Մեկնարկվում է Հայ սուպերսթար նախագծի հերթական եթերաշրջանը: Հետևու՞մ եք նախագծին, ի՞նչ կարծիքներ և սպասելիքներ ունեք:
Ես երեկ նայեցի առաջին գալա համերգը: Կարծում եմ մյուս եթերաշրջանների պես հետաքրքիր է լինելու![]()
Անահիտ Հարությունյան
Լիլիթ Խաչատրյան
Արմեն Մարդանյան
Վարդինե Ավագյան
Էլիզաբեթ Ադիկյան
Երվանդ Մաթևոսյան
Ջուլիետտա Սարգսյան
Լիաննա Արոյան
Արաքսյա Ամիրխանյան
Սոնա Ռուբենյան
Արթուր Մացակյան
Ռիմա Ֆարսյան
Մեկնարկվում է Հայ սուպերսթար նախագծի հերթական եթերաշրջանը: Հետևու՞մ եք նախագծին, ի՞նչ կարծիքներ և սպասելիքներ ունեք:
Ես երեկ նայեցի առաջին գալա համերգը: Կարծում եմ մյուս եթերաշրջանների պես հետաքրքիր է լինելու![]()
Վերջին խմբագրող՝ Smokie: 13.02.2012, 11:49:
4-5 հոգի շատ լավն են: Բա բեմըըըըըըըըըըը![]()
http://flagburningworld.com/ ՎԱՌՈՒՄ ԵՆՔ ազերիների դրոշը
Ինչ լավա թեմա կա եսել եմ հետևում բոլոր եթերաշրջաններին հետևել եմ ու շատեմ սիրում,իրոք լավ նախագիծա...5-րդ եթերաշրջաննել շատ լավնա մանավանդ որ բոլորը կարողանում են լսել իրանց ընկերների ելույթները,տենց ավելի լավա իրանց համար իրարից սովորելու շատ բան կունենան,իրանց սխալները շուտ կնկատեն...մի խոսքով լավն են բոլորն էլ ես եթերաշրջանի...դեռ կարծիք չեմ ասի մասնակիցների մասին առաջին համերգն էր ու բոլորն էլ յուրովի լավն էին...սպասում եմ 2-րդ գալահամերգին ենտեղ արդեն ավելի պարզ կլինի ովա լավ ով ոչ այնքան,որովհետև բոլորն էլ իրոք լավ էին երգում...
А ведь зима - это и есть сказка.... Главное верить в чудеса...и я верю
Smokie (13.02.2012)
Վարդինե Ավագյանի ձայնը երբեմն շատ անդուր է:
http://flagburningworld.com/ ՎԱՌՈՒՄ ԵՆՔ ազերիների դրոշը
Մասնակիցները1. Անահիտ Հարությունյան. Ինձ այնքան էլ դուր չեկավ, այնպիսի տպավորություն էր, որ զգացմունքով չի երգում, սառն է, հատկապես կրկներգի ժամանակ:
2. Լիլիթ Խաչատրյան. Լավն էր, հաճելի ձայն ուներև հաճելի կերպար էր, կուզեի երկար մնար նախագծում: Ձայնով հիշեցնում էր Աստղիկ Սաֆարյանին, իսկ արտաքինով 4-րդ եթերաշրջանի մասնակից Եւա Ղազարյանին:
3. Արմեն Մարդանյան. Նախ ասեմ, որ շատ եմ սիրում «Անձրև» երգը: Կատարումը ոչ շատ լավն էր, ոչ էլ շատ վատը: Սկզբից այնպիսի տպավորություն էր, որ ցածր է երգում՝ գործիքների ձայնը ավելի բարձր էր: Հետո աչքի ընկավ շարժունությամբ, թռվռան բնավորությամբ, (այստեղ հիշեցրեց իր ինտերվյուն): Այնպիսի տպավորություն է, որ մի բան կիսատ մնաց, կամ ես չհասկացա: Սպասում եմ իր հաջորդ ելույթներին:
4. Վարդինե Ավագյան. Շատ տհաճ էր այդ ոճում, երգն էլ էր վատը: Դուրս ընդհանրապես չեկավ:
5. Էլիզաբեթ Ադիկյան. Վատ չէր կատարում, հատկապես երբ կրկներգի ժամանակ ձայնի տեմբրը բարձրացնում էր: Իմ կարծիքով խոստումնալից մասնակից է:
6. Երվանդ Մաթևոսյան. Հենց սկզբից էլ հիասթափվեցի, երբ տեսա թե ո՞ր երգն է երգելու և ու՞մ երգը: Կատարումը միջակ էր, այդպիսի երգիչներ հիմա շատ կան:
7. Ջուլիետտա Սարգսյան. Կատարումը վատ չէր՝ սովորական էր, բայց գրիմը... նկարին նայելուց ամեն ինչ կհասկանաք: Հետաքրքիր է բեմի վրա տեսնել նրան սովորական չներկված դեմքով:
8. Լիաննա Արոյան. Կոպիտ ձայն էր, հատկապես այդ երգի հետ հաճելի չէր լսվում: Հաճելի էր որ կրկներգի ժամանակ սկսում էր ակտիվ շարժվել, բայց այստեղ էլ իր ձայնը ամեն ինչ փչացնում էր
9. Արաքսյա Ամիրխանյան. Շատ բան չեմ կարող ասել իր մասին, սովորական էր: Այնպիսի տպավորություն էր, որ նման երգչուհիների շատ եմ լսել:
10. Սոնա Ռուբենյան. Լավն էր: Լավ էր երգում, երևում էր, որ իրեն լավ է զգում բելի վրա: Ինչ վերաբերում է Ավետ Բարսեղյանի նշած բեմական համեստությանը, ասեմ, որ իր դեպքում պարտադիր չէր թռվռալ բեմի վրա, պարել, որովհետև այդ համեստությունը կատարման համ ու հոտը չկորցրեց:
11. Արթուր Մացակյան. Ինտերվյույի ժամանակ այդքան վարժ չէր խոսում, երբեմն սխալ էր գործածում բառերը: Բեմի վրա յուրահատուկ էր, հետաքրքիր էր թե՛ իր ձայնով, թե՛ պարով՝ ակտիվությամբ: Հաճախ զգացվում էր, որ ձայնը չի հերիքում, հազիվ էր երգում, բայց լավ ավարտեց: Վերջին մասերը, որ կարծես ավելի դժվար էին հիանալի երգեց:
12. Ռիմա Ֆարսյան. Լավ չերգեց՝ ամբողջ երգի ընթացքում չէր կարողնում զսպել ծիծաղը, դրանից էլ արհեստական էր ստացվում ամեն ինչ:
Վերջին խմբագրող՝ Smokie: 13.02.2012, 13:56:
Ամմէ (29.04.2012)
Երեկ համերգը նայեցի ու անկեղծ ասած ոչ մեկը բացարձակապես դուրս չեկավ ու ի տարբերություն նախորդ սուպերստարների ու X Factor-ի, ոչ մի հատ վառ, աչքի ընկնող անհատականություն չկար:
I may be paranoid but no android!
Ասա ով ա ժյուրիդ, ասեմ ով ես դու (ժողովրդական խոսքի փոխակերպում)
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ինչ Գարիկը մտավ Սուպերսթար, հաղորդումն իրա համուհոտը կորցրեց։ Եթե մինչ այդ հանգիստ նորմալ պոպ էի լսում, հիմա մեծ մասամբ Գարիկի ճաշակով երգեր են։ Իրա ճաշակն էլ իմինի հետ հեչ չի բռնում։ Օրինակ Ջուլիետտան դուր(ը)ս գալիս ա, բայց երգը լրիվ Գարիկական էր, ինձ սկի բան չասեց (սկի չիմացա ինչ ա երգում)։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Արէա (15.02.2012)
Էրեխեք, Գարիկն ո՞վ ա:
Վիտամին Կլուբի Գարիկը:
Ընդհակառակը, մեջներից քիչ թե շատ նորմալը Գարիկն ա: Մինչև Գարիկի Սուպերստար գալը ամեն սեզոն նույն երգերն էին, արդեն հոգնել էինք: Էն տպավորությունն էր, որ ասենք ռոքը սահմանափակվում էր մենակ Աերոսմիթով ու Բոն Ջովիով ու ամեն սեզոն պարտադիր պիտի Բիթլզյան օր հայտարարեին ու Բիթլզի պարտադիր նույն երգերը երգեին: Իսկ Գարիկի գալուց հետո սկսեցի ավելի բազմազան երգեր երգել ու էլ իրար չեն կրկնում:
I may be paranoid but no android!
Ես ոչ ոքին չեմ սիրում, այնպես որ լավ կլիներ հարցի մեջ ավելացնել «ոչ ոքին պատասխանը»:
Я люблю людей.. А нет.. Показалось..
Չեմ նայում ճիշտն ասած՝ ամեն սեզոնից (որը որ նայել եմ)՝ մեկին սիրահարվել եմ, իսկ հիմա, եթե մոռացել եք՝ ասեմ «սրտադուլ» է հայտարարված իմ հոգումմի անգամ աչքովս ընկավ անունսն էր, օրագիրն էր՝ չգիտեմ, Ջուլիետային էի սիրահարվում համարյա՝ հազիվ հասցրեցի ալիքը փոխեմ
![]()
Ինչ անկապ դեմքեր են սաղ ու հեչ էլ լավ չեն երգում(մի 2 հոգի հազիվ, վառ անհատականություններ էլ չկան մեջները, էս անգամ չի նայվում սուպերսթարը միտեսակ։
Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.
Ինձ թվում ա Բիթլզյան օր էլի կլինի, կարծում եմ դա հաղորդման պահանջներից ա։ Իսկ երգերի պահով ես նախընտրում եմ իմ հավանած երգերը 50 անգամ իրար հետևից լսել, քան թե անընդհատ փոխվող, բայց անծանոթ ու անհասկանալի երգեր (Դրա համար էլ ռադիոներից նախըտրում եմ РетроФМ. համարյա սաղ երգերը ծանոթ են ու սիրված)։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Արէա (15.02.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