Մի քանի հարց էլ ես ունեմ
:
Հայկ ջան, ինչպես գիտես այստեղ քո արվեստի մասին թեմա էր բացվել ու քննարկումներ էին ընթանում:
Կարծիքները հիմնականում բաժանվում էին երկու մասի. մի մասն հավանում էր նկարներդ, ընդունում, որ աշխատանքներդ իրենց մեջ ինֆորմացիա են պարունակում ու աշխատում են ենթագիտկացության հետ, իսկ մյուս մասին դրանք միանգամից վանում էին, դրանցում վուլգարություն էին տեսնում, անգամ հնչեց մի կարծիք, որտեղ ասվում էր, որ նկարներդ արվեստի գործեր չեն:
1. Ըստ քեզ` ի՞նչ է արվեստը, ինչի՞ այն պետք է ծառայի, ի՞նչ խնդիրներ պետք է շոշափի, բարձրացնի:
2. Ինչպե՞ս ես վերաբերվում քննադատությանը: Արվեստագետների կողմից աշխատանքներիդ վերաբերյալ հնչե՞լ է սուր քննադատություն:
3. Ինչպես նկատել ենք, նկարներումդ առկա են կրոնական մոտիվներ: Դրանց առկայությունը ինչո՞վ է պայմանավորված. Հավատո՞վ, կրոնի հանդեպ տածած հետաքրքրասիրությա՞մբ, թե՞ ուղղակի կրոնական մոտիվներով ավելի հեշտ է խոսել որոշ թեմաների շուրջ:
4. «Նազարեում» կան թե քրիստոնեական, թե հեթանոսական տարրեր: Խոսվում է թե քրիստոնյա, թե հեթանոս հայի մասին, որը թե եկեղեցի է հաճախում, թե ծիսական տիկնիկների շնորհիվ անձրև կանչում, մարդ բուժում: Իհարկե ստեղծագործողը կարող է վարվել անպես, ինչպես իր երևակայությունն է թելադրում, բայց հետաքրքիր է՝ մեր եկեղեցու ներկայացուցիչների կողմից որևէ կարծիք հնչել է «Նազարեի» մասին:
5. Նազարեն ֆիլմում ստիպված հեռանում է: Ի՞նչ ես կարծում, ուր է գնում: Որտե՞ղ կգտնի նա իրեն… Իսկ նոր վայրում կժպտա՞:
Դեռ այսքան …
Էջանիշներ