User Tag List

Էջ 14 21-ից ԱռաջինԱռաջին ... 4101112131415161718 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 196 համարից մինչև 210 համարի արդյունքները՝ ընդհանուր 312 հատից

Թեմա: Մաշտոցի պուրակում «բուծիկաշինություն»․ երևանցիները պայքարում են

  1. #196
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Սելավի-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց երիտասարդները բավականին ազնիվ ու անկեղծ են, ու ինձ թվումա, որ իրանցից ոչ մեկը տեղյակ չի եղել որ մասովկաների մեջ է նկարահանվում:
    Կանխատեսելի ու շատ պրիմիտիվ էր կազմակերպված ամեն բան:
    Ինձ թվում է Սերժի հաջորդ քայլը նա է՝ որ նեմեց Ռուբոն, ու լֆիկը չանցնեն ազգային ժողով, ու դրանով ցույց տա, թե ինչքան ազատ և արդար է եղել ընտրությունները, Ինչպես այս քայլով ցույց տվեց, որ Հայաստանի ոստիկանները աշխարհի ամենահանդուրժող և ամենահրեշտակ ոստիկաններն են:
    իսկ ինչ վատ բան կա, որ Սերժը հենց ըտենց էլ անի; ամբողջ աշխարհում ա ըտենց, մի շոու են անում օբամաները, ժողովրդի շահերից բխող ու հետո դրա վրա միավորներ հավաքում; մեր ուզածն էլ դա չէր? որ մեր ղեկավարնեն էլ մեր շահերից բխող քայլեր անեն, ուզում ա դա շոու լինի, ուզում ա սպորտային միջոցառում...
    իրականում պետք ա լավին լավը ասել, որ իմաստ ունենա- վատին էլ վատը ասելը;

    մի հատ հետ գնանք ու նայենք թե Սերժի կառավարման տարիներից առաջ ինչ ա եղել պետական կառավարման ապարատը ու ինչ փոփոխություններ ա եղել իրա կառավարման տարիներին; սկսած պասպորտի սեղանից մինչև էս վերջին բուտիկաքանդությունը - մենակ ժողովչդի օգտինմ ա արված; վատ բաներ էլ ա արվել, բայց պետք ա դիտարկել ուղղութոյւնը, վեկտորը; իսկ վեկտորը հաստատ Սերժի օգտին ա խոսում;

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (02.05.2012), keyboard (01.05.2012), Tig (01.05.2012), Varzor (02.05.2012)

  3. #197
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսօր առավոտյան զանգեցին, թե նախագահ Սերժ Սարգսյանն եկել է Մաշտոցի այգի, ասել, որ ապամոնտաժեն: Միամիտ, օպտիմիստ մարդ եմ՝ մտածեցի, որ երևի ապօրինի շինարարությունների գծով որոշումներ կայացնելու հարցում միակ կոմպետենտ մարդը երկրում նախագահն է:

    Ուր էր թե: Պարզվեց, որ նախագահն օրենքի մասին պատրաստ է մոռանալ, երբ խնդրի օբյեկտն է դառնում... էսթետիկան: Նախագահը տեղում հայտարարեց, որ շինարարության առումով ամեն ինչ ճիշտ է, քաղաքապետն ամեն ինչ լավ է արել, բայց կրպակներն աչք չեն շոյում, ու լավ չի լինի, եթե երկու-երեք տարի աչք մազոլեն:

    Փաստորեն, կառույցի՝ Սերժ Սարգսյանի աչքը չշոյելն ավելի կարևոր էր, քան մեր բոլոր իրավական պահանջները, մեր գրեթե երեք ամիս պայքարն էլ ներկայացվում է այնպես, թե կարող էր ընդհանրապես չլինել. վերջում մեկ է՝ նախագահը քաղաքով անցնելու էր, կրպակներն իր աչքը չէին շոյելու, ու այգին փրկվելու էր:

    Այգու պայքարը բնապահպանների քմահաճույքը չէր. կատարվել էր շինարարություն՝ պատշաճ ընթացակարգի, շինարարական ու բնապահպանական նորմերի խախտումով, ու շինարարություն իրականացնողը պատշաճ ժամկետում (ասել է թե՝ երբևէ) իրավական պատասխան չէր տվել իրավական պահանջներին: Արդյունքում՝ շարժում, պայքար, քաղաքացիական ինքնորոշման ու անհնազանդության հիմնախնդիրներ, ոստիկանական բռնություն, ոստիկանների կողմից օրենքի ու նախագահական ինստիտուցիայի (օմբուդսմենի գրասենյակի) բանի տեղ չդնել և այլն:

    Մաշտոցի այգու պայքարը մի այգու պայքար չի. այն նախադեպ է, որ մարդիկ հասկանան՝ նրանք կարող են պայքարել իրենց իրավունքների համար, կարող են դեմ գնալ օլիգարխական ու ոստիկանական ահաբեկմանը, կարող են խաղաղ կանգնել, երբ իրենց ծեծում են, կարող են պինդ լինել, կարող են չվախենալ:

    Արդյունքում տեղի ունեցածն անձամբ ես մեկնաբանում եմ այսպես. «Ժողովուրդ, ես տեղյակ չէի, Տարոնը մեր ախպերն է, իր ուղղությամբ հաչացող չլինի, ձեր այգին ձեզ լինի, որ ես չլինեի՝ ի՞նչ էիք անելու»:

    Ինձ պետք չի կառավարության ողորմությունը: Ես պայքարում էի իմ՝ որպես քաղաքացի իրավունքի համար, հանրության իրավունքի համար, կանաչ տարածքի պահպանման համար: Ոչ թե ողորմության: Կամ ողորմածության: Մենք ֆեոդալական երկրում չենք ապրում, որ արքան կամ իշխանը լսի, գա հրաման տա, ու ժողովուրդն ասի՝ ի՜նչ բարի արքա կամ իշխան ունենք:
    ՀՀ Սահմանադրություն, հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
    Ոչ թե օլիգարխական, ֆեոդալական կամ ամբոխատիրական:
    ՀՀ Սահմանադրություն, հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
    Դրա համար էլ մենք ունենք նախագահ, ոչ թե իշխան կամ արքա: Իսկ նախագահի ինստիտուցիայի գոյության նպատակը ժողովրդին ԾԱՌԱՅԵԼՆ է, ոչ թե իշխելը:

    Այլ կերպ ասած, նման քայլերով մեր ճանապարհը տանում է ուղիղ դեպի բռնապետություն: Ոչ թե նրա համար, որ Սերժ Սարգսյանը բռնապետական հակումներ ունի, այլ նրա համար, որ նախագահի ինստիտուցիայի նպատակը, սահմանումն ու ընկալումը խաթարված են այս երկրում: Ու մինչև մենք դա չփոխենք, ով էլ լինի նախագահը, արդյունքը նույնն է լինելու:

    Երևի մեր բախտը բերել է, որ Մաշտոցի այգու կրպակները բարձր էսթետիկական արժեք չունեին: Ինձանից անկախ հիշում եմ Դուգլաս Ադամսի «The Hitchhiker's Guide to the Galaxy»-ն՝ մի հատված կա, որտեղ «Guide...»-ի խմբագրությունը դատ է շահում, պնդելով, որ ինչ-որ փիլիսոփա նշել է՝ գեղեցիկն է ճշմարտություն, ու որ գրքի պարունակությունն, ավելի գեղեցիկ լինելով իրականությունից, ճշմարիտ է, ու որ պետք է դատի տալ իրականությանը՝ գրքի պարունակությանը չհամապատասխանելու համար:

    Սա, իհարկե, իմ անձնական կարծիքն է, ու Մաշտոցի այգու շարժումը կամ նրա առանձին անդամներ կարող են այն չկիսել:

    Իսկ թե ինչպես էր ոստիկանությունն իրեն լավագույն ձևով դրսևորում՝ դիտեք ինքներդ: Երևի պետք է կատարելագործվեն, որ ժողովրդին ավելի լավ ծեծեն (դե, մարտի 1-ի նկատմամբ իրոք առաջընթաց կար՝ մարդկային զոհեր չեղան).

    Նախագահի ելույթը կարող եք կարդալ այստեղ: Ցավոք, լիցենզիան հնարավորություն չի տալիս աղբյուրից մեջբերումներ կատարել:

    Բայանդուր Պողոսյան (աղբյուրը)
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (01.05.2012), Mephistopheles (01.05.2012), Moonwalker (01.05.2012), Sagittarius (01.05.2012), Tig (02.05.2012), Varzor (02.05.2012), Ռուֆուս (01.05.2012), Ֆոտոն (01.05.2012)

  5. #198
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մաշտոցի պուրակի ապօրինի կրպակների պատասխանատուն Երևանի քաղաքապետն է. քաղաքային իշխանությունը պետք է ենթարկվի Երևանի հանրությանը

    Կապված այսօր նախագահ Սերժ Սարգսյանի Մաշտոցի պուրակ այցելության և նրա կողմից Երևանի քաղաքապետին տրված ապամոնտաժման մասին ցուցումների հետ` Մաշտոցի պուրակը պաշտպանող ՀՀ քաղաքացիները հայտարարում են.

    - Մաշտոցի պուրակում ապօրինի կրպակների ապամոնտաժումը և տեղի ունեցած ապօրինությունների վերացումը գտնվում է բացառապես Երևանի քաղաքապետարանի և իրավապահ մարմինների լիազորությունների շրջանակում՝ ըստ ՀՀ Սահմանադրության,

    - արդեն շուրջ 80 օր է, ինչ Երևանի քաղաքապետարանը և քաղաքապետը բացահայտ անգործություն են ցուցաբերում Մաշտոցի պուրակի ապօրինաբար կառուցապատվող հանրային տարածքը երևանցիներին և ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու գործում,

    - Երևանի քաղաքապետը պարտավոր է ենթարկվել երևանցիների կամքին և ոչ թե մեկ անձի էսթետիկ նախասիրություններին և դիրքորոշումներին՝ անկախ այդ մարդու ով լինելուց և նրա զբաղեցրած պաշտոնից. նման հարցերը կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ և ժողովրդի գերակա շահով:

    Ոստիկանության գործողությունների նկատմամբ գնահատականները պետք է բխեն ՀՀ Սահմանադրությունից, հանրային սեփականության պաշտպանությունից, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունից: Պետք է դատապարտել ոստիկանության բռնության և ոչ իրավաչափ գործողության որևէ դրսևորում, այլ ոչ թե շնորհակալություն հայտնել և համարել դա ձեռքբերում:

    Սերժ Սարգսյանը ոչ մի կերպ չի անդրադարձելÐÐ քաղաքացÇÝ»ñÇ իրավունքներիÝ և ժողովրդի գերակա շահերի պաշտպանությաÝÁ, որոնք Áëï ՀՀ Սահմանադրության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության հիմքն են և պետական պաշտոնյաների (նախագահ, քաղաքապետ և այլն) լեգիտիմության աղբյուրը:

    Ելնելով այս ամենից` պահանջում ենք.

    Երևանի քաղաքապետարանից`

    անհպաղ պաշտոնապես չեղյալ համարել Մաշտոցի պուրակում ապօրինի կառուցապատման մասին որոշումներն ու վերադարձնել պուրակը հանրությանը` ապամոնտաժելով բոլոր ապօրինի կառույցները,
    կատարել բարեկարգում` հաշվի առնելով լայն հանրության կարծիքը և իրական մասնակցությունը որոշումների կայացմանը:
    ՀՀ պատկան մարմիններից` գտնել և պատասխանատվության ենթարկել ապօրինի որոշումների բոլոր պատասխանատուներին, վերականգնել համայնքին հասցված նյութական վնասը և պատասխանատվության ենթարկել ՀՀ քաղաքացիների օրինական շահերը ոտնահարած պաշտոնյաներին և այդ ապօրինությունների արդյունքում քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին:

    Մենք շարունակելու ենք մեր քաղաքացիական եւ օրինական պայքարը՝ հանուն մեր սահմանադրական իրավունքների նվաճման եւ կենսագործման, մեր հանրային սեփականության, ազգային հարստության եւ ժողովրդի գերակա շահերի պաշտպանության:

    մայիսի 1, 2012

    Մենք ենք այս քաղաքի տերը քաղաքացիական նախաձեռնություն

    Մեր քաղաքը հանրային-քաղաքացիական նախաձեռնություն

    Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն

    Թռչկան քաղաքացիական նախաձեռնություն

    Մաշտոցի պուրակի ինքնորոշված քաղաքացիներ
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (01.05.2012), Varzor (02.05.2012), Ձայնալար (02.05.2012), Ռուֆուս (01.05.2012)

  7. #199
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ ինչ վատ բան կա, որ Սերժը հենց ըտենց էլ անի; ամբողջ աշխարհում ա ըտենց, մի շոու են անում օբամաները, ժողովրդի շահերից բխող ու հետո դրա վրա միավորներ հավաքում; մեր ուզածն էլ դա չէր? որ մեր ղեկավարնեն էլ մեր շահերից բխող քայլեր անեն, ուզում ա դա շոու լինի, ուզում ա սպորտային միջոցառում...
    իրականում պետք ա լավին լավը ասել, որ իմաստ ունենա- վատին էլ վատը ասելը;

    մի հատ հետ գնանք ու նայենք թե Սերժի կառավարման տարիներից առաջ ինչ ա եղել պետական կառավարման ապարատը ու ինչ փոփոխություններ ա եղել իրա կառավարման տարիներին; սկսած պասպորտի սեղանից մինչև էս վերջին բուտիկաքանդությունը - մենակ ժողովչդի օգտինմ ա արված; վատ բաներ էլ ա արվել, բայց պետք ա դիտարկել ուղղութոյւնը, վեկտորը; իսկ վեկտորը հաստատ Սերժի օգտին ա խոսում;
    Դիվ ջան, մի քիչ էդքան էլ տենց չի…

    Իհարկե հասկանում եմ ուրախությունը, բայց եթե խորությամբ նայենք լրիվ ուրիշ բան ա կատարվել… ըստ էության նշանակում ա որ երկրում մենակ մի մարդ ա որոշում կայացնում անգամ ընենց հարցերում ոնց որ էս դժբախտ բուտկեքն են… ի՞նչ ա նշանակում "աչք չեն շոյում" կամ "ձև գտեք ապամոնտաժեք"… այսինքն իրա ու ժողովրդի միջև բացարձակ դատարկություն ա, որ պետական կառույցներ գոյություն չունեն… ու էսի արդեն օֆիցիալ եղավ մեր աչքի առաջ… Հայաստանում ինչ պաշտոնյայի անուն ուզում ես տուր, դրա քաշը էն օդի տատանումն ա որից հառաջանում ա դրա անունն արտասանելիս… ոչ ավել ոչ պակաս… իրականում դա քաղաքապետարանի որոշելիք խնդիրն էր որտեղ Սերոժը շատ քիչ իրավասություն ուներ…

    մյուս կողմից ոստիկանների քնքուշ գործունեությունն ու վերաբերմունքը, պտի որ ձեզ ասեր թե ինչ ա էս ամեն ինչը… ես դեմոկրատական երկրում եմ ապրում, բայց իմ աշքերին արցունքներ հայտնվեցին երբ տեսա թե մեր ոստիկաններն ինչ հոգատարությամբ են բնապահպաններին հեռացնում… մնում ա մի հատ էլ պաչեին… եթե իհարկե ինկատի ունենանք որ մեկին գիրք ծախելու համար ձ տարի են տվել (հարիֆն ադրբեջանում տպագրված գիրք էր բերել Վրաստանից, ղարաբաղի մասին առանց իմանալու) և հիշենք թե ինչի համար էր իկոլն ու մյուս ընդդիմադիրները նստած ապա կարող ենք մի քիչ մոլորվել, բայց դե ո՞վ ա դա հիշում… չհաշված մարտի 1-ն ու սպանված զինվորները…

    …սրա մեսեջն էն ա որ "գործ չունեք քաղաքական ընդդիմության հետ, հեռու մնացեք ու ձեր պրոբլեմները կլուծվեն" իհարկե ձեր պրոբլեմը մուրաբ ա, 5000 դրամ ա ու սենց անվնաս բաներ…

    միջազգային հանրության համար էսի առիթ ա որ հանգիստ աչքները փակեն ընտրությունների վրա… մեղմ ասած there goes another election lost…
    Վերջին խմբագրող՝ Mephistopheles: 01.05.2012, 21:17:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (01.05.2012)

  9. #200
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ակտիվիստ աղջկա՝ կես մետրի վրա «պատահական» սերժի դեմը կտրելը լրիվ բոմբ ա Պատկերացնում ե՞ք, նախագահին կարան կես մետրի վրա անակնկալի բերեն ու հարց տան

    Ու հիմա համեմատության համար մեկ այլ վիդեո՝ հասկանալու համար՝ հնարավո՞ր է արդյոք կես մետրի վրա անակնկալի բերել սերժին, թե ոչ։

    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ripsim (01.05.2012)

  11. #201
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Երկունքի ցավեր, բնական պրոցես: Բրավո, Մելքոնյան: Առանց լրացուցիչ մեկնաբանությունների:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  12. #202
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խզմալյանը կարա կնգան հետ ՀՀԿ համամասնական ցուցակ ուղղարկի…

    Փաստորեն բնապահպաններն առաջինը լեգիտիմացրին Սերժի միապետ լինելը… ու անգիտակցաբար… ճիշտն ասած մի քիչ շուտ ա նրանց ինքնորոշված քաղաքացի անվանելը…

  13. #203
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Նախքան բուն գրառումս անելը ուզում եմ հատուկ նշել, շեշտել, որ չեմ կասկածում պայքարողների մեծ մասի, հատկապես պայքարող ընկերներիս անկեղծությանը, հավատին, վճռականությանն ու համոզմունքներին:

    Այժմ բուն գրառումս: Ի՞նչ կանեի, եթե ես լինեի իշխանություն և առաջիկայում սպասվեր ԱԺ ընտրություններ, որոնք հավակնում էին իմ համար ծանր հետևանքներ ունենալ, հասարակության զգալի հատվածի՝ դրա վրա սևեռված լինելու պատճառով: Կփորձեի ցրել հասարակական ուշադրությունը ու դրա համար կանեի երեք հիմնական քայլ.
    1. Մաշտոցի պուրակում բուծիկներ կդնեի, որպեսզի բնապահպան (և ոչ բնապահպան) ակտիվը գա այնտեղ պայքարելու, որը կլինի հասարակության, լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում ու կցրի ուշադրությունը հիմնական, քաղաքական խնդրից, իշխանությունների հիմնական ապօրինություններից ու դրանց ճանապարհին խութ հանդիսացող ԱԺ ընտրություններից: Այս գործում ինձ կօգներ երիտհանրապետական Տարոն Մարգարյանը:
    2. Կկազմակերպեի ադրբեջանական կինոների փառատոն, որպեսզի ազգային հողերով ապրող, ազգային արժեքները գերակա սարքած ակտիվը տարվեր դրանով, լիներ հանրության ու լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, ուշադրությունը շեղվեր հիմնական, քաղաքական խնդրից, իշխանությունների հիմնական ապօրինություններից ու դրանց ճանապարհին խութ հանդիսացող ԱԺ ընտրություններից: Այս գործում ինձ կօգներ որոշակի պատճառներով պարտքի տակ մնացած Վարդանիկը:
    3. Գործից կհեռացնեի ընդվզողի ու տղամարդու համբավ ունեցող ռեկտորի, որպեսզի ուսանող և մտավորական մի հատվածի ուշադրությունը շեղեի դրա վրա, դարձնեի հասարակական քննարկման առարկա, որը կլիներ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, ուշադրությունը կշեղեր բուն խնդրից, հիմնական, քաղաքական խնդրից, իշխանությունների հիմնական ապօրինություններից ու դրանց ճանապարհին խութ հանդիսացող ԱԺ ընտրություններից: Այս հարցում ինձ կօգներ երիտհանրապետական Արմեն Աշոտյանը:

