User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքը և դրա վերաբերյալ օրինախախտումները

  1. #1
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքը և դրա վերաբերյալ օրինախախտումները

    Հեռուստատեսության և ռադիայի մասին օրենքը

    Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այս օրենքը խախտում են համարյա բոլոր հեռուստաընկերությունները և ամեն օր:
    Առաջարկում եմ այս թեմայում քննարկել համապատասխան խախտումները և դրանց կասեցման ուղիներ փնտրել:

    Մասնավորապես առաջարկում եմ կենտրոնանալ 22 հոդվածի վրա:

    Հոդված 22. Հեռուստառադիոհաղորդումների չարաշահման
    անթույլատրելիությունը
    1. Արգելվում է հեռուստառադիոհաղորդումներն օգտագործել`
    1) իշխանությունը բռնի զավթելու, Հայաստանի Հանրապետության
    սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու և տապալելու քարոզչության,
    2) ազգային, ռասայական և կրոնական թշնամանք կամ երկպառակություններ
    սերմանելու,
    3) պատերազմ քարոզելու,
    4) քրեորեն պատժելի կամ գործող օրենսդրությամբ արգելված արարքների կոչեր
    տարածելու,
    5) պոռնկագրություն տարածելու,
    6) բռնության և դաժանության պաշտամունք պարունակող կամ քարոզող
    հաղորդումներ հեռարձակելու նպատակներով:
    Բացառություն կարող են լինել պատմափաստավավերագրական նյութերի
    օգտագործումն ու ցուցադրումը:
    2. Էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումները և սարսափ ու ակնհայտ
    բռնություն պարունակող ֆիլմերը, ինչպես նաև անչափահասների առողջության,
    մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր
    բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները, բացառությամբ բաժանորդային
    հեռարձակման, կարող են եթեր հեռարձակվել ժամը 24.00-6.00-ն: Նման
    հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանվում են օրենքով:
    3. Պետության կողմից հայտարարված սգո օրերին գովազդի և զվարճալի
    հաղորդումների հեռարձակումը հեռուստառադիոընկերությունների կողմից
    արգելվում է:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mark Pauler (15.02.2012), Varzor (15.02.2012)

  3. #2
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տիգ ջան, ցավոտ թեմա էս բացել, բայց առաջարկում եմ թեմայի վերնագրում հստակեցնել` "ռադիայի", թե "ռադիոյի"
    Քո նշած հոդվածի կետերից մեծամասսամբ խախտվում են 1.4, 2 և 3 կետերը: Բայց այդ ամենին հեռուստաընկերությունները հաստատ թղթային հիմնավորում ունեն:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mark Pauler (15.02.2012), Tig (15.02.2012)

  5. #3
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Տիգ ջան, ցավոտ թեմա էս բացել, բայց առաջարկում եմ թեմայի վերնագրում հստակեցնել` "ռադիայի", թե "ռադիոյի"
    Մոդեռատորներ ջան, եթե դժվար չի, խնդրում եմ ուղղեք:

    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Քո նշած հոդվածի կետերից մեծամասսամբ խախտվում են 1.4, 2 և 3 կետերը: Բայց այդ ամենին հեռուստաընկերությունները հաստատ թղթային հիմնավորում ունեն:
    Վարզոր ջան, անկախ իրենց հիմնավորումներից, եկեք համապատասխան նյութերը, որոնք խախտում են պարունակում տեղադրենք այստեղ: Հասկանանք խախտման էությունը, քննարկենք և համապատասխան եզրակացությունների հանգենք: Ասեմ, որ կա իրավաբանների խումբ, որոնք պատրաստ են այս հարցով զբաղվել և իրենց կոնկրետ նյութեր են պետք:

    Բացի այս նյութերի հավաքագրումը, առաջարկում եմ քարոզչական գործունեություն ծավալել աղբ մատուցող ալիքները չնայելու ուղղությամբ: Համողված եմ, որ ալիքների բոյկոտը հարցի ամենա արդյունավետ լուծումը կլինի: Ուղղակի հնարավորինս լայնածավալ քարոզչություն պիտի ձեռնարկել: Հասկանում եմ նաև, որ բարդ գործ է ծխող մարդուն համոզել, որ ծխելը թարգի, բայց անհնարին չի: Իսկ այսօրվա սերիալները նայող մարդը համարյա նույն հոգեբանությունն ունի ինչ ծխող մարդը: Այնպես որ սա հաշվի առնելով պիտի իրականացվի համոզելու պրոցեսը
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mark Pauler (15.02.2012), Varzor (15.02.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական ԶԼՄ-ների,մասնավորապես հեռուստատեսության մասին
    Հեղինակ՝ Մարդ աստծո, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 04.07.2017, 02:54
  2. Նյուտոնի երկրորդ օրենքը ճշգրիտ չէ
    Հեղինակ՝ enan, բաժին` Ֆիզիկա
    Գրառումներ: 38
    Վերջինը: 17.08.2015, 00:49
  3. Կաբելային հեռուստատեսության
    Հեղինակ՝ AMD, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 35
    Վերջինը: 13.08.2013, 11:07
  4. Կոչ վատ նամակների մասին տեղեկացման վերաբերյալ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 26.04.2009, 20:30
  5. Հայկական հեռուստատեսության հույսը
    Հեղինակ՝ P.S., բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 34
    Վերջինը: 06.04.2009, 16:03

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •