Շնորհակալ եմ հարցերի համար,հարգելի Mark Pauler:
Առանց Կատարյալի ձգտման լավ նկարողը երբեք չի դառնա լավ նկարիչ,և լավ նկարիչն էլ երբեք չի դառնա Վարպետ`առանց այդ ձգտման:Եվ երբեք չի կարելի կանգ առնել ու բավարարվել`ասելով, որ հասել ենք Կատարյալին:
Իրականում`դեպի կատարյալ տանող ճանապարհը յուրաքանչյուրիս տունդարձի ճանապարհն է:Սա էլ իմ անձնական համոզմունքն է,որը չեմ պարտադրում ոչ մեկի:
Տունդարձի ճանապարհ է,որովհետև բոլորս էլ այնտեղից ենք եկել`Կատարյալից.միայն այնտեղից կարող էր գալ այնպիսի կատարյալ էակ,ինչպիսին մարդն է:Կարևոր է միայն գիտակցել,որ Տուն ես վերադառնում`Կատարյալին ձգտելով:Ու քանի որ եկածդ ճանապարհը շատ երկար է եղել,բնական է,որ ոչինչ չես հիշում:Հենց այստեղ`ոտքդ այդ ճանապարհին դրածդ առաջին վայրկյանից է,որ ամբողջությամբ պիտի բացես քեզ Նրա առաջ,մաքրես բոլոր ընկալուչներդ ու լսես`լսես այն,ինչ ասվում է…իսկ ասվում է մի բան`Տունդարձի ճանապարհի ճշմարիտ հատակագիծը:Սա նաև գենետիկ հիշողության Արթնացմանը տանող առաջին քայլն է`լինել բացարձակապես Բաց`Կատարյալին դեմ հանդիպման կանգնելիս:
Ծայրահեղությունը բնորոշ է ցանկացած մարդու,իսկ արվեստագետների մոտ այն ավելի հաճախ է դրսևորվում և ավելի սուր երանգներ է ընդունում մի պարզ պատճառով`արվեստագետն ավելի զգայուն է ներքին ու արտքին այնպիսի ազդակների հանդեպ,ինչպիսիք կարող են շատ սովորական թվալ մի ուրիշ մարդու համար:Եվ հավատացեք`դա առավելություն չէ,մնացած մարդկանց հանդեպ,դա ավելի շուտ անեծքի նման մի բան է,երբ դու տեսնում ես մի բան,որն իրականում կա,բայց ուրիշները չեն տեսնում դա:Ես էլ բացառություն չեմ այս առումով,պարզապես աշխատում եմ համապատասխան իրավիճակներում ճիշտ վերահսկել ինձ ու իմ ծայրահեղությունները,որովհետև հանրության մասնիկ եմ,երբ հանրության մեջ եմ`տանը,աշխատավայրում կամ մեկ այլ տեղ:Ծայրահեղության վանդակի դռները բաց եմ թողնում միայն մի պարագայում`ստեղծագործելիս:Իսկ եթե եղել են դեպքեր,երբ վանդակի դուռը բաց եմ թողել հանրության մեջ`դրան ականատես են եղել միայն մարդիկ,ովքեր շատ մոտ են կանգնած ինձ:
Էջանիշներ