    Կարծում եմ, որ այս երեք քայլերը եթե ոչ ամբողջովին, ապա բավական կզբաղեցնեին հասարակության հետաքրքրությունների դաշտը:

    Միակ խնդիրն էն ա, որ հասարակությունը կարող ա այս քայլերից շահի: Նման վտանգ կա: Դրա համար պետք ա զգույշ լինել: Հանկարծ հասարակությունը շատ չոգևորվի...

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (01.05.2012), John (02.05.2012), Varzor (02.05.2012)

  15. #204
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը

    մի նկատառում միայն… ինքը չի կազմակերպել, ինքն օգտագործել ա դրանք… ու ամենակարևորն էն ա որ էս բոլոր շարժումներն իրանց քաղաքական ուժերից ու քաղաքականությունից հետ են պահում…

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (01.05.2012)

  17. #205
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Համամիտ եմ Մեֆի հետ, որ նա պարզապես օգտագործեց իրադարձությունները: Էդքան չկար, որ հորիներ էդքան բանը: Ինչպես ապացուցված է բժշկությամբ, քթերը քաշած մասսան վնասում է մտածելու ունակությանը:
    Պարզապես չափից դուրս ա փչացել ամեն ինչ... էլ տեղ չկա:

    Երկրում այլևս հնարավոր չէ հոտ հանել, առանց վինծիլյատռով զինված նախագահի շուտափույթ հայտնվելու այդ վայրում՝ օդափոխություն կազմակերպելու հայրենանվեր նպատակով:

  18. #206
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    532639_210900102342816_100002684820425_296910_684351570_n.jpgՀետաքրքիր է նման զբոսայգի կարող է լինել Հայաստանում

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (02.05.2012)

  20. #207
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    532639_210900102342816_100002684820425_296910_684351570_n.jpgՀետաքրքիր է նման զբոսայգի կարող է լինել Հայաստանում
    էդ հացը Սերժին պտի տաս…

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    հովարս (02.05.2012)

  22. #208
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նայեք, լավն ա
    When life gives you lemons, make lemonade

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ձայնալար (02.05.2012), Ներսես_AM (02.05.2012), Ֆոտոն (02.05.2012)

  24. #209
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախքան բուն գրառումս անելը ուզում եմ հատուկ նշել, շեշտել, որ չեմ կասկածում պայքարողների մեծ մասի, հատկապես պայքարող ընկերներիս անկեղծությանը, հավատին, վճռականությանն ու համոզմունքներին:

    Այժմ բուն գրառումս: Ի՞նչ կանեի, եթե ես լինեի իշխանություն և առաջիկայում սպասվեր ԱԺ ընտրություններ, որոնք հավակնում էին իմ համար ծանր հետևանքներ ունենալ, հասարակության զգալի հատվածի՝ դրա վրա սևեռված լինելու պատճառով: Կփորձեի ցրել հասարակական ուշադրությունը ու դրա համար կանեի երեք հիմնական քայլ.
    1. Մաշտոցի պուրակում բուծիկներ կդնեի, որպեսզի բնապահպան (և ոչ բնապահպան) ակտիվը գա այնտեղ պայքարելու, որը կլինի հասարակության, լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում ու կցրի ուշադրությունը հիմնական, քաղաքական խնդրից, իշխանությունների հիմնական ապօրինություններից ու դրանց ճանապարհին խութ հանդիսացող ԱԺ ընտրություններից: Այս գործում ինձ կօգներ երիտհանրապետական Տարոն Մարգարյանը:
    2. Կկազմակերպեի ադրբեջանական կինոների փառատոն, որպեսզի ազգային հողերով ապրող, ազգային արժեքները գերակա սարքած ակտիվը տարվեր դրանով, լիներ հանրության ու լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, ուշադրությունը շեղվեր հիմնական, քաղաքական խնդրից, իշխանությունների հիմնական ապօրինություններից ու դրանց ճանապարհին խութ հանդիսացող ԱԺ ընտրություններից: Այս գործում ինձ կօգներ որոշակի պատճառներով պարտքի տակ մնացած Վարդանիկը:
    3. Գործից կհեռացնեի ընդվզողի ու տղամարդու համբավ ունեցող ռեկտորի, որպեսզի ուսանող և մտավորական մի հատվածի ուշադրությունը շեղեի դրա վրա, դարձնեի հասարակական քննարկման առարկա, որը կլիներ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, ուշադրությունը կշեղեր բուն խնդրից, հիմնական, քաղաքական խնդրից, իշխանությունների հիմնական ապօրինություններից ու դրանց ճանապարհին խութ հանդիսացող ԱԺ ընտրություններից: Այս հարցում ինձ կօգներ երիտհանրապետական Արմեն Աշոտյանը:

    Կարծում եմ, որ այս երեք քայլերը եթե ոչ ամբողջովին, ապա բավական կզբաղեցնեին հասարակության հետաքրքրությունների դաշտը:

    Միակ խնդիրն էն ա, որ հասարակությունը կարող ա այս քայլերից շահի: Նման վտանգ կա: Դրա համար պետք ա զգույշ լինել: Հանկարծ հասարակությունը շատ չոգևորվի...
    էս տրամաբանությամբ եթե շարունակենք, ապա եթե Քոչի վախտերով լիներ, կբռնեիր ու պապլավոկում կսպանեիր Պողոս Պողոսյանին իսկ հեռանալուց առաջ էլ մի հատ մեծ մարդասպանություն կկազմակերպեիր ... արյուն...արյուն... արյուն... արյունը մարդուն այրունառբու ա դարձնում;

    իսկ եթե լինեիր Լևոն-Վանո-Վազգենի վախտովը, ապա կբռնեիր պռոստո ժողովրդի լույսը, ջուրը, ջեռուցումը կանջատեիր, ու վսյո...
    ում մտքով կանցներ մի հատ էլ զբաղվելու թեմա գտներ, եթե հանկարծ "լույս ու ջուր" գտներ, ամեանաերջանիկը կլիներ էտ պահին

  25. #210
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    էս տրամաբանությամբ եթե շարունակենք, ապա եթե Քոչի վախտերով լիներ, կբռնեիր ու պապլավոկում կսպանեիր Պողոս Պողոսյանին իսկ հեռանալուց առաջ էլ մի հատ մեծ մարդասպանություն կկազմակերպեիր ... արյուն...արյուն... արյուն... արյունը մարդուն այրունառբու ա դարձնում;

    իսկ եթե լինեիր Լևոն-Վանո-Վազգենի վախտովը, ապա կբռնեիր պռոստո ժողովրդի լույսը, ջուրը, ջեռուցումը կանջատեիր, ու վսյո...
    ում մտքով կանցներ մի հատ էլ զբաղվելու թեմա գտներ, եթե հանկարծ "լույս ու ջուր" գտներ, ամեանաերջանիկը կլիներ էտ պահին
    Դիվ please, ուրիշ բան ասա էլի…

Էջ 14 21-ից ԱռաջինԱռաջին ... 4101112131415161718 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վերակենդանացնե՛նք Մաշտոցի այգին
    Հեղինակ՝ Tanamasi, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 29.05.2011, 15:29
  2. Սատանան պայքարում է Աստծո դեմ
    Հեղինակ՝ Djavaxhq, բաժին` Կրոն
    Գրառումներ: 106
    Վերջինը: 23.07.2010, 01:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •