Ուֆ, ուֆ, էս ինչ միտինգ դարձավ այս թեման, լավ փորձեմ վերադարձնել բնականոն հուն
"Երբ առաջին անգամ գրառումներդ աչքովս ընկան, զարմանքից քար կտրեցի, իմ մտքերն էին, իմ մտածելակերպը, իմ աշխարհընկալումը, իմ երազած բառերով էիր աշխարհին սեր բացատրում, այդ նույն աշխարհին էլի իմ իմացած ձևերով էիր արհամարանքդ ու հիասթափությունդ ցույց տալիս:Մի խոսքով, մի տեսակ ոնց որ երազանքիս իրականացումը լինես:Այնքան ուրախ եմ, որ գոնե այստեղ հարազատ հոգի գտա,նրան, ում երազել եմ. մի քիչ մաչոյոտ, մի քիչ պարծենկոտ, անսահման բարի, խելացի-խելացի,հարազատ-հարազատ:Այդ զգացումը ջերմացնում է հոգիս, հույս տալիս , որ աշխարհում ապրում է նա, կա, (իսկ մայրս համոզում էր, որ ցանկություններս անհնար ու չափազանց են): Ու կարևոր չէ, որ դու այնտեղ ես` համացանցի խճճված լաբիրինթում, կարևոր չի , որ մենք այդպես էլ չենք հանդիպի (ես կհոգամ դրա մասին): Կարևորը, որ դու կաս, կան քո մտքերը, հատկապես նրանք, որոնք իմն են ու ցավեցնելու աստիճան հարազատ...
Ես քեզ սիրում եմ իմ վիրտուալ հարազատ հոգի...
"
ՀԳ(Խնդրում եմ Ձեր վրա չվերցնեք...
)
Էջանիշներ