Էջ 5 21-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 312 հատից

Թեմա: Մաշտոցի պուրակում «բուծիկաշինություն»․ երևանցիները պայքարում են

  1. #61
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,143
    Բլոգի գրառումներ
    12
    Ներվայնացել եմ էս ՆյուզՀաբից...Ռայադերի պահը չէ, էդ, որ վերջինն ա, բան, տելե են տեղափոխվում:

    Ինչքան ուզում ա արդարանան, ասեն՝ տենց չի լինելու: Մեկ ա, ծախվելու են: Այլ տարբերակ չունեն:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Askalaf (27.02.2012), Ripsim (27.02.2012), Varzor (27.02.2012), Ձայնալար (27.02.2012), Ռուֆուս (27.02.2012)

  3. #62
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    29
    Գրառումներ
    3,042
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Sagittarius ջան, բարեբախտաբար հայ հասարակության մեջ էլ են ակտիվանում հակաբուծիկային ուժերը, ամեն ինչ կամաց-կամաց։
    Երկու օր առաջ Եղիան մեզ հսկող ոստիկաններին ցույց տվեց Երևանի հին լուսանկարներից մեկը. քաղաքի համայնապատկերն էր, ու կեսից ավելին ծառեր էին։ Բոլորը շոկի մեջ էին։ Ուղղակի չեն պատկերացնում, որ էդպիսի քաղաք ենք ունեցել. շատերը չեն հիշում, դրա համար էլ հիմա էսպես են խոսում։
    Քայլ-քայլ կհասնենք նախկին կանաչ Երևանին ու թափոններից կմաքրենք Հայաստանը։
    Ես բուծիկների դեմ ոչինչ չունեմ. ապրում եմ Եվրոպայի ամենաբուծիկահագեցած քաղաքներից մեկում, սիրում եմ գիշերային կյանքը և շաբաթ երեկորները գրեթե միշտ բառերում եմ ժամանակս անցկացնում. բայց ամեն ինչ իր տեղը ունը, ժամանակը, վայրը: Իսկ Հայաստանում ամեն ինչ աղավաղված է, և դա ոչ միայն բուծիկենրի և կանաչ տարածքների պահով... մարդիկ /եվ որպես արդյունք երկիրը/ կարող են աղքատ լինել, բայց գոնե հարգանք ու գիտելիք ունենան: Չեմ իմանում, բավականին վատատեսական եմ տրամադրված Հայաստանի այսօրվա սերդնի նկատմամբ. բայց հուսով եմ սխալվում եմ ու մի օր կամաչեմ այս վատատեսության համար:
    Եվրոպական անբարոյական բարքերի վաստակավար լոբբիստ

  4. #63
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,143
    Բլոգի գրառումներ
    12
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներվայնացել եմ էս ՆյուզՀաբից...Ռայադերի պահը չէ, էդ, որ վերջինն ա, բան, տելե են տեղափոխվում:

    Ինչքան ուզում ա արդարանան, ասեն՝ տենց չի լինելու: Մեկ ա, ծախվելու են: Այլ տարբերակ չունեն:
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    ՆյուզՀաբն էլ նայեք Հատուկ հարցազրույց՝ Rhayader-ի հետ

    Էս էջ բերեցի:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Harcaser (17.03.2012)

  6. #64
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    34
    Գրառումներ
    11,384
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներվայնացել եմ էս ՆյուզՀաբից...Ռայադերի պահը չէ, էդ, որ վերջինն ա, բան, տելե են տեղափոխվում:

    Ինչքան ուզում ա արդարանան, ասեն՝ տենց չի լինելու: Մեկ ա, ծախվելու են: Այլ տարբերակ չունեն:
    Եսիմ, կարող ա ոչ մի բան էլ չլինի... Համենայն դեպս չեմ կարծում, որ Սերգեյը հանուն եթերում մնալու իր քաղաքական հայացքները փոխի: Եթե նեղեն-մեղեն էլ, միշտ էլ կարան հետ գալ ինտերնետ:
    I may be paranoid but no android!

