User Tag List

Էջ 21 21-ից ԱռաջինԱռաջին ... 111718192021
Ցույց են տրվում 301 համարից մինչև 312 համարի արդյունքները՝ ընդհանուր 312 հատից

Թեմա: Մաշտոցի պուրակում «բուծիկաշինություն»․ երևանցիները պայքարում են

  1. #301
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,269
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն եմ, քանդում են: Բայց գոյություն ունի պարզ բան՝ եթե մի բան քո իրավասության մեջ չի, դու դրանով չես զբաղվում: Վերջ:
    Իսկ ըստ ինչի ես որոշում, թե որտեղ են սկսվում և վերջանում քո իրավասությունները?
    Սահմանադրությամբ ես նայում, օրենսգրքերով, թե որիշ չափանիշներ էլ ես հաշվի առնում?
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  2. #302
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Տիգ ջան, ապաքաղականացված լիքը ուրիշ շարժումներ կան՝ օրինակ էմոների շարժումը, բայց չեմ կարծում, թե դրանք քեզ գրավում են իրանց ապաքաղաքականացվածությամբ : Բնապահպանական շարժումը չի կարող լինել ապաքաղաքականացված: Բարձրացվող հարցերը քաղաքական են: Թե՛ պատճառներն են քաղաքական, թե՛ լուծումները: Մի՛ ասեք էլի տենց բան: Բա կանաչների կուսակցությունները ինչի՞ համար են ամբողջ աշխարհում՝ որ քաղաքական հարթակում առաջ տանեն բնապահպանական խնդիրները: Եթե նկատի ունես ապակուսակցականացվածությունը, ապա ինձ էլ ա դա շատ գրավում ու ոչ ոք խորհուրդ չի տալիս կուսակցականացնել: Խնդիրը նրանում ա, երևի, որ ոչ երկրորդային քաղաքական հարցերի բարձրացումը ասոցացվում ա միայն ու միայն ՀԱԿ-ի հետ: Ով ասում ա, որ ընտրությունները կեղծված են Լևոնական ա, ով ասում ա, որ մարտի մեկին մարդկանց սպանել են, Լևոնական ա: Հանկարծ բնապահպանները թող ձեն չհանեն, որ Լևոնական չդառնան:
    Հա, հա Բագ ջան, հենց ապակուսակցական ինկատի ունեմ: Ինչպես նաև ապաքաղաքականացված ասելով ինկատի ունեմ, որ չեն պահանջում իշխանափոխություն: Ես եկել եմ այն համոզման /գուցե և սխալ/, որ իշխանափոխությանմբ ոչ մի բան չի փոխվելու: Իսկ նման շարժումները ստեղծում են մեխանիզմներ, որոնք նպաստում են խնդիրների լուծմանը: Առայժմ որոշակի առումներով ոչ օրինական դաշտում են լուծվում խնդիրները, բայց նրանց վեկտորը հենց օրինական դաշտին է ուղղված: Ու դա էլ եմ շատ կարևորում: Օրինակ Թռչկանի հարցը լուծվեց, բայց ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց, նույնն էլ Մաշտոցի պուրակի հարցում: Բայց որքան էլ պարադոքսային հնչի, թեկուզ և խնդիրների իդեալական լուծումը այն կլիներ, որ մեղավորները ենթարկվէին պատասխանատվության, բայց այս տեսքով լուծումներն էլ կրկին մեծ առաջընթաց են:
    Ինչ վերաբերվում ա քաղաքական հարցեր բարձրացնողներին Լևոնական համարելուն, մեկը ես նման բան չեմ արել: Այստեղ ոչ թե Լևոնական համարվելու խնդիրն է, այլ նորից կրկնվեմ իշխանափոխության հարց բարձրացնելը: Համաձայն եմ կարելի էր դիրքորոշում հայտնել ընտրությունների անցկացման վերաբերյալ, բայց նման հարցեր բարձրացնելու դեպքում ինքստինքյան հանգելու են իշխանափոխության հարցին, որն էլ իմ տեսանկյունից կփչացներ այդ շարժման ողջ տրամաբանությունը:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  3. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sagittarius (11.05.2012), Varzor (11.05.2012), Ձայնալար (11.05.2012)

  4. #303
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,285
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց Տիգ ջան, եթե իշխանությունը անօրինական ա, իշխանափոխությունն ընդամենը օրինականության հաստատում ա, ինչպես և այգին հանրությանը վերադարձնելը: Ընդ որում, իշխանափոխությունը ենթադրելի արդյունքն ա՝ պահանջը պետք ա լինի օրինական ընտրությունների անցկացումը, կամ գոնե անօրինական ընտրությունների քննադատությունը:

    Քո ասածն ինձ համար ամբողջությամբ ընդունելի կլիներ, եթե օրինական ընտրված իշխանություն լիներ, բայց հասարակական-քաղաքական որոշ շրջանակներ ինչ-ինչ պատճառներով պահանջեին, օրինակ, նախագահի հրաժարականը, կամ խորհրդարանի ցրումը, էս մի շրջանակն էլ ասեր չէ, ախպեր, մենք չենք պահանջում, թող հրաժարական չտա, մենակ թող բուծիկներն ապամոնտաժի ու ասենք թեղուտի որոշումը վերանայի:

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (11.05.2012), Mephistopheles (11.05.2012), Tig (11.05.2012)

  6. #304
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,335
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Կապ չունի: Կներեք, որ ափերիցս դուրս եմ գալիս, բայց տհաճ ա ամեն կեղծված ընտրություններից հետո տեսնելը, թե ոնց ա ՀԱԿ-ը պահանջում սրանից-նրանից, որ ընտրությունների դեմ հայտարարություն անեն: Ու տենց էլ ՀԱԿ-ը չի պատկերացնում, որ ամեն մարդ իրա գործի տերն ա ու ավելի լավ ա քիթը չխոթի էնտեղ, ինչով ինքը չի զբաղվում:
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամբողջ հարցն էն ա, որ մենակ ՀԱԿ-ն ա ամեն ընտրությունից հետո սենց պահանջներ դնում: Նախագահականից հետո անձնական մակարդակով ինձ ասում էին` ինչու Օպերայում չես, Վազգեն Մանուկյանին ասում էին` ինչու հայտարարություն չես անում: Ամեն անգամ մեկին գտնում են, որ կպնեն ու հայտարարություն պահանջեն: Ու մարդ չի հասկանում` ինչու: Ինչու՞ չեք ուզում հաշտվել, որ ամեն մարդ պիտի իր գործով զբաղվի:
    Բյուր ջան, ինչու՞ պիտի ինչ-որ մեկը ասի «խոստովանի, որ կեղծվել են», որ ասես «կեղծ ա ամեն ինչ»: Կարելի ա առանց հուշելու էլ ասել էդ ամեն ինչը: Էդ «ամեն կեղծված ընտրություններից հետո» փաստորեն բացարձակապես ոչ մեկ ձեն-ծպտուն չի հանում, կարող ա իրո՞ք էդ մարդիկ խաբար չեն, որ էդ հերթական ընտրությունների ժամանակ էլի կզցրել են իրանց էլ, երկրի եղած-չեղածն էլ, կարող ա իրո՞ք հուշել ա պետք: Մարդ ես, էլի, բա որ հանկարծ: Ինչու՞ ես հաշտվում, որ ամեն ընտրություն կեղծվում ա:

    Բոլորս էլ գիտենք, որ կեղծված ա, ուրեմն ի՞նչ իմաստ ունի ասելը, որ սաղ քաքմեջ ա արված արդեն, տե՞նց, հա՞: Ես դասական երաժշտություն շատ եմ սիրում, բայց Չայկովսկին էլ ա սիրում ու ինքը գ7 ա, ուրեմն ես դասական երաժշտությունից զզվում եմ: Տրամաբանական ա:

    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ձեզ երեկվա կարևորագույն «ուրախալի» նորությունը , իսկ ընտրություններին խառնվել, կոչ անելու հետ կապված ասեմ, որ էս ընտրություններից առաջ էնքան մարդ էդպիսի հուզիչ կոչեր արեց, որ ես անձամբ հեչ անհրաժեշտ չեմ համարում, որ շարժումը նման հայտարարությամբ հանդես եկած լիներ կամ հիմա հանդես գա։
    Նույն կերպ, ոնց որ Չուկը և մնացածները չեն հասկանում, թե ինչո՞ւ շարժումը նման կոչ չի արել, ես էլ, ազնիվ-ազնիվ խոսք, չեմ հասկանում, թե ինչո՞ւ պիտի աներ
    Էնքանով պիտի աներ, ինչքանով պիտի բոլորը անեին էդ հայտարարությունը: Բոլորը, հատ-հատ: Անկախ կրոնական համոզմունքներից, սեռական կողմնորոշումից և այլն:




    Էս համատարած լռությունից վատ բան երևի չի կարող լինել: Ու ստեղ եթե մեկը էլի սկսի ՀԱԿ ու լևոնականություն խառնել իրար, ուրեմն ինքը առնվազն տխմար ա, հերիք ա արդեն՝ ինչքան արդարութան ու ազատության անուն տվող ցանկացած մարդու լևոնականի պիտակը կպավ: Զզվելի ա: Ասում ես՝ ընտրությունները տիրումայրիկ արեցին, ասում են՝ լևոնական ե՞ս, ապեր: Չէ, արա, ոչ լևոնական եմ, ոչ կանաչ եմ, ոչ երկնագույն եմ, ոչ էլ ջհուդ եմ, ե՛ս եմ, ասում եմ էն, ինչ կա, դժվար ա՞ էդքան բանը գոնե մոտավորապես հասկանալը, այ քառակուսիներ:
    DIXI
    carpe noctem

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (11.05.2012), Mephistopheles (11.05.2012), Ripsim (11.05.2012)

  8. #305
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,269
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես սենց եմ կարծում:
    Եթե ես բնապահպան եմ և մտահոգված եմ հատկապես ծառ ու ծաղիկի խնդիրներով` նպատակս բնությունը պահպանելն է, ապա դա կարող եմ անել ցանկացած ինձ հասանելի միջոցներով` օրինական, թե չօրինական, որոնք համապատասխանում են միայն իմ խղճի և բարոյականության կանոններին, որոնք իրենց մեջ ներառում են բնության հանդեպ մեծ ու անսահման սերը : Ու էդ պարագայում ինձ համար միևնույն է, թե ոնց լուծվեց բնության պահպանման կոնրետ խնդիրը, քաղաքականացվեց, PR արվեց: Կարևորը որ լուծվեց:
    Հիմա պատկերացնենք, որ ես ոչ միայն բնապահպան եմ, այլև դեմոկրատ չեմ` թքած ունեմ բոլոր տեսակի ընտրությունների վրա` կեղծված, թե ոչ: Ու ես միացել եմ պուրակապաշտպաններին: Ինչի պիտի ես հանդես գամ ընտրությունների կեղծման հետ կապված ինչ-որ հայտարարությամբ?
    Ես նույնիսկ պատրաստ եմ ցանկացած քաղաքական ուժի համար PR անել` խնդիներս բարձրացնեմ ու պաստ տամ "բարի քեռիներին" որ լուծեն ու աչոկ հավաքեն: Չէ որ իմ համար առջնային էին ծառերը, ոչ թե քաղաքական ուժերի աչոկներ հավաքել-չհավաքելը? Ու կստացվի, որ իմ բարձրացրած խնդիրներինց ավեի շատ լուծվեց, քան թե ընտրություների թատրոնին մասնակցած ու բողոքող, հայտարարություներով հանդս եկող մարդկանց խնդիրներից:

    Պետք չի բոլորին մի արշինով չափել: Պուրակի պաշտպանների շարքերում կարող են լինել թե քաղաքականացված, թե չքաղաքականացվա և թե նույնիսկ աղանդավորներ (ով իմ ծառին կպավ` վիզը կտրում եմ ու թքած ամեն ինչի վրա, կարևորը կենաց ծառն է) որոնց ընդհանուր նպատակը պուրակը պահպանելն է: Ամեն մեկն էլ կարող է ունենալ պուրակը պահպանելու վերաբերյալ իր տեսակետն ու հնարավոր գործողությունների շարանը, բայց փաստացի առաջի քայլը ֆիզիկական պաշտպանությունն է, ինչն էլ միավորեց շատերին: Ու մեկը տեսնում է լուծման ճանապարհ դատի տալը, մյուսը արդար ընտրությունները, երրոդը` ջարդել-փշրելը, են մյուսը` աղոթելը, մեկ էլն էլ նախագահին դիմելը և այլն: Նույնիս կարող են ՀՀԿ-ին համարող մարդիկ էլ լինել (ինչ գիտեմ թե չկան ) Ինչի հիման վրա պիտի բնապահպանները հանդես գան միասնական հայտարարությամբ, որը պիտի դատապարտի կամ ընդունի ընտրությունների արդյունքները? Է մեկը հեչ էլ իմ լեքսուսին չի, թե ինչ են արել` կեղծել են, թե պուպուշ են արել:

    Բան չունեմ ասելու, ներկա պահին պուրակի վիճակը ուղղակի հետևանք է ապաշնորհ ու տականք, գործող սահմանադրության համաձայն անօրինական իշխանությունների գործողությունների և բնական է, որ դրանց դեմն առնելով կվերացնենք պատճառը: Բայց էդ դեռ չի նշանակում, որ կվերացնենք նաև հետևանքը: Իսկ հետևանքը վերացնելու համար ամեն մեկն էլ տեսնում է իր տարբերակը:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (11.05.2012)

  10. #306
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,858
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Կլօր-ի խոսքերից
    Էնքանով պիտի աներ, ինչքանով պիտի բոլորը անեին էդ հայտարարությունը: Բոլորը, հատ-հատ: Անկախ կրոնական համոզմունքներից, սեռական կողմնորոշումից և այլն:


    Էս համատարած լռությունից վատ բան երևի չի կարող լինել: Ու ստեղ եթե մեկը էլի սկսի ՀԱԿ ու լևոնականություն խառնել իրար, ուրեմն ինքը առնվազն տխմար ա, հերիք ա արդեն՝ ինչքան արդարութան ու ազատության անուն տվող ցանկացած մարդու լևոնականի պիտակը կպավ: Զզվելի ա: Ասում ես՝ ընտրությունները տիրումայրիկ արեցին, ասում են՝ լևոնական ե՞ս, ապեր: Չէ, արա, ոչ լևոնական եմ, ոչ կանաչ եմ, ոչ երկնագույն եմ, ոչ էլ ջհուդ եմ, ե՛ս եմ, ասում եմ էն, ինչ կա, դժվար ա՞ էդքան բանը գոնե մոտավորապես հասկանալը, այ քառակուսիներ:
    Էս մասով համաձայն եմ, բայց կպնել ու ասել ինչու Մաշտոցի այգին հայտարարություն չի անում, այ էդ մասը չեմ հասկանում: Հարցն ի՞նչ ենթատեքստ ա կրում: Մյուս կողմից, էս ընտրություններից հետո կանգնես ի՞նչ ասես: Էս անգամ կեղծողն ընտրակաշառք վերցնող ժողովուրդն ա, ոչ թե ՀՀԿ-ԲՀԿ-երը: Ստեղ խնդիրներն ավելի խորն են: Պիտի նստես ու վերլոուծես, թե ինչու ա ժողովուրդն ընտրակաշառք վերցնում: Վերցնում ա, որովհետև սոված ա: Ինչու՞ ա սոված: Սոված ա, որովհետև սենց իշխանություններ ունի: Ո՞նց անենք, որ չլինեն սրանք: Նորմալ ընտրություններ անցկացնել: Ո՞նց, եթե ժողովուրդը սոված ա ու ընտրակաշառք ա վերցնում: Ու սենց շարունակ:

    Չեմ ուզում էս թեման քաղաքականացնել, բայց մեկ ա՝ չեմ հասկանում ինչ եք ուզում Մաշտոցի այգու էրեխեքից:

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (11.05.2012), Նաիրուհի (12.05.2012)

  12. #307
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,425
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    մենք էդքան ժամանակ չունենք…
    Հա, գիտեմ:

  13. #308
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,285
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Նաիրուհի (11.06.2012), Ռուֆուս (11.06.2012)

  15. #309
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,740
    Mentioned
    38 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ էս մի ժամանոց ֆիլմը տեսե՞լ եք, կոչվում է՝ «Մի երազի պայքար».


  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (16.01.2014), Ձայնալար (11.06.2012), Նաիրուհի (11.06.2012), Ռուֆուս (11.06.2012)

  17. #310
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,899
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փրկե՛նք Թբիլիսիի Վակեի պուրակը. Հայ ակտիվիստները համերաշխություն են հայտնում

    Հայաստանի քաղաքացիները կիսում են Մաշտոցի պուրակի քաղաքացիական պայքարի իրենց փորձը եւ համերաշխություն հայտնում Թբիլիսիի Վակեի պուրակը հյուրանոցի շինարարությունից պաշտպանող ակտիվիստներին:
    Նրանք Երեւանի Մաշտոցի պուրակից իրենց համերաշխությունն են հայտնում Վակեի պուրակին:

    Տեսանյութ`


    Աղբյուր` news.am:
    Բարև Ձեզ

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (14.01.2014), keyboard (14.01.2014), Tig (14.01.2014), Նաիրուհի (15.01.2014)

  19. #311
    alien Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,647
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս պայքարին մենակ հեռվից հեռու նվաճումներով ուրախանալով էի ժամանակին կարող միանալ, մի քանի օր առաջ Մաշտոցի պուրակում էի: Շնորհակալություն պայքարին մասնակցած ակումբցիներին, առանց ձեր պայքարի անճոռնի ու անճաշակ շինությունների հետևում այգին կմեռներ...

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (16.01.2014), Rhayader (16.01.2014), VisTolog (16.01.2014)

  21. #312
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,285
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական. անձնական բնույթի գրառումները ջնջվել են:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Vaio (18.01.2014)

Էջ 21 21-ից ԱռաջինԱռաջին ... 111718192021

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վերակենդանացնե՛նք Մաշտոցի այգին
    Հեղինակ՝ Tanamasi, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 29.05.2011, 15:29
  2. Սատանան պայքարում է Աստծո դեմ
    Հեղինակ՝ Djavaxhq, բաժին` Կրոն
    Գրառումներ: 106
    Վերջինը: 23.07.2010, 01:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •