Տրիբուն
նկարը տենալուց հետո:
Տրիբուն
նկարը տենալուց հետո:
Էսօր խոստացա քեզ, որ էս թեմայում քո մասին եմ գրելու, խոստումս պահում եմ
Ես քեզ շա՜տ սիրում եմ
Սիրո խոստովանությունը՝ պտիչկա։
Հիմա՝ մնացածը։
Գիտես, դու էն հազվադեպ մարդկանցից ես, ում կարող եմ «ընկեր» կոչել ու մի ձև համոզված եմ, որ էդ ընկերությունը երբևէ չի դադարելու։ Էդ զգացողությունն էնքան տաքացնող ա՝ նույնիսկ հեռավորության վրա ու նույնիսկ քիչ շփվելով։
Համ էլ մենք երկուսով մաֆիա ենք․ էդ քո՞ միտքն էր, թե՞ իմը, արդեն չեմ հիշում
Ասե՞լ էի քեզ, որ դու տեղով ոնց որ իրադարձություն լինես, դու որ կաս, էլ ոչ մի ուրիշ բան պետք չի։ Դու հետն էլ անվերջ ջերմություն ես ու լի՜քը ուրախություն, ոնց որ սիրտ լինես։ Ու քո հումորը սպանիչ ա։ Դու ինքդ էլ ոտքից գլուխ սպանիչ ես։
Դու Հայաստանում իմ տունն ես։ Իսկ Սոնյայի համար՝ ընտանիքի մաս։ Քեզ իմ հարազատներից բոլորն են սիրում՝ Շուշանից սկսած, մամա-պապայով վերջացրած։ Որ հարևաններս ճանաչեին, հաստատ իրենք էլ կսիրեին։ Կարո՞ղ ա քեզ ընդհանրապես բոլորն են սիրում։
Քեզնից պիտի շատ լինի, բայց թարսի պես մի բուռ բան ես, այ ժլատ։
Գիտես, մեկ-մեկ որ հիշում եմ, նենց դեմք եմ ինձ զգում, որ դու տարիներ առաջ (տասը տարի կա՞ արդեն, թե՞ նույնիսկ ավել) ինձ նկատեցիր ու հետս մտերմացար։ Զարմանալի էր քո պես մարդու ուշադրության կենտրոնում հայտնվելը։ Դու իմ ստացած ամենալավ կոմպլիմենտն ես։
Ես քեզ շա՜տ սիրում եմ
Սիրո խոստովանությանը՝ երկու պտիչկա։
CactuSoul (04.12.2019), impression (04.12.2019), John (04.12.2019), LisBeth (04.12.2019), Quyr Qery (26.12.2019), Smokie (19.12.2019), StrangeLittleGirl (03.12.2019), Յոհաննես (03.12.2019), Նաիրուհի (04.12.2019)
Եկել եմ նորից խոստովանելու, որ սիրում եմ քեզ:
Միշտ հիշում եմ քեզ, ամեն օր, վերջերս՝ ավելի հաճախ: Շնորհակալ եմ քեզ ու ուրախ եմ նրանց համար, ում կողքին ես հիմա:
Պինդ կաց ու քեզ լավ նայիր:
Սիրուն ջան, սեր ջան:
Իմ բառերը միշտ քիչ են քեզ հետ խոսելու համար:
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Cassiopeia (04.11.2020), erexa (05.06.2022), ivy (03.11.2020), Skeptic (04.11.2020), Smokie (04.11.2020), Աթեիստ (04.11.2020), մարդ եղած վախտ (06.11.2020), Նաիրուհի (06.11.2020)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