  7. #65
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,143
    Բլոգի գրառումներ
    12
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Եսիմ, կարող ա ոչ մի բան էլ չլինի... Համենայն դեպս չեմ կարծում, որ Սերգեյը հանուն եթերում մնալու իր քաղաքական հայացքները փոխի: Եթե նեղեն-մեղեն էլ, միշտ էլ կարան հետ գալ ինտերնետ:
    Հայկ ջան, բոլորս էլ գիտենք Հայաստանի տելեն իրենից ինչ ա ներկայացնում...
    Տղերքին կանչելը իրանց մոտ՝ ամենահեշտ ձևն ա ձենները կտրելու:
    Իհարկե, միանգամից չէ, բայց ժամանակի ընթացքում կսկսենք տեսնել, թե ոնց են իրանց ղժժալու և գովասանքի առարկաները փոխվում տեղերով: Բացի Օսկանյանից, իհարկե

    Ու էս էն դեպքն ա, որ երանի սխալվեի:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Askalaf (27.02.2012), Ripsim (27.02.2012), Varzor (27.02.2012), Ձայնալար (27.02.2012)

  9. #66
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    28
    Գրառումներ
    8,681
    Մեջբերում Enigmatic-ի խոսքերից Նայել գրառումը
    էտ slaq.am էն Մենուայինն ա կարծեմ, դե դրանից ավել բան սպասելի էլ չի, Արմնյուզի առաջվա տնօրենինը։
    Ես էլ ասում եմ` էս ի՞նչ նողկալի հոտ ա գալիս էդ վիդեոյից:
    Էդ Մենուային ինչքան հեռուստացույցով տեսել եմ, սիրտս խառնել ա: Յախք…

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Askalaf (27.02.2012), Գալաթեա (27.02.2012), Նաիրուհի (27.02.2012), Ռուֆուս (27.02.2012)

  11. #67
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,353
    Եռակի անհամապատասխանություն. կրպակները կքանդե՞ն, թե՞ ոչ

    Այդպես էլ հասկանալի չէ, թե Մաշտոցի պուրակը պաշտոնապես տրամադրվելու՞ է կրպակներ կառուցելու համար, թե՞ ոչ. Հայաստանի Հանրապետության գործադիր մարմիններն իրար հակասող հայտարարություններ են անում:

    Առաջին անհամապատասխանությունն առկա է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարության և Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: ԱԺ-ում Սարգսյանը լրագրողներին հայտնել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարական է տվել, որ Մաշտոցի պուրակի հարցը քննարկվի և ՀՀ կառավարության որոշմամբ մշակվի և վավերացվի Մաշտոցի այգում տաղավարներ չտեղադրելու մասին հայեցակարգ: Փաստորեն, վարչապետը հայտարարում է տաղավարներ չտեղադրելու մասին, իսկ Երևանի քաղաքապետարանից Ինֆորմացիայի ազատության կենտրոնին հայտնում են, որ Մաշտոցի զբոսայգու տարածքը, քաղաքապետարանի որոշման համաձայն, 25 տարի օգտագործման իրավունքով հատկացվել է 7 ընկերությունների՝ դեռ 2002 թվականից:

    Երկրորդ հակասությունն, արդեն, Քաղաքապետարանի տարածած հայտարարությունների մեջ է առկա: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցնում է, որ կրպակների տեղադրումը ժամանակավոր բնույթ է կրելու: Նախ՝ ոչ մի օրենսդրական փաստաթղթով «ժամանակավոր» բառը ձևակերպված չէ: Երկրորդ, եթե քաղաքապետարանի աշխատակիցները «ժամանակավոր» բառն ասելով հասկանում են 3 տարի, ապա հասկանալի չէ՝ ինչ պատասխան է տալու նույն քաղաքապետարանն այն 7 կրպակատերերին, ովքեր դեռ 15 տարի էլ կարող են օրինական համարել իրենց կրպակների գոյությունը Մաշտոցի պուրակում:

    Երրորդ հակասությունն առկա է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հայտարարության և քաղաքապետարանի կայացրած որոշման մեջ: Հարությունյանչի ժխտել, որ շինարարությունը պետք է իրականացվի ծառերից առնվազն 5 մետր հեռավորության վրա, բայց քաղաքապետարանի որոշման համաձայն տրամադրված տարածքում ծառեր կան, որոնք նույնիսկ մեկ սանտիմետրով հեռու չեն կրպակներից:

    Հասկանալի չէ նաև՝ ինչպես է քաղաքապետարանը կայացնում մի որոշում, որով խախտում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքը, ՀՀ «Քաղաքաշինության մասին» օրենքը, Երևանի գլխավոր հատակագծով և կենտրոնի գոտիավորման նախագիծը, ՀՀ կառավարության 02.05.2003թ. N625-Ն որոշումը և այլ օրենսդրական ակտեր: Մինչ գործադիր մարմինները շարունակում են իրար հակասող հայտարարություններ տարածել, արդեն 20 օր է՝ հստակ դիրքորոշում են դրսևորում Երևանի առնվազն 4000 բնակիչներ, տասնյակ մտավորականներ և այգում գիշերող բնապահպան ակտիվիստներ. նրանք դեմ են կրպակներ կառուցելուն:

    Աղբյուրը՝ http://www.hra.am/hy/point-of-view/2012/03/01/mshtots
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (01.03.2012), Varzor (01.03.2012), Մինա (02.03.2012), Նաիրուհի (02.03.2012), Ռուֆուս (01.03.2012)

  13. #68
    լեռնադուստր Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    28
    Գրառումներ
    3,373
    Բլոգի գրառումներ
    1
    Վաղը՝ մարտի 3-ին՝ ժամը 3-ին, մեծ ԷԿՈՖՈՐՈՒՄ Մաշտոցի այգում։ Հանդիպում ենք բոլորս՝ քննարկելու մեր առջև ծառացած բնապահպանական խնդիրները։ Տեր ենք կանգնում մեր երկրին
    Եկեք, ժողովուրդ

    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մինա (02.03.2012)

  15. #69
    լեռնադուստր Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    28
    Գրառումներ
    3,373
    Բլոգի գրառումներ
    1
    Մաշտոցի այգում այս պահին ընթանում է Քաղաքացիական դատարանի առաջին նիստը

    Ուղիղ եթեր
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մինա (13.03.2012)

  17. #70
    Պատվավոր անդամ Արէա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,377
    Բլոգի գրառումներ
    1
    Ժողովուրդ, ի՞նչ ա նշանակում քաղաքացիական դատարան: Ո՞վ իրավունք ունի ստեղծել քաղաքացիական դատարան և որոշում կայացնել ինչ-որ բան քանդելու, խլելու, ոչնչացնելու մասին: Ես լավ չեմ հասկանում էս ամեն ինչի իմաստն ու նշանակությունը: Մենք անօրինության դեմ ենք պայքարո՞ւմ, թե՞ ուզում ենք ամեն գնով հասնել մեր նպատակին: Էդ կրպակները սեփականատերեր ունեն որոնք ոչ մի օրինախախտում թույլ չեն տվել, թղթով, թանաքով, պեչատով, բանով իրավասու մարմինը նրանց թույլատրել է տվյալ վայրում շինարարություն իրականացնել, մենք եթե կռիվ ունենք, ունենք էդ մարմնի հետ, ոչ թե կրպակի սեփականատիրոջ:

    Ես մեքենա եմ գնել, գնել եմ օրենքի բոլոր նորմերը պահպանելով, թղթով, թանաքով, պեչատով, նոտարով, բանով: Հետո պարզվում է՝ մեքենան քոնն է եղել, որը գողացել ու վաճառել են ինձ, դու գալիս ես իմ մոտ, թե էս ավտոն իմն է, ես էլ ասում եմ գնել եմ եղբայր, գնա վաճառողի հետ քո հարցերը լուծի: Վաճառողը քեզ կուլտուրական դուրս է հրավիրում՝ թե քեզ վերադարձնելու որևէ բան չունեմ: Դու ստեղծում ես քաղաքացիական դատարան և որոշում ես կայացնում, որ մեքենան պետք է ինձանից խլել: Ո՞րտեղ է տրամաբանությունը:

    Նման իրավիճակ մեր երկրում ավելի քան հնարավոր է, բայց չէ՞ որ մենք նաև դրա դեմ ենք պայքարում:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Harcaser (17.03.2012)

  19. #71
    լեռնադուստր Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    28
    Գրառումներ
    3,373
    Բլոգի գրառումներ
    1
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը

    Արէա ջան, ոչ թե քեզ քո անգիտությամբ գողացած մեքենա են վաճառել, այլ դու վերցնելիս ի սկզբանե էլ գիտեիր, որ մեքենան գողացված է։ Քշեցիր մի քանի տարի ուզածիդ պես, շահույթ ստացար, հետո իբր թե մեքենան վերադարձրին տիրոջը ջարդուխուրդ եղած վիճակում, հետո էլ նրա համեմատաբար նորմալ մյուս մեքենան վերցրին տվին քեզ, ինչ է թե էն մեկը վերադարձրել էին։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (14.03.2012)

  21. #72
    Պատվավոր անդամ Արէա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,377
    Բլոգի գրառումներ
    1
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Արէա ջան, ոչ թե քեզ քո անգիտությամբ գողացած մեքենա են վաճառել, այլ դու վերցնելիս ի սկզբանե էլ գիտեիր, որ մեքենան գողացված է։ Քշեցիր մի քանի տարի ուզածիդ պես, շահույթ ստացար, հետո իբր թե մեքենան վերադարձրին տիրոջը ջարդուխուրդ եղած վիճակում, հետո էլ նրա համեմատաբար նորմալ մյուս մեքենան վերցրին տվին քեզ, ինչ է թե էն մեկը վերադարձրել էին։
    Ես գումար եմ վճարում, ինձ տալիս են տարածք, ու տալիս է մի մարդ, ով դրա իրավունքն ունի, այսինքն, իմ կողմից պահպանվում են օրենքի բոլոր պահանջները՝ օրենքին համապատասխան վճարումներ եմ կատարել, ստացել եմ օրենքով անհրաժեշտ թույլատվություն: Ո՞րն է իմ մեղքը: Եթե թույլատվություն տվողը կոնկրետ էդ տարածքի համար իրավասություն չունի, փոխհատուցում պետք է պահանջել նրանից, ինչպես մեքենայի դեպքում պետք է բռնագանձել մեքենայի արժեքը վաճառողից ի օգուտ ինձ, որից հետո նոր վերադարձնել մեքենան քեզ, ոչ թե մեքենան խլել ինձանից և հետագա գումարի ստացման գործընթացը թողնել իմ վրա, վերջ ի վերջո ես անօրինական ոչինչ չեմ արել:

  22. #73
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    34
    Գրառումներ
    11,384
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, ի՞նչ ա նշանակում քաղաքացիական դատարան: Ո՞վ իրավունք ունի ստեղծել քաղաքացիական դատարան և որոշում կայացնել ինչ-որ բան քանդելու, խլելու, ոչնչացնելու մասին: Ես լավ չեմ հասկանում էս ամեն ինչի իմաստն ու նշանակությունը: Մենք անօրինության դեմ ենք պայքարո՞ւմ, թե՞ ուզում ենք ամեն գնով հասնել մեր նպատակին: Էդ կրպակները սեփականատերեր ունեն որոնք ոչ մի օրինախախտում թույլ չեն տվել, թղթով, թանաքով, պեչատով, բանով իրավասու մարմինը նրանց թույլատրել է տվյալ վայրում շինարարություն իրականացնել, մենք եթե կռիվ ունենք, ունենք էդ մարմնի հետ, ոչ թե կրպակի սեփականատիրոջ:

    Ես մեքենա եմ գնել, գնել եմ օրենքի բոլոր նորմերը պահպանելով, թղթով, թանաքով, պեչատով, նոտարով, բանով: Հետո պարզվում է՝ մեքենան քոնն է եղել, որը գողացել ու վաճառել են ինձ, դու գալիս ես իմ մոտ, թե էս ավտոն իմն է, ես էլ ասում եմ գնել եմ եղբայր, գնա վաճառողի հետ քո հարցերը լուծի: Վաճառողը քեզ կուլտուրական դուրս է հրավիրում՝ թե քեզ վերադարձնելու որևէ բան չունեմ: Դու ստեղծում ես քաղաքացիական դատարան և որոշում ես կայացնում, որ մեքենան պետք է ինձանից խլել: Ո՞րտեղ է տրամաբանությունը:

    Նման իրավիճակ մեր երկրում ավելի քան հնարավոր է, բայց չէ՞ որ մենք նաև դրա դեմ ենք պայքարում:
    Արէա, սկսենք նրանից, որ Աբովյան փողոցի մայթերին կրպակ կառուցելն ի սկզբանե եղել է հակաօրինական, որի մասին տեղյակ են եղել թե կրպակատերերը, թե քաղաքային իշխանությունները:
    I may be paranoid but no android!

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammstein (14.03.2012)

  24. #74
    լեռնադուստր Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    28
    Գրառումներ
    3,373
    Բլոգի գրառումներ
    1
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես գումար եմ վճարում, ինձ տալիս են տարածք, ու տալիս է մի մարդ, ով դրա իրավունքն ունի, այսինքն, իմ կողմից պահպանվում են օրենքի բոլոր պահանջները՝ օրենքին համապատասխան վճարումներ եմ կատարել, ստացել եմ օրենքով անհրաժեշտ թույլատվություն: Ո՞րն է իմ մեղքը: Եթե թույլատվություն տվողը կոնկրետ էդ տարածքի համար իրավասություն չունի, փոխհատուցում պետք է պահանջել նրանից, ինչպես մեքենայի դեպքում պետք է բռնագանձել մեքենայի արժեքը վաճառողից ի օգուտ ինձ, որից հետո նոր վերադարձնել մեքենան քեզ, ոչ թե մեքենան խլել ինձանից և հետագա գումարի ստացման գործընթացը թողնել իմ վրա, վերջ ի վերջո ես անօրինական ոչինչ չեմ արել:
    Քաղաքացիական դատարանում պատասխանող կողմը քաղաքապետարանն է, ոչ թե կրպակների ապագա վարձակալները, քանի որ տարածքի կառուցապատման իրավունքը տվել է քաղաքապետարանը, ինչպես նաև հայտարարել, որ կրպակները Երևանի քաղաքապետարանի սեփականությունն են, որոնք վարձակալությամբ տրվելու են Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակների սեփականատերերին։ Մենք որևէ բան չենք արել հենց սեփականատերերի դեմ, ընդամենը պահանջում են, որպեսզի քաղաքապետարանը մեր կանաչ տարածքի հաշվին փոխհատուցում չտրամադրի։
    Իսկ ինչ վերաբերում է հենց դատարանի գաղափարին, ապա դա ինչ-որ տեղ պարտադրված քայլ էր, քանի որ ՀՀ-ում հնարավոր չէ պաշտպանել հանրային իրավունք կամ շահ դատարանի միջոցով։ ՀՀ դատարաններում գործը վարույթ չեն ընդունում և դիմողներին որպես պատշաճ հայցվոր չեն ճանաչում, պահանջում են, որ դիմողին անմիջական վնաս հասցված լինի։ Նմանատիպ բազմաթիվ հայցերով դատարան դիմել են քաղաքացիները մինչև այս դեպքը, և ամեն անգամ դատարանը մերժել է վարույթ ընդունել։ Դու ավելի լավ առաջարկ ունե՞ս։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  25. #75
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,549
    Բլոգի գրառումներ
    8
    ՀՀ Սահմանադրություն (փոփոխություններով)

    Հոդված 92.
    Հայաստանի Հանրապետությունում գործում են ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ դատարանները և վճռաբեկ դատարանը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև մասնագիտացված դատարաններ:
    Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, վճռաբեկ դատարանն է, որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը: Վճռաբեկ դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքով:
    Արտակարգ դատարանների ստեղծումն արգելվում է:
    Նույնը նաև «Դատարանակազմության մասին» ՀՀ Օրենքում

    Հոդված 2. Արդարադատության իրականացումը միայն դատարանի կողմից

    Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները: Արդարադատություն իրականացնելիս դատավորներն անկախ են և ենթարկվում են միայն օրենքին:

    Արտակարգ դատարանների ստեղծումն արգելվում է:
    Դատարանի լիազորությունների յուրացումը պատժվում է օրենքով:

Էջ 5 21-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •