User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 35 հատից

Թեմա: Lanterfant-ի թեզը :)

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Լիարժեք անդամ Lanterfant-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2009
    Հասցե
    Ամստերդամ / Բուդապեշտ
    Տարիք
    40
    Գրառումներ
    103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Lanterfant-ի թեզը :)

    Բարև ակումբցիներ,

    Վաղուց է փոստ չեմ արել ակումբի վրա: Սակայն այսօր ինձ թվեց, որ պետք է բան կիսեմ ձեզ բոլորի հետ, որովհետև իմ թեզը հայկական հայրենասիրական և ռաբիզ երաժշտության մասին հաղթել է մեր համալսարանի ֆակուլտետի թեզի մրցույթը: Ամեն տարի, Ամստերդամ Համալսարանի ազգագրության ֆակուլտետը «մասթեր»-թեզերից մի քանիսն է ընտրում որպես նոմինացիաներ, իսկ զարմանալի բանն այն է, որ էս տարի հաղթողն իմն է:

    Դժվար է, բայց ջանք եմ թափելու ամփոփել իմ թեզի գլխավոր գաղափարները: Հիմնական հարցը՝ ի՞նչ ազդեցություն ունեցավ հայոց պատմությունը (հատկապես ցեղասպանությունը, խորհրդային միության անցումը, Ղարաբաղի հակամարտությունը) այսօրվա երաժշտական մշակույթի վրա: Իմ թեզում վերլուծում եմ ցեղասպանության աղետալի պատմությունը, հատկապես հետևանքները մինչ այսոր, հայրենասիրական տեսահոլովակներով: Բացատրում եմ Արևմտյան Հայաստանի դերն ու իմաստությունը հայ ազգային ինքնության մեջ հատկապես մի հետաքրքիր հարցազրույցով, որը երգիչ Ռուբեն Սասունցի-ով եմ վերցրել (իսկ, իհարկե, նույնպես տարբեր երգերի, պարերի Սասունցի և Սասնա մասին վերլուծումով):

    Թեզի վերջին գլխում անդրադառնում եմ ռաբիզ թեմայի վրա՝ ո՞նց է հնարավոր, որ մի երաժշտական ոճը այսպես սիրված և միևնույն պահին այդպես ատված կարող է լինել: Փնտրում եմ իմ պատասխաններից մեկը թուրքական «արաբեսկ» երաժշտության թարգմանություններում՝ հուսով եմ ձեզ բոլորի համար գաղթնիք չի, որ օրինակ Թաթուլ Ավոյանի և այլ ռաբիզ երգիչների երգերից մեծ մասը նույնպես գոյություն ունի թուրքական և ադրբեջանական տարբերակներում: Ինձ համար, ողջ ռաբիզի, կլկլնոցների վիճաբանական լինելը մեծ մասամբ Հայաստանի աղետալի պատմության հետ կապված է: Բայց իմ կարծիքով ռաբիզի, արաբեսկի, մուղամի զանազան երկրներում հանրասիրված լինելը էլ բացահայտում է որ կան ավելի շատ ընդհանրություններ «թշնամու» ազգերի միջև, քան ազգայնական մտածելակերպը հավատացնում է մեզ:

    Իսկ պետք է ասեմ, որ իմ թեզը սկսում է ակումբցու հանդիպման հետ, որի մեջ դուք ինձ համար գրեցիք «Արյունոտ Դրոշ»-ի բառերն թղթի վրա ու «Մշո Դաշտեր»-ը սովորեցրեցիք: )) Ետնոգրաֆիայի մեջ նորմալ է բոլոր անունները փոխելու, պահպանել մարդու մենությունը (? «փրայվըսի»), դրա համար է որ իրական անուններ չեմ օգտագործել: Բայց միևնույն է, ԴԱՐ ակումբը ներկա է թեզի էջերին: Ի դեպ, համարյա մոռանայի պատմել մրցույթի մրցանակը՝ իմ թեզը մի երեսունհինգ հատ գիրք հրատարակեցին, դրանից տասը համալսարանի ու գրադարանների համար, իսկ հնարավոր կլինի հրատարակչից ավելի գնել... դե իմ առաջին գիրքն է դարձել:

    Հուսով եմ որ պատմածս մի քիչ հասկանալի է, հայերենս համարյա չեմ պարապել վերջերս՝ չնայած որ ներկայումս թարգմանություններ եմ անում հայերենից հոլանդերեն մի բարեգործական կազմակերպության համար:

    Առայժմ Ամստերդամից,

    Րիկ

  2. Գրառմանը 52 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (20.12.2012), Ambrosine (19.02.2012), aragats (18.02.2012), Ariadna (20.02.2012), Arpine (18.02.2012), boooooooom (18.02.2012), CactuSoul (18.02.2012), Cassiopeia (18.02.2012), Chilly (22.02.2012), Chuk (18.02.2012), Claudia Mori (20.02.2012), Dayana (21.02.2012), E-la Via (19.02.2012), ivy (19.02.2012), keyboard (19.02.2012), Kuk (19.02.2012), Lem (19.02.2012), Lusinamara (18.02.2012), Mephistopheles (20.12.2012), Monk (20.02.2012), Moonwalker (19.02.2012), murmushka (22.02.2012), My World My Space (18.02.2012), Nare-M (21.02.2012), Norton (14.01.2013), One_Way_Ticket (19.02.2012), Rhayader (20.12.2012), Skeptic (18.02.2012), StrangeLittleGirl (19.02.2012), Valentina (18.02.2012), Varzor (22.02.2012), VisTolog (18.02.2012), Yevuk (19.02.2012), Ամպ (19.02.2012), Արէա (19.02.2012), Բարեկամ (22.02.2012), Գեա (19.02.2012), Դատարկություն (19.02.2012), Դեկադա (19.02.2012), Ժունդիայի (18.02.2012), Լեո (18.02.2012), ԿԳԴ (19.02.2012), Հարդ (19.02.2012), Ձայնալար (19.02.2012), Մանուլ (20.02.2012), Մարկիզ (18.02.2012), Նաիրուհի (20.02.2012), Նարե91 (26.02.2012), Ուլուանա (19.12.2012), Ռուֆուս (19.02.2012), Վահե-91 (20.02.2012), Ֆոտոն (19.02.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Lanterfant-ի կարճ կտրած մազերով վերադարձը
    Հեղինակ՝ Lanterfant, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 26.09.2013, 19:04
  2. Lanterfant, ծնունդդ շնորհավո՜ր
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 44
    Վերջինը: 23.02.2010, 17:05

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •