրաժեշտության վերաբերյալ:

    Ուստի տեղեկացնում ենք Ձեզ, որ ս/թ մարտի 31-ին ժամը 13:00-ին Մաշտոցի Պուրակում նախատեսված է ապամոնտաժել անօրինական կառուցված տաղավարները: Ապամոնտաժման աշխատանքները կատարելու են հետևյալ անձինք.

    1. Աբրահամյան Էմիլ

    2. Դանիելյան Ստեփան

    3. Խզմալյան Տիգրան

    4. Կարապետյան Հարություն

    5. Հովհաննիսյան Արմեն

    6. Ղահրիյան Հայկազն

    7. Ղուկասյան Անդրիաս

    8. Շիկոնյան Կարեն

    9. Սարկիսյան Մանվել

    10. Սարոյան Սարո

    Ապամոնտաժման աշխատանքներն իրականացնելու համար օգտագործվելու են հետևյալ գործիքները.

    1. էլեկտրական սրիչ (բոլգարկա) RTR Rother N. S.N. ELS 101-0192-0732 - 1 (մեկ) հատ,

    2. պտուտակահան STAREX - 12 (տասներկու) հատ,

    3. հարթաշուրթ KLY-TEK 160mm - 5 (հինգ) հատ,

    4. ճոպան կտրող գործիք STAREX – 2 (երկու) հատ,

    5. դուր ORIENT - 2 (երկու) հատ,

    6. ապակի բռնող գործիք SUCTIONCUP – 4 (չորս) հատ:

    Ապոմոնտաժումը նախատեսված է իրականացնել կազմակերպված եղանակով, առանց հասարակական կարգը խախտելու, մասնագիտական մեթոդներով և գործիքներով, առանց սեփականատիրոջ գույքին վնաս պատճառելու։ Հաշվի առնելով, որ ոստիկանությունը ներկա դրությամբ իրականացնում է Մաշտոցի Պուրակում տաղավարների պահպանությունը.

    ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ

    1. Ապահովել վերը նշված ՀՀ քաղաքացիների ազատ մոտեցումը տաղավարներին` դրանց ապամոնտաժման աշխատանքները կատարելու համար:

    2. Ապամոնտաժման աշխատանքների ժամանակ ապահովել հասարակական կարգի պահպանությունը և աշխատանքներ իրականացնող անձանց անվտանգությունը:

    Կից ներկայացնում ենք.

    1. “Քաղաքացիական արդար և անկախ դատարանի” վճիռը

    2. “Կենտրոն-Կանանչապատում” ՓԲԸ -ին ուղղարկված նամակի պատճեն

    Ժողովի քարտուղար՝ Անդրիաս Ղուկասյան

    27.03.2012թ

    http://www.lragir.am/armsrc/country62336.html
    Կցված նկարներ Կցված նկարներ

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (30.03.2012), Rhayader (30.03.2012), Նաիրուհի (29.03.2012), Ռուֆուս (29.03.2012)

  23. #105
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քաղաքակիրթ լուծման ճանապարհը

    Երեկ Մաշտոցի պուրակում, երբ «Բուտիկների ապամոնտաժման հասարակական խմբի» անդամները սպասվող աշխատանքների նախնական գնահատականն էին անցկացնում, այնտեղ ժամանեցին մի խումբ ոստիկաններ Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գլխավորությամբ: Երկու կողմերի միջեւ կարճատեւ զրույց է տեղի ունեցել: Լրագրի խմբագրությունը դիմել է խմբի անդամ Մանվել Սարգսյանին տեղի ունեցած զրույցի պատճառների եւ էության մասին պատմելու խնդրանքով:

    Մանվել Սարգսյանի խոսքով, «Մելքոնյանը տեղյակ է պահել խմբի անդամներին, որ ոստիկանությունը ստացել է ոստիկանապետ Վ. Գասպարյանին հասցեագրված նամակը, եւ նրա ժամանելն այդ պահին փաստի հաստատումն է: Նա առանձին զրույց է առաջարկել ոստիկանությունում «առաջ եկած խնդիրների քաղաքակիրթ լուծման» վերաբերյալ: Մենք առաջարկել ենք, որ ոստիկանությունը պատասխանի կոնկրետ դրված հարցին, թե արդյոք պատրաստվում են ապահովել խմբի անդամների անվտանգությունն անօրինական կառուցված բուտիկների ապամոնտաժման ժամանակ: Ենթադրվում է, որ խոսքը գրավոր պատասխանի մասին է՝ դրանում էինք տեսնում քաղաքակիրթ ճանապարհի սկիզբը: Սակայն, ըստ ամենայնի, ոստիկանությունը դեռ այնքան էլ չի ցանկանում գնալ խնդիրների լուծման այդ ճանապարհով»:

    Մեր այն հարցին, որ Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը կոչ է արել անօրինականության դեմ չպայքարել անօրինական ճանապարհով, Սարգսյանը պատասխանել է. «Անդրեասյանը ավելի լավ է մտածի այն մասին, թե ինչպես է «օրինական» ճանապարհով, նստած իր գրասենյակում, տեղի ունեցողի «օրինականության» եւ «անօրինականության» վերաբերյալ որոշում ու եզրակացություններ հրապարակում: Այդ դեպքում դատարաններն ինչի՞ համար են Հայաստանում: Հենց այդպիսի հայտարարություններով է մեր կյանքում դրվում անօրինականությունը», ասել է Մանվել Սարգսյանը:

    http://lragir.am/armsrc/country62406.html

  24. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (30.03.2012), Ariadna (30.03.2012), VisTolog (30.03.2012), Նաիրուհի (29.03.2012), Ռուֆուս (29.03.2012)

Էջ 7 21-ից ԱռաջինԱռաջին ... 3456789101117 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վերակենդանացնե՛նք Մաշտոցի այգին
    Հեղինակ՝ Tanamasi, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 29.05.2011, 15:29
  2. Սատանան պայքարում է Աստծո դեմ
    Հեղինակ՝ Djavaxhq, բաժին` Կրոն
    Գրառումներ: 106
    Վերջինը: 23.07.2010, 01:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •