User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 33 հատից

Թեմա: Սիրո խոստովանություն ակումբցուն

  1. #1
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրո խոստովանություն ակումբցուն

    Կարծում եմ ինչ-ոչ պահ, կամ ինչ-որ ժամանակ բոլորս էլ մտովի սիրահարվում ենք ինչ-որ ակումբցու: Եթե կան այդպսիք՝ խնդրե´մ, թողե´ք ձեր խոստովանությունն այս թեմայում: Թեմայում կարող եք (ցանկալի է) չնշել՝ ում է ուղղված ձեր տողերը:

    Եղե´ք ակտիվ, սեր սփռեք ամենուր, աշխարհը դրա կարիքն ունի:
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  2. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (14.02.2012), E-la Via (14.02.2012), enna (29.08.2013), Inna (25.02.2012), keyboard (15.02.2012), Lianik (14.02.2012), Lion (14.02.2012), Lusinamara (15.02.2012), Quyr Qery (11.06.2012), Sambitbaba (10.08.2013), Smokie (16.06.2012), unknown (15.02.2012), Yevuk (26.02.2012), Դատարկություն (14.02.2012), Մարկիզ (15.02.2012), Մինա (15.02.2012), Նիկեա (11.08.2013)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիմա մի ակումբցի կա, իրան շատ եմ սիրում, գրածները միշտ կարդում եմ, չնայած հաճախ չի գրում: Ու ինքն էլ սիրում ա, որ իրան սիրում են, դրա համար էլ սիրում եմ:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (15.02.2012), Vaio (15.02.2012), Աթեիստ (16.02.2012), Նուշություն (16.02.2012)

  5. #3
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրահարվածություններիս բազմահատոր հանրագիտարանում միայն մի բառահոդված է ակումբցու անունով։
    Ժամկետանց է, բայց պիտի ասեմ. ափսոսում եմ քեզ սիրահարվելուս ու քեզ գոյություն ունեցողներից ավելի դրական հատկանիշներ վերագրելուս համար։ Եթե քեզ ավելի լավը չհամարեի՝ նորմալ, մարդավարի ընկերներ կլինեինք երևի, դրա համար էլ ափսոս, էլի: Թե ինչի՞ս էր պետք քեզ սիրահարվելը
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  6. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (15.02.2012), CactuSoul (16.02.2012), E-la Via (15.02.2012), KiLa (15.02.2012), Lusinamara (15.02.2012), Moonwalker (16.02.2012), StrangeLittleGirl (16.02.2012), unknown (15.02.2012), Ժունդիայի (15.02.2012), մարիօ (09.08.2013), Մինա (15.02.2012), ՆանՍ (18.06.2012), Շինարար (15.02.2012)

  7. #4
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալ եմ քեզ, դու ինձ շատ բան սովորեցրեցիր, ինքդ չգիտակցելով երևի, բայց համոզված եմ՝ դու էլ շատ բան սովորեցիր Հիմա եմ հասկանում, որ դու ճիշտ էիր ասում. մենք չէինք կարող լինել միասին, որովհետև ես երեխա էի, իսկ դու՝ հասուն մարդ Բայց միևնույն է՝ միշտ քո տաքուկ անկյունը կունենաս իմ սրտի խոսքում, չէ՞ որ քո շնորհիվ ես սիրեցի Ու շնորհակալ եմ, որ այդպես էլ հիասթափվելու առիթ չտվեցիր, ես հասկացա, որ դու իսկապես արժանի էիր իմ զգացմունքին՝ ինչքան էլ հակառակն էիր պնդում
    Վերջին խմբագրող՝ Chuk: 16.06.2012, 15:04:

  8. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (12.06.2012), armen9494 (16.02.2012), CactuSoul (16.02.2012), Cassiopeia (16.02.2012), E-la Via (16.02.2012), enna (29.08.2013), Inna (25.02.2012), Lusinamara (16.02.2012), Nare-M (16.02.2012), Quyr Qery (11.06.2012), thereisnomonkey (13.06.2012), unknown (16.02.2012), Yevuk (26.02.2012), Աթեիստ (16.02.2012), Արևհատիկ (16.02.2012), Գեա (16.02.2012), Մինա (26.02.2012), Նաիրուհի (16.02.2012), Նիկեա (11.08.2013)

  9. #5
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    "Երբ առաջին անգամ գրառումներդ աչքովս ընկան, զարմանքից քար կտրեցի, իմ մտքերն էին, իմ մտածելակերպը, իմ աշխարհընկալումը, իմ երազած բառերով էիր աշխարհին սեր բացատրում, այդ նույն աշխարհին էլի իմ իմացած ձևերով էիր արհամարանքդ ու հիասթափությունդ ցույց տալիս:Մի խոսքով, մի տեսակ ոնց որ երազանքիս իրականացումը լինես:Այնքան ուրախ եմ, որ գոնե այստեղ հարազատ հոգի գտա,նրան, ում երազել եմ. մի քիչ մաչոյոտ, մի քիչ պարծենկոտ, անսահման բարի, խելացի-խելացի,հարազատ-հարազատ:Այդ զգացումը ջերմացնում է հոգիս, հույս տալիս , որ աշխարհում ապրում է նա, կա, (իսկ մայրս համոզում էր, որ ցանկություններս անհնար ու չափազանց են): Ու կարևոր չէ, որ դու այնտեղ ես` համացանցի խճճված լաբիրինթում, կարևոր չի , որ մենք այդպես էլ չենք հանդիպի (ես կհոգամ դրա մասին): Կարևորը, որ դու կաս, կան քո մտքերը, հատկապես նրանք, որոնք իմն են ու ցավեցնելու աստիճան հարազատ...
    Ես քեզ սիրում եմ իմ վիրտուալ հարազատ հոգի..."
    ՀԳ(Խնդրում եմ Ձեր վրա չվերցնեք...)
    Վերջին խմբագրող՝ Chuk: 16.06.2012, 15:05:
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  10. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (16.02.2012), armen9494 (16.02.2012), E-la Via (16.02.2012), enna (29.08.2013), keyboard (16.02.2012), Lusinamara (11.06.2012), Moonwalker (16.02.2012), Nare-M (16.02.2012), Quyr Qery (11.06.2012), Ripsim (16.02.2012), Sambitbaba (10.08.2013), Smokie (16.02.2012), Yevuk (26.02.2012), Աթեիստ (16.02.2012), Ժունդիայի (16.02.2012), Հարդ (16.02.2012), Ձայնալար (16.02.2012), Մինա (26.02.2012), Նաիրուհի (17.02.2012), Նիկեա (11.08.2013), Նուշություն (16.02.2012)

  11. #6
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մթնեց: Ծերունին… Էէ՜հ, էս ինչ եմ գրում:

    Սե՜ր…

    «Ակումբցի» ջան, «ակումբցի՜», գիշերային ակումբցի… Ինչքան էի սիրում գրառումներդ, եթե իհարկե դրանք կարելի էր գրառում անվանել: Սիրում էի կիսագրագետ, հաճախ ընդհանրապես անգրագետ տառերի շարանները, որոնք երբեմն դժվար էր լինում հասկանալ: Սիրում էի արաղի ու գարեջրի ազդեցությամբ գրած անհասկանալի թվացող տողերը, որոնցից բուրող զզվելի ալկոհոլի հոտն ինձ այնքան էր գրավում, որ պատրաստ էի միլիոն անգամ ընթերցել ու… ընթերցել, համբուրել ու համբուրել տողերդ: Սիրում, գժվում, խենթանում էի, երբ կարդում էի ժամանակ առ ժամանակ խանդոտ, երբեմն արհամարհող, բայց միշտ սիրո՜ղ ու սիրող տողերդ, անսպասելի և անակնկալ երջանկությունից հարբած տողերդ: Անգամ մեկ օրվա պասիվությունդ, չգրելդ, անհետանալդ ինձ դարձնում էին կիսամարդ, մոմե արձան, որևիցե գործողություն կատարելու ունակություն չունեցող մեկի… Չեմ մոռանա ինձ սպանող և միևնույն ժամանակ երջանկացնող կարճ ու պարզ գրառումդ. «Սե՜ր..»:

    Հիշողությանս մեջ այնպես է տպավորված այդ օրը, ժամը և նույնիսկ րոպեն, որ եթե անգամ սառույցի վրա սղղամ, ընկնեմ ու գլուխս խփեմ գետնին, ուղեղի ցնցում ստանամ՝ ռետրոգրադ ու ֆիքսացիոն ամնեզիաներով, հաստատ այդ օրը, այդ ժամին և այդ րոպեին իմ հետ կատարվածը երբեք չեմ մոռանա: Չեմ մոռանա սև, շա՜տ սև նշաձև ու մատիտով թե եսիմ ինչով ավելի նշաձև դարձած աչքերդ: Չեմ մոռանա հայացքդ, մի տասնյակից ավել մարդու ներկայությամբ միայն ինձ նկատող, միայն ինձ տեսնող, միայն ինձ ուղղված, ինձ գերո՜ղ, այդ կրքոտ, «սիրահարվող», հարբած ու անամոթ հայացքդ: Չեմ մոռանա ընկերոջդ գրկից ինձ թաքուն նայող, հետաքրքրասեր ու «սիրահարացնող» աչքերդ: Հանդիպումը մեր առաջին, դրան հաջորդող ավելի ու ավելի հաճախակի դարձող հանդիպումները…

    Սիրում էի արդեն նախկին դարձած ընկերոջդ անզորությունից իրեն պատեպատ տալն ու քո արհամարհական, սառնասիրտ, երբեմն դաժան վերաբերմունքն այդ ամենին, որն անգամ ինձ պես դաժան մարդու համար էր օտար ու քննադատելի: Որքա՜ն էի վատ զգում ինձ, որքան էի խղճում այդ տղային: Բայց մեկ ա, սիրում էի քեզ, ամե՜ն ու ամեն ինչը քո… Սիրում էի անգամ սուտ խոսքերդ ու «կռուտիտներդ»… Այնքան էի սիրում, որ ինձ թվում էր, պատրաստ եմ քո հետ այդպես ապրել ողջ կյանքս: Թվում էր՝ պատրաստ եմ քո հետ ընդմիշտ մնալու համար թողնել ու լքել ինձ համար թանկ ամեն ինչ՝ տուն, տեղ, հարազատներ, ընկերներ, աշխատանք… Հա, ու դա ինձ ընդամենը թվում էր, այ աննասուն…

    Ե՛զ, մարդ այդքան անբարո չի լինի. երրորդին ես փոխում չորս ամսվա ընթացքում:

    )
    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 16.02.2012, 17:14:

  12. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (16.02.2012), armen9494 (16.02.2012), E-la Via (16.02.2012), Elea (24.09.2019), keyboard (16.02.2012), KiLa (16.02.2012), Kuk (29.02.2012), Quyr Qery (11.06.2012), Yevuk (26.02.2012), Գաղթական (14.06.2018), Էլիզե (17.02.2012), Մինա (26.02.2012)

  13. #7
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քո առաջին գրառումը կարդալուց զգացի, որ քեզ Նույնսիկ չէի նայել, թե որ սեռի ներկայացուցիչ ես, բայց ինչ-որ բան ինձ հուշում էր, որ չեմ սխալվել
    Կարդում էի ու կարդում, կարդում մե՜ծ անհամբերությամբ, ինչքա՜ն հաճելի էին գրառումներդ...
    Նույնիսկ տարիքդ չգիտեի, քեզ չէի տեսել, բայց սիրահարվել էի գրածներիդ: Ամենաշատը սիրեցի քո դպրոցական կյանքի մասին գրառումը, ընենց հավեսով էիր ամեն ինչ խոստովանել...

  14. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (16.02.2012), E-la Via (16.02.2012), enna (29.08.2013), Inna (17.06.2012), ivy (11.06.2012), Meme (17.02.2012), Quyr Qery (11.06.2012), Smokie (16.02.2012), Մինա (26.02.2012), Նիկեա (11.08.2013)

  15. #8
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գրանցվելուս օրից սկսած երկար ժամանակ քեզ այդքան լավ չէի ճանաչում, շատ չէի հանդիպել քո գրառումներին: Հիմա բավականին ժամանակ է ինչ դարձել ես իմ ամենասիրելի ակումբցիներից մեկը ու համոզված եմ միշտ մնալու ես:

    Ամեն անգամ երբ տեսնում եմ օրագրումդ գրառում է ավելացել մի այլ կարգի տրամադրությունս բարձրանում է: Սիրում եմ քեզ, սիրում եմ քո ուրախ ժպիտը, քո ուրախ աչքերը, քո կատակները, քո լավատեսությունը, սիրում եմ անգամ այն գեղեցիկ թախիծը, որ հաճախ է աչքի ընկնում քո գրառումներում: Լավն ես:

  16. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (17.02.2012), CactuSoul (18.02.2012), E-la Via (17.02.2012), enna (29.08.2013), Inna (17.06.2012), Lusinamara (11.06.2012), Meme (17.02.2012), Quyr Qery (11.06.2012), Yevuk (26.02.2012), Գեա (17.02.2012), Ժունդիայի (17.02.2012), Մինա (26.02.2012), Նաիրուհի (18.02.2012), Նիկեա (11.08.2013), Վոլտերա (31.01.2015), Ֆոտոն (17.02.2012)

  17. #9
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,131
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրո խոստովանություն համար 1. Դե նախքան քեզ տեսնելը մտովի ինձ դուր էիր գալիս, միանգամից դուրս եկար, երբ սկսեցինք՝ խոսել, ծանոթանալ, քանի որ տարբերվեցիր էն մյուս երեխեքից ( էդ երեխեքը ակումբցի չէին): Նենց էլ ռոմանտիկ բաներ էիր գրում, որ մինչև հիմա իմ պատկերացրած տեսարանը, աչքերիս առաջ է: Իսկ երբ քեզ տեսա շարունակեցիր գրավել Բացի այդ ջերմ և բարի անձնավորություն ես: Իսկ հիմա չգիտեմ ու՞ր ես կորել, նույնիսկ ակումբում չես երևում:

    Սիրո խոստովանություն համար 2. Սկզբից առհասարակ աչքի չէիր ընկնում, բայց քո մի գրառումից հետո սկսեցիր ինձ հետաքրքրել: Դրանից հետո սկսեցի հաճախ քո գրառումներին հետևել և որոշ նմանակումներ նկատեցի: Այդ նմանակումներից հետո սկսեցիր ինձ գրավել: Որպես արական սեռի ներկայացուցիչ, հանգիստ մտքեր ես արտահայտում: Չգիտեմ իրական կյանքում այդպիսին ես թե ո՛չ... Երբեմն տխրում եմ երբ քեզ տեսնում եմ ակումբում, բայց մյուս կողմից էլ ուրախ եմ, որ դեռ այստեղ ես: Երբեմն ինձ թվում է, որ ես քեզ համար յա եղած եմ, յա չեղած, բայց դա էլ ա մի կողմից լավ, կշարունակես ինձ գրավել:
    Վերջին խմբագրող՝ erexa: 26.02.2012, 02:40:
    ''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''

  18. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (28.02.2012), Arpine (26.02.2012), E-la Via (26.02.2012), enna (29.08.2013), Inna (17.06.2012), Quyr Qery (11.06.2012), Ripsim (29.02.2012), unknown (26.02.2012), Yevuk (26.02.2012), Գեա (26.02.2012), Ժունդիայի (26.02.2012), Մանուլ (29.02.2012), Մինա (26.02.2012), Նաիրուհի (26.02.2012)

  19. #10
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամուսնացած լինելով ես ստեղ սեր խոստովանողը չեմ մի պարզ պատճառով՝ կեսս ոչ մտնում ա , ոչ էլ կարդալու ա: Մինչև բացատրեմ էնա կասեմ: Ակումբում էլ կա մենակ մի մարդ ում իրոք սիրում եմ: Բոլորն էլ լավն են, ես կարդում եմ իրենց, հարգում եմ, բայց անկեղծ ասած դեռ սիրո չի հասել, որ խոստովանեմ...բացի էտ մեկից: Իսկ էտ մեկը փոխեց իմ ամբողջ կյանքը: Իրա շնորհիվ ես մեծացա, գրառումներս, և ավելի կարևորը մտքերս դարձան կազմակերպված: Էլ ավելի շատ եմ պատասխանատվությամբ արտաբերում բառերը, հնարավորինս աշխատում եմ ասածներս գործի վեր ածել / վերջի վերջո պիտի իրեն պատասխան տամ/...շատ չերկարացնեմ...ես իրեն սիրում եմ մի այլ կարգի... իմ երկվությունը...ես ինձ եմ սիրում / հասկացաք էլի, ժող ջան/

  20. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (28.02.2012), E-la Via (26.02.2012), enna (29.08.2013), Jarre (26.02.2012), murmushka (27.02.2012), Quyr Qery (11.06.2012), Smokie (26.02.2012), unknown (26.02.2012), _Հրաչ_ (26.02.2012), Ժունդիայի (26.02.2012), Նաիրուհի (26.02.2012)

  21. #11
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուֆ, ուֆ, էս ինչ միտինգ դարձավ այս թեման, լավ փորձեմ վերադարձնել բնականոն հուն
    "Երբ առաջին անգամ գրառումներդ աչքովս ընկան, զարմանքից քար կտրեցի, իմ մտքերն էին, իմ մտածելակերպը, իմ աշխարհընկալումը, իմ երազած բառերով էիր աշխարհին սեր բացատրում, այդ նույն աշխարհին էլի իմ իմացած ձևերով էիր արհամարանքդ ու հիասթափությունդ ցույց տալիս:Մի խոսքով, մի տեսակ ոնց որ երազանքիս իրականացումը լինես:Այնքան ուրախ եմ, որ գոնե այստեղ հարազատ հոգի գտա,նրան, ում երազել եմ. մի քիչ մաչոյոտ, մի քիչ պարծենկոտ, անսահման բարի, խելացի-խելացի,հարազատ-հարազատ:Այդ զգացումը ջերմացնում է հոգիս, հույս տալիս , որ աշխարհում ապրում է նա, կա, (իսկ մայրս համոզում էր, որ ցանկություններս անհնար ու չափազանց են): Ու կարևոր չէ, որ դու այնտեղ ես` համացանցի խճճված լաբիրինթում, կարևոր չի , որ մենք այդպես էլ չենք հանդիպի (ես կհոգամ դրա մասին): Կարևորը, որ դու կաս, կան քո մտքերը, հատկապես նրանք, որոնք իմն են ու ցավեցնելու աստիճան հարազատ...
    Ես քեզ սիրում եմ իմ վիրտուալ հարազատ հոգի..."
    ՀԳ(Խնդրում եմ Ձեր վրա չվերցնեք...)
    Ես էլի եկա
    եկել եմ ասեմ, որ փոշմանել եմ, ու կհոգամ ,որ հանդիպենք...
    (ՀԳ տեսնեմ ինտուիցիադ ինչ կասի, ու ով որ պետք է կարձագանքի?)
    լավ մնա մինչև հանդիպում
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  22. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (11.06.2012), enna (29.08.2013), Freeman (02.03.2012), Lusinamara (11.06.2012), Quyr Qery (11.06.2012), Rhayader (12.06.2012), Ժունդիայի (29.02.2012), Նաիրուհի (29.02.2012)

  23. #12
    Կատու Quyr Qery-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2010
    Հասցե
    կինոներում
    Գրառումներ
    727
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ես քեզ սիրում եմ, ու դու դա լավ գիտես... Երբ ակումբում դեռ գրանցված չէի, հետևում էի գրառումներիդ, ու ակումբ գրանցվեցի քեզ համար: Ինչքան երջանիկ էի, երբ առաջին անգամ ինձ գրեցիր, քո ամեն մի տողը ինձ ուժ է տվել: Հասունացել եմ քեզանով, երբեք էլ չեմ եղել կողքիդ, բայց միշտ քեզ հետ էմ եղել, դու դա էլ շատ լավ գիտես, համ էլ գիտես, որ շուտ սիրահարվող եմ, ու էս մոտ 3 տարիների ընթացքում էլի եմ ակումբցու սիրահարված եղել, բայց էդ սիրահարվածությունս անցել է: Իսկ դու չես անցնի, ոչ մի անգամ: Հոգի՜ս, ես քո մեջ եմ ապրում: Չմոռանաս ինձ...
    Հա, ու մի բան էլ, բայց դու դեմք ես:
    Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.

  24. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (12.06.2012), Arpine (13.06.2012), enna (29.08.2013), Inna (17.06.2012), ivy (13.06.2012), Lusinamara (12.06.2012), Rhayader (12.06.2012), Smokie (12.06.2012), Արէա (12.06.2012), Մինա (12.06.2012), Նաիրուհի (12.06.2012), Նուշություն (12.06.2012)

  25. #13
    ուրիշ :) Lusinamara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    694
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես սիրում եմ, երբ ասում եմ «դու այլ ես», սակայն դու այսօր ավելի շատ ուրիշ ես, քան այլ: Ես էլ եմ ուրիշ, հավատա…
    Իսկ քեզ սիրելն իմ բնավորության գծերից մեկն է /դարձե՞լ, թե՞ եղել,, չգիտեմ…/
    ...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
    լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:

    Ռազմիկ Դավոյան

  26. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (14.06.2012), enna (29.08.2013), keyboard (14.06.2012), Quyr Qery (12.06.2012), Smokie (12.06.2012), Գեա (12.06.2012), Ժունդիայի (12.06.2012)

  27. #14
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մոդերատորական. թեման վերաբացվում է: Թեմայի գրառումներից 51-ը ջնջվել են թեմայից դուրս լինելու, ծաղրական կամ վիրավորական լինելու, օտար լեզվով լինելու և այլն պատճառներով: Հիշեցնեմ, որ թեման «Օրագրեր» բաժնում է, և ինչպես բաժնի մյուս թեմաներում, այստեղ ևս արգելվում են այլ մեկնաբանություններն ու քննարկումները, թույլատրվում են միայն օրագրային բնույթի գրառումներ: Թեմայում շարունակում են գործել նաև ակումբի կանոնադրության պահանջները:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  28. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (17.06.2012), Ժունդիայի (18.06.2012)

  29. #15
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    "ես քեզ սիրում եմ" այս խոսքերը դուրս են խաղի կանոններից
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  30. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (29.08.2013), keyboard (09.08.2013), Ժունդիայի (23.06.2012), Վոլտերա (29.08.2013)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սիրո Խոստովանություն
    Հեղինակ՝ JAVA, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 253
    Վերջինը: 25.01.2011, 11:36
  2. Խոստովանություն բարեկամիս համար ու իր փոխարեն
    Հեղինակ՝ Արևածագ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 10.08.2010, 11:58
  3. Արձակ. Սիրո պատմություն
    Հեղինակ՝ Dorian, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 67
    Վերջինը: 22.02.2009, 03:35
  4. Սիրո տողեր
    Հեղինակ՝ Cindy, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 09.10.2008, 21:43
  5. Սիրո խոստովանություն
    Հեղինակ՝ Firegirl777, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 07.05.2007, 19:26

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •