Chuk-ի խոսքերից
Նախքան բուն գրառումս անելը ուզում եմ հատուկ նշել, շեշտել, որ չեմ կասկածում պայքարողների մեծ մասի, հատկապես պայքարող ընկերներիս անկեղծությանը, հավատին, վճռականությանն ու համոզմունքներին:
Այժմ բուն գրառումս: Ի՞նչ կանեի, եթե ես լինեի իշխանություն և առաջիկայում սպասվեր ԱԺ ընտրություններ, որոնք հավակնում էին իմ համար ծանր հետևանքներ ունենալ, հասարակության զգալի հատվածի՝ դրա վրա սևեռված լինելու պատճառով: Կփորձեի ցրել հասարակական ուշադրությունը ու դրա համար կանեի երեք հիմնական քայլ.
1. Մաշտոցի պուրակում բուծիկներ կդնեի, որպեսզի բնապահպան (և ոչ բնապահպան) ակտիվը գա այնտեղ պայքարելու, որը կլինի հասարակության, լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում ու կցրի ուշադրությունը հիմնական, քաղաքական խնդրից, իշխանությունների հիմնական ապօրինություններից ու դրանց ճանապարհին խութ հանդիսացող ԱԺ ընտրություններից: Այս գործում ինձ կօգներ երիտհանրապետական Տարոն Մարգարյանը:
2. Կկազմակերպեի ադրբեջանական կինոների փառատոն, որպեսզի ազգային հողերով ապրող, ազգային արժեքները գերակա սարքած ակտիվը տարվեր դրանով, լիներ հանրության ու լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, ուշադրությունը շեղվեր հիմնական, քաղաքական խնդրից, իշխանությունների հիմնական ապօրինություններից ու դրանց ճանապարհին խութ հանդիսացող ԱԺ ընտրություններից: Այս գործում ինձ կօգներ որոշակի պատճառներով պարտքի տակ մնացած Վարդանիկը:
3. Գործից կհեռացնեի ընդվզողի ու տղամարդու համբավ ունեցող ռեկտորի, որպեսզի ուսանող և մտավորական մի հատվածի ուշադրությունը շեղեի դրա վրա, դարձնեի հասարակական քննարկման առարկա, որը կլիներ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, ուշադրությունը կշեղեր բուն խնդրից, հիմնական, քաղաքական խնդրից, իշխանությունների հիմնական ապօրինություններից ու դրանց ճանապարհին խութ հանդիսացող ԱԺ ընտրություններից: Այս հարցում ինձ կօգներ երիտհանրապետական Արմեն Աշոտյանը:
Կարծում եմ, որ այս երեք քայլերը եթե ոչ ամբողջովին, ապա բավական կզբաղեցնեին հասարակության հետաքրքրությունների դաշտը:
Միակ խնդիրն էն ա, որ հասարակությունը կարող ա այս քայլերից շահի: Նման վտանգ կա: Դրա համար պետք ա զգույշ լինել: Հանկարծ հասարակությունը շատ չոգևորվի...
Էջանիշներ