Բարև ձեզ:
Ես մի սովորական, շարքային ակումբցի եմ: Բավականին հագիստ ու զգուշավոր մարդ եմ: Երբեմն ինձ բնութագրում են որպես անմիջական և շփվող, երբեմն, որպես պարփակված անձնավորություն: Սիրում եմ զույգերով գեղասահք, ավազի արվեստ և մածուն: Առավելապես վերջերս ինձ սկսել է դուր գալ պուճուրիկ երեխեքի հետ մուլտեր նայելը:
Ինձ համար հաճելի է շփվել հետաքրքիր և տարբերվող մարդկանց հետ: Ընդհանուր առմամբ մարդկանց մեջ գնահատում եմ օբյեկտիվությունը: Իմ մեջ չեմ սիրում այն, որ երբեմն նախընտրում եմ ընդհանրապես չփորձել, քան ձախողվել: Փորձում եմ զերծ մնալ ծայրահեղություններից: Վախենում եմ չհասկանալ, որ չեմ հասկանում:
Շատ կուզեի տեսնել այն, ինչ մնացել է հին հռոմեական և հունական ճարտարապետությունից, որոնք հիմնականում իմ սիրելի պատմական ֆիլմերում եմ տեսել:
Եվ վերջում, չեմ ընդունում ճակատագիր ասվածը, և մարդկանց, որոնք իրենց ձախորդությունները վերագրում են դրան կամ առաջնորդվում դրանով:
Դե, ո՞վ եմ ես:
Հ.Գ. Խնդրում եմ այն տարածված մի քանի հարցից չսկսել՝ ավելի հետաքրքիր կլինի:
Էջանիշներ