Էջ 4 21-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 312 հատից

Թեմա: Մաշտոցի պուրակում «բուծիկաշինություն»․ երևանցիները պայքարում են

  1. #46
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    11,327
    Շատ լավ հոդված է.

    Վարակիչ քաղաքապետը

    Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ Մաշտոցի այգում պայքարող երիտասարդներին ընդառաջ չգնալը նման էր Իտալիայի ափերին խորտակված նավի նավապետի փախուստին, մի տարբերությամբ. նավապետը փրկում էր իր կյանքը, իսկ Տարոն Մարգարյանը` դիրքը, որ նրան վստահել են նշանակողները: Մարդու տարիքի մասին խոսում են այն ժամանակ, երբ երեւում են նրա գործողությունների բնույթն ու ձեւը: Տարոն Մարգարյանն աշխարհի ամենաերիտասարդ քաղաքապետներից է, եւ այս հանգամանքը կարող էր նոր շնչի, նոր բարեփոխումների մեկնակետ լինել, որովհետեւ երիտասարդությունը կտրուկ է, արկածախնդիր ու երազկոտ: Բայց պարզվեց՝ քաղաքապետը ժամանակից շուտ է ծերացել` սպառված, սպիտակ մազերով իշխանի հոգնությամբ, ում վերջին հույսն իր ամրոցի պատերն են ու դրսից սպասվող օգնությունը:

    Մելբուրնի քաղաքապետ Ջոն Սոն իր գործունեությամբ եւ ապրելաձեւով դարձել է երիտասարդության կուռքը: «Ջոն Սո` մեր ախպեր». ահա այսպիսի կարգախոսով են տարբեր միջոցառումներին դիմավորում նրան: Եթե քաղաքապետը համարվում է քաղաքի առաջին քաղաքացին, նրա քաղաքացիական կենսունակությունը կախված է մարդկանց հետ շփվելու տաղանդից: Այս պարագայում շփվել քաղաքացիների հետ՝ նշանակում է շփվել քաղաքի հետ, որի անմիջական ղեկավարն ես: Մաշտոցի այգու համար պայքարից քիչ օրեր չեն անցել, շատ բան է ասվել ու գրվել, շատերն են եկել ու գնացել, ոմանց ողջունել են, ոմանց՝ սուլել: Ամեն ինչ շարունակվում է, թվում է՝ հետաքրքրության եւ արձագանքների շրջանակն ընդարձակվում է, բայց ժայռի պես անսասան է Տարոն Մարգարյանը:

    Ո՞րն է նրա շփման լեզուն. կանչել մի քանի թոռոմած մտավորականի եւ որպես բանբեր հատուկ հանձնարարությամբ ուղարկել երկխոսելու ակտիվիստների հետ կամ պարզապես ասելու նրանց, որ ճիշտ չե՞ն գործում, թե՞ հանդես գալ քաղաքաշինության իր մասնագետների պատրաստած հայտարարությամբ, որից մանկամտության հոտ է գալիս: Նման լեզվով պարիսպներով կծկված քաղաքապետը փակում է հնարավոր դիսկուրսն իր եւ քաղաքի բնակիչների միջեւ, արժեզրկում ու փչացնում իրեն հավատալու կոչով հանդես եկող գործիչներին, դեֆորմացնում հասկացությունները: Ու այսօր հայտնվել են մարդիկ, որոնք անգրագետ ու դատարկ կարծիքներ են հնչեցնում, հանդես են գալիս հորդորներով ու կոչերով, իսկական մտավորականի տեսլական են առաջ քաշում եւ դա անում են բացառիկ ոգեւորությամբ:

    Քաղաքապետի փչացած լեզուն` վարակիչ հատկությամբ, հիվանդացրել է շրջապատի գործիչներին ու բանբեր մտավորականներին, որոնց դիրքորոշումն ու պահվածքը կարծրանում է որպես մեկ ամբողջություն: Եվ «մտավորական» բառը լսելով, արագացված շարժանկարի պես՝ մարդկանց աչքերի առջեւ անցնում են Երնջակյանի, Իգիթյանի ու մնացածների դիմապատկերները ու ոչ երբեք Կարպիս Սուրենյանի, Արմեն Հովհաննիսյանի, Հակոբ Հակոբյանի եւ ուրիշների: Փաստորեն քաղաքապետը, որ այսքան օրերի ընթացքում դուրս չեկավ իր բնից, չքայլեց Մաշտոցի այգի, չհանդիպեց համարյա իր տարեկից երիտասարդներին, չլսեց նրանց պահանջը կամ պարզապես չզրուցեց հետները, սեփական ականջներով ու գիտակցությամբ չփորձեց ընկալել իրավիճակը, ավելի վտանգավոր է, քան այն բոլոր ոստիկաններն ու մտավորականները, որոնք ուղարկված էին հարցը կարգավորելու «առաքելությամբ», որովհետեւ նրանք, ի տարբերություն քաղաքապետի, վարակ տարածող չեն` վարակված են:

    Չշփվելով այգու համար պայքարող երիտասարդների հետ՝ Տարոն Մարգարյանն առկա խոր ճեղքի մեջ հերթական սեպը խրեց եւ դրանով բացառեց նաեւ ինքն իր հետ շփվելու համարձակությունը` օտարվեց: Երբ չես շփվում` վախենում ես: Վախկոտ քաղաքապետի նստավայրը միշտ էլ ամրոցն է, լեզուն` բանբերը:

    Եվ վերջում. Մակեդոնացին Պոլիսպերքոնեսի խորհրդին, ով առաջարկում էր օգտվել գիշերային խավարից եւ անսպասելի հարձակվել Դարեհի զորքի վրա, պատասխանում է. «Գողացված հաղթանակ տանելն իմ կանոններից դուրս է»: Բայց սա Մեծն Ալեքսանդրն էր: Իսկ պայքարը շարունակվում է:

    Աղբյուր
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (23.02.2012), E-la Via (27.02.2012), Tig (23.02.2012), Varzor (23.02.2012), Աթեիստ (23.02.2012), Արէա (24.02.2012), Ձայնալար (23.02.2012), Նաիրուհի (23.02.2012), Նուշություն (23.02.2012)

  3. #47
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,501
    Դե որ հանդիպի ինչ է ասելու? Պարզ պատճառով չի հանդիպում` հարցերի պատասխանները չունի, իրական հիմնավորումները չունի: Ոնց կանգնի ասի "ժողովուրդ ջան, կներեք, բայց ես էդքան թափ չունեմ, չեմ կարող միայնակ համակարգին թշնամանալ` հո ինքս իմ համար փոս չեմ փորելու?": Չի կանգնի ասի "ախր որպեսզի այդ հարցը լուծեմ, պիտի նախագահին դիմեմ ..." Ու շատ բաներ չի ասի, բայց դե հարցերը կան ու մնում են անպատասխան:
    Ու քանի քաղաքապետը պիտի իր "ստրախովկեն պահի" կտրուկ քայլերի չի գնա: Լավ չի, հեչ լավ չի, որ քաղաքապետը նշանակություն չի տալիս իրեն այդ հարցում աջակցելու կազ ու պատրաստ բազմահազար քաղաքացիների հորդորներին: Չէ որ "մի բան թարս գնաց" այդ աջակիցների մեծ մասը մեջքին կանգնած կլինեն: Իկս մի գուցե ուրիշ բանի է վախենում...?

    Իսկ այգին այդպես էլ մնում է` կիսավեր, անմխիթար ու հույսով...
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (23.02.2012)

  5. #48
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    11,327
    Հաղթանակ

    Հանրային Խորհրդի որոշումը` Մաշտոցի պուրակի հետ կապված

    Այսօր Հանրային Խորհրդի նիստում քննարկվել է վերջին օրերի մայրաքաղաքի ամենասուր հարցերից մեկը` Մաշտոցի պուրակում կրպակների տեղադրման եվ հասարակության բողոքի հարցը: Քաղաքապետարանից ներկա էին իրավաբան Սամվել Կիրակոսյանը եւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Հանրային Խորհրդի անդամները քաղաքապետարանի ներկայուցիչներին հղեցին մի շարք հարցեր, ‘’Ինչու՞ այդ կրպակները չմնացին Աբովյան փողոցում, եթե պետք է առավել վատ լուծում տրվեր այդ հարցին ու տեղափոխվեր Մաշտոցի պուրակ, ինչու՞ կրպակների տեղափոխման նախագիծը էկոլոգիական փորձաքննություն չի անցել, ինչու՞ այլընտրանքային լուծումներ չեն առաջարկվել քաղաքապետարանի կողմից, ինչու՞ այս թեմայով լսումներ չեն եղել”:

    Մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի խոսքով` այն կրպակները, որոնց պայմանագրի ժամկետը լրացել է, ապամոնտաժվել են, իսկ այն կրպակները, որոնց պայմանագրի ժամկետը չի լրացել, թույտվություն է տրվել տեղափոխվել Մաշտոցի պուրակ, քանի որ քաղաքապետարանը պարտավորություններ ունի այդ կրպակատերերի նկատմամբ:

    ”Կրպակաշարի սեփականատերը քաղաքապետարանն է, Մաշտոցի պուրակը նույնպես քաղաքապետարանի սեփականությունն է: Եվ քաղաքապետարանը վարձակալության հիմունքներով 7-ից 10 տարի ժամկետով տալիս է թույլտվություն սեփականության իրավունք եւ պայմանագիր ունեցող կրպակատերերին”,- ասաց Նարեկ Սարգսյանը` միաժամանակ նշելով, որ այդ կրպակները գործելու են մինչեւ ”Հին Երեւան” նախագիծը սկսելը, այսինքն 3-4 տարի:

    Նրա խոսքով` խնդրի լուծման այլընտրանքային տարբերակներ նույնպես քննարկվել են, սակայն Աբովյան փողոցի մաքրելը ավելի է կարեւորվել, քան Մաշտոցի պուրակի հարցը, եւ Երեւանի գոտեվորման նախագծով քաղաքապետարանը կարող է այգիներում վարձակալությամբ տրամադրել այգիների 10 տոկոսը:

    ”Մենք դեռ չունենք նախագիծ, թե այդ կրպակներում ինչ է վաճառվելու, միգուցե որոշվի, որ այդտեղ գրքե՞ր են վաճառվելու, այլ ոչ` հագուստ”,- ասաց Նարեկ Սարգսյանը:

    Քաղաքապետարանը ներկայացնող իրավաբանի խոսքով` առկա է գրանցված սեփականության իրավունք, եւ քանի դեռ կա այդ իրավունքը` այն պաշտպանվում է օրենքով եւ Սահմանադրությամբ:

    ”Հանուն կայուն մարդկային զարգացման” ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանն հարցրեց գլխավոր ճարտարապետին. ”Ովքեր են այդ կրպակատերերը, կարող եք տալ նրանց անունները: Միգուցե նրանք այնքան բարի կամք կունենան, որ կհամաձակնվեն ուրիշ տեղ տեղափոխվել”: Նրա խոսքով` բողոքող երիտասարդությունը չի վստահում քաղաքապետարանին, քանի որ խաբվել են ու վիրավորվել, ահա ինչու չեն ուզում ոչ մի քննարկման մասնակցել:

    Մաշտոցի այգու համար պայքարող ակտիվիստները չեն համաձայնել մասնակցել Հանրային Խորհրդի քննարկումներին, այնուամենայնիվ նրանցից մեկը ներկայացել էր: Նրա խոսքով` երիտասարդները վիրավորված են, քանի որ խնդրի վերաբերյալ չեղան հանրային լսումներ, չտեղադրվեցին ցուցանակներ:

    ”Մաշտոցի այգում 15սմ-ոց երկաթբետոնե հիմք կա արդեն, ինչը նշանակում է, որ այդտեղ հսկայական կապիտալ շինարարություն է իրականացվելու”,- ասաց ակտիվիստը:

    Հանրային Խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանի առաջարկությունը խնդրի վերաբերյալ ծափողջույններով ընդունվեց բոլորի կողմից: Նա առաջարկում է` ավելի լավ է փոխհատուցել կրպակատերերին, քան վտանգի տակ դնել գլխավոր պողոտաներից մեկն ու կանաչ այգիներից մեկը:

    ”Եթե քաղաքապետարանը գնար փոխհատուցման ճանապարհով, ապա հավատացնում եմ, փոխհատուցման հաշվարկները հաշվելուց հետո, կտեսնեիք, որ հնարավոր է, որ քաղաքապետարանը կարող է նույնիսկ կրպակատերերից գումար պահանջել”,- ասաց Խոսրով Հարությունյանը` նշելով, որ ամեն դեպքում, կանաչ տարածքները պետք է զերծ պահել ցանկացած կրպակից:

    Ամփոփելով Հանրային Խորհրդի նիստը, Հանրային Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը նախ ակտիվիստին խնդրեց իր կոչը հասցնել մնացած բոլոր ակտիվիստներին, որ երբեք չպետք է նստել` ձեռքերը ծալած, որ արդարության համար պետք է միշտ պայքարել, ցույց անել, սակայն միեւնույն ժամանակ գնալ երկխոսության ու մասնակցել քննարկումներին:

    ”Սա միայն կրպակների հարց չէ: Սա շատ խորքային հարց է, որը կուտակվել է տասնյակ տարիների ընթացքում, եւ նպատակ ունի փրկել մայրաքաղաքը: Պարզ է, որ այդ թույլտվությունները, որ ունեն կրպակատերեը, անօրինական են: Եվ եթե քաղաքապետարանը չի կարողանում դատի տալ նրանց, ապա Հանրային Խորհուրդը կդիմի դատարան”,- ասաց Վազգեն Մանուկյանը: Նա նշեց, որ կոչ է ուղղելու ՀՀ նախագահին, ՀՀ կառավարությանը, քաղաքապետարանին, որ սկսվեն ակտիվ քննարկումներ այս խնդրի հետ կապված:

    ”Կոչ եմ անում բանակցություններ սկսել ոչ միայն ակտիվիստների, այլ տարբեր կազմակերպությունների հետ: Կոչ եմ անում` մինչեւ այդ քննարկումները չավարտվեն, քաղաքապետարանը Մաշտոցի պուրակում չկառուցի որեւէ բան, սառեցնի ամեն ինչ”,- եզրափակեց Հանրային Խորհրդի նախագահը:

    Աղբյուր
    I may be paranoid but no android!

  6. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (24.02.2012), Freeman (27.02.2012), Nare-M (23.02.2012), Tig (24.02.2012), Varzor (24.02.2012), Աթեիստ (23.02.2012), Արէա (24.02.2012), Նաիրուհի (23.02.2012), Նարե91 (24.02.2012), Շինարար (23.02.2012)

  7. #49
    լեռնադուստր Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Երկիր ՆԱԻՐԻ
    Տարիք
    28
    Գրառումներ
    3,312
    Բլոգի գրառումներ
    1
    Հանրային խորհրդի իրավասությունները լավ չգիտեմ, դրա որոշումն ինչքանո՞վ է հարցը վերջնականապես լուծում։ Բայց դեռ հաղթանակ չեմ համարում. մինչև աչքովս չտեսնեմ, որ բոլոր կրպակներն ապամոնտաժվում են ու ուրիշ տեղ, բայց ոչ էլի նման մի վայրում տեղադրվում, չեմ հավատա ու չեմ հանգստանա։ Արդեն ահագին կուտ տվել են։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (24.02.2012), E-la Via (24.02.2012), Tig (24.02.2012), Varzor (24.02.2012), Աթեիստ (23.02.2012), Մինա (24.02.2012), Ռուֆուս (23.02.2012)

  9. #50
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    11,327
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Հանրային խորհրդի իրավասությունները լավ չգիտեմ, դրա որոշումն ինչքանո՞վ է հարցը վերջնականապես լուծում։ Բայց դեռ հաղթանակ չեմ համարում. մինչև աչքովս չտեսնեմ, որ բոլոր կրպակներն ապամոնտաժվում են ու ուրիշ տեղ, բայց ոչ էլի նման մի վայրում տեղադրվում, չեմ հավատա ու չեմ հանգստանա։ Արդեն ահագին կուտ տվել են։
    Լիլ ջան, հնարավոր ա, բայց չեմ կարծում, որ էսքան շուխուրից հետո ինչ-որ մեկը ռիսկ կունենա Մաշտոցի պուրակում շինարարություն անել: Թեկուզ եթե աչքերիս թոզ փչում, որ պայքարողները թողնեն գնան տուն, մեկ ա գիտեն, որ եթե փորձեն շարունակել շինարարությունը, շարժումը էլ ավելի մեծ թափով կվերսկսվի: Հիմա ԻՄՀԿ փորձում են նենց անեն, որ Տարոնի առանց էդ էլ գետնին քսվող վարքը կարողանան բարձրացնեն, որ որպես հերոս դուրս գա: Բայց մեկ ա չի ստացվելու, ինչ էլ անեն, արդեն բոլորին էլ դեմքով ճանաչում ենք:
    I may be paranoid but no android!

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (27.02.2012), Աթեիստ (23.02.2012)

  11. #51
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.06.2011
    Գրառումներ
    354

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (24.02.2012)

  13. #52
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    11,327
    Սրանից ավելի տականք լրատվամիջոց Հայաստանում կա՞

    I may be paranoid but no android!

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (27.02.2012), Rammstein (27.02.2012), Ripsim (24.02.2012), Skeptic (24.02.2012), Tig (24.02.2012), Varzor (27.02.2012), Մինա (24.02.2012), Նաիրուհի (24.02.2012)

  15. #53
    լեռնադուստր Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Երկիր ՆԱԻՐԻ
    Տարիք
    28
    Գրառումներ
    3,312
    Բլոգի գրառումներ
    1
    Էսօր էկան փիլիսոփայեցին քաղաքապետարանից, դրա համար չեմ հավատում։ Սա էլ նայեք։

    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (24.02.2012), Tig (24.02.2012), Varzor (27.02.2012), Մինա (24.02.2012), Ներսես_AM (24.02.2012), Ռուֆուս (24.02.2012)

  17. #54

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (27.02.2012), Tig (24.02.2012), Մինա (24.02.2012), Նաիրուհի (24.02.2012), Ռուֆուս (24.02.2012)

  19. #55
    Կատվիկ Enigmatic-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.09.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,334
    էտ slaq.am էն Մենուայինն ա կարծեմ, դե դրանից ավել բան սպասելի էլ չի, Արմնյուզի առաջվա տնօրենինը։
    Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (27.02.2012), Varzor (24.02.2012), Ձայնալար (24.02.2012)

  21. #56
    Մշտական անդամ Մինա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2010
    Հասցե
    Thessalonike, Thessaloniki, Greece, Greece
    Տարիք
    47
    Գրառումներ
    365
    Բլոգի գրառումներ
    14
    Մաշտոցի այգում ապօրինի շինարարության դեմ պայքարողներին եմ միանում:
    Էդ կրպակներն ու սրճարանները ժողովրդի հաշվին են եկամուտ ստանալու:Բոյկոտ հայտարարեք նաև արդեն բացված կրպակների ու սրճարանների դեմ,տեսնեմ էլ որ հիմարը փող կծախսի նման շինության վրա:
    Քո աչքերն ինձ կանչեցին, ու ես հլու վեր կացա…

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (24.02.2012), Varzor (24.02.2012), Ռուֆուս (26.02.2012)

  23. #57
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    11,327
    Եղիան, Մարիամը ու Վահրամը «Տեսակետների Խաչմերուկում»

    I may be paranoid but no android!

  24. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (27.02.2012), E-la Via (27.02.2012), Moonwalker (27.02.2012), Ripsim (27.02.2012), Sagittarius (27.02.2012), Աթեիստ (26.02.2012), Գեա (26.02.2012), Մինա (26.02.2012), Նաիրուհի (27.02.2012)

  25. #58
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    29
    Գրառումներ
    3,005
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Եղիան, Մարիամը ու Վահրամը «Տեսակետների Խաչմերուկում»

    այ լավ յու գայս, ուժ ձեզ, բայց մի բան չեմ կարող ցավով չընդունել, հայ հասարակությունում դուք փոքրամասնություն եք կազմում, հասարակությունը ուզում է կաֆեներ, բուծիկներ՝ իրան «պրադվինուտի եվրոպացու» տեղ դնելով, գաղափար չունենալով, թե եվրոպացի ինչ է նշանակում, և եվրոպական քաղաքները ինչ տեսք ունեն:
    Եվրոպական անբարոյական բարքերի վաստակավար լոբբիստ

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (01.03.2012)

  27. #59
    լեռնադուստր Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Երկիր ՆԱԻՐԻ
    Տարիք
    28
    Գրառումներ
    3,312
    Բլոգի գրառումներ
    1
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    այ լավ յու գայս, ուժ ձեզ, բայց մի բան չեմ կարող ցավով չընդունել, հայ հասարակությունում դուք փոքրամասնություն եք կազմում, հասարակությունը ուզում է կաֆեներ, բուծիկներ՝ իրան «պրադվինուտի եվրոպացու» տեղ դնելով, գաղափար չունենալով, թե եվրոպացի ինչ է նշանակում, և եվրոպական քաղաքները ինչ տեսք ունեն:
    Sagittarius ջան, բարեբախտաբար հայ հասարակության մեջ էլ են ակտիվանում հակաբուծիկային ուժերը, ամեն ինչ կամաց-կամաց։
    Երկու օր առաջ Եղիան մեզ հսկող ոստիկաններին ցույց տվեց Երևանի հին լուսանկարներից մեկը. քաղաքի համայնապատկերն էր, ու կեսից ավելին ծառեր էին։ Բոլորը շոկի մեջ էին։ Ուղղակի չեն պատկերացնում, որ էդպիսի քաղաք ենք ունեցել. շատերը չեն հիշում, դրա համար էլ հիմա էսպես են խոսում։
    Քայլ-քայլ կհասնենք նախկին կանաչ Երևանին ու թափոններից կմաքրենք Հայաստանը։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  28. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (27.02.2012), Chuk (27.02.2012), E-la Via (27.02.2012), Varzor (27.02.2012), Աթեիստ (01.03.2012), Ձայնալար (27.02.2012), Մինա (01.03.2012)

  29. #60
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    11,327
    ՆյուզՀաբն էլ նայեք Հատուկ հարցազրույց՝ Rhayader-ի հետ

    I may be paranoid but no android!

  30. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (20.03.2012), Աթեիստ (01.03.2012), Մինա (01.03.2012)

Էջ 4 21-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •