Հա: Ես կարոտում եմ: Մի քիչ շատ, քան կարելի ա, չափից դուրս շատ, քան թույլ կտայի ինձ երբևէ:
Գիտես, սովոր չեմ թիթեռնիկներինՄոռացել եմ դրանց համը, գույնը: Ինձ շատ քիչ են պատահել դրանցից, պատահածներն էլ երկու օրվա կյանք էլ չեն ունեցել: Արդեն վաղուց է, որ ագռավներ եմ կերակրում էն մասում, որտեղ որ թիթեռներ պիտի լինեին: Արդեն հոգնել եմ ագռավ կերակրելուց: Ուզում եմ էդ մասում ծաղիկներ աճեցնել ու ծիտիկներ պահել
Ծիտիկներ, ոչ թե...
Հա ու ես սիրում եմ: Չգիտեմ քեզ, թե էն բանը, բայց սիրում եմ
Գիտես, որ բանը, էն որ միշտ եղել ա ինձ հետ, միշտ ինձ հետապնդել ա, էն զզվելին, էն սևը
Էլ չեմ ուզում դրա անունը լսել: Ուզում եմ մի քանի վայրկյանով փակել դրա բերանն ու ինձ բաց թողնել: Ու ինչ ուզում ա թող լինի:
Ինձ մարդ ա պետք: Մարդ ա պետք որ սիրեմ, որ քաշեմ, ճանկռեմ, ջարդեմ, սաղ մուռս իրենից հանեմ, ամբողջ կյանքիս մուռը, ագռավներիս մուռը, էդ անտեր գույնի մուռը: Չէէ, ես չեմ ուզում պրոֆեսիոնալ մարդ, ես հողոտ փոշոտ մարդ եմ ուզում, ով գիտի ցավն ինչ ա, ով գիտի գոռալ ու ծեծել: Ես չեմ ուզում քո ամեն ինչ իմացող կեսին: Ես քո թույլ կեսն եմ ուզում, որ հեշտությամբ դառնա իմը: Հա էգոիստ եմ: Սև էգոիստներից
Ես քեզ չեմ թողնում, որ ինձ մոտենաս, փոխարենը ես եմ քեզ մոտենում, շատ եմ մոտենում, չափից դուրս շատ, սկսում եմ սահմանն անցնել: Բայց ինչ-որ մի բան փոխադարձ չի: Չգիտեմ ինչը:
Հա, զզվելի բան ա կյանքը
Բայց ես սիրում եմ: Ես միշտ ատել եմ, կամ վրեժ եմ լուծել, միշտ լացել եմ, ողբացել եմ, բայց չէէ, չեմ սիրել: Դրա համար էսօր ուզում եմ սիրել: Ուզում եմ խուճուճ մազերդ քաշքշել, ուզում եմ քեզ խեղդել, հետո խորը համբուրել, հա շատ խորը, որ հետքեր մնան, մինչև կյանքիդ վերջը հետքերը մնան, էն կյանքի, որ պլանավորել ես շուտ թողնել:
Ես քեզ չեմ թողնի, որ գնաս: Մենք միասին կգնանք: Կամ ես մենակով կգնամ:
Ես սիրում եմ քեզ:
Ես քեզ կսիրեմ
Ավելի խորը, ավելի պինդ
Ինչքան որ թևիկներս թույլ կտան:
Մենակ թե թիթեռնիկներին չխառնես թույն ու ասեղներ, թե չէ ես կնախընտրեմ իմ հին ու բարի ագռավիկներինԻրենք չեն ցավեցնում:
Ու մի բան էլ
Մեր թևերն էլ են վառվում:
Արդեն վաղուց...
Էջանիշներ