Խնդրում եմ մի քանի բան.
1. Ձեր խոնարհ ծառայի հետ <Դուքով> խոսել,
2. Անձնական այն կարծիքները, որով բացասական եք արտահայտվում /Ձեր իրավունքն է/ որևէ մեկի մասին, այլ տեղ՝ այլ հարթակից արտահայտել /բացեցեք նոր թեմաներ կամ գրառեք Ձեր տրամադրության համապատասխան թեմաներում/,
3. Չշեղվել թեմայից՝ <Սերժ Սարգսյանի ջերմ պաշտպանն եմ ես>,և չկատարել գրառում, եթե այն չի համապատասխանի թեմայի ոգուն /պարտադիր և կանոնադրորեն հաստատված դրույթ է/,
4. Սիրել դիմացինին ու աղոթել Հայաստանի ավելի պայծառ ապագայի համար,
5. Երջանիկ լինել:
Սերժ Սարգսյանն ու իր կուսակիցներն այսօր օգնություն են ցուցաբերում շատերին, և դրա մասին հաճախ չեն բարձրաձայնում, ուստի սիրելի նախագահի մասին ջերմ պետք է արտահայտվել՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանի երջանիկ ապագան այսօր է կերտվում, հավատացեք:
Նորից եմ խնդրում՝ մնացեք թեմայի մեջ՝ հակառակ դեպքում մի ստիպվեք գրառում կատարել, պայմանավորվեցի՞նք, սիրելի ֆորումցիներ:
Էջանիշներ