Ինչքան հասկացա, արդեն կարող ենք հարցեր գրել:
Նախ շնորհակալություն այս ամենը նախաձեռնողներին: Սկասած Հայկից, Մանանից, Վեյից, Կարինեից ... վերջացրած Չուկով:
Երկրորդ մի առաջարկ ունեմ՝ Մանանին նույնպես ներգրավել այս քննարկումների մեջ: Ես նրան արդեն հրավիրել եմ ակումբ
Երրորդ՝ "Նազարեի" մասին: Գործը շատ տպավորիչ էր, ազդեցիկ, խոսուն, գեղեցիկ... էլ ինչ ասեմ... ամբողջական /չնայած ասվում է, որ ինչոր բանի մաս է կազմում/: Մի խոսքով շատ հավանեցի:
Հիմա հարցերս՝
1. Հայկ ջան, որտեղի՞ց ես վերցնում պատկերները, կերպարները, քո երևակայությունի՞ց, թե՞ ...
2. Ի՞նչ հիմքեր, ի՞նչ աղբյուրներ ունի սցենարը:
3. Ինչքան հասկացա երաժշտությունը նույնպես քո ընտրությունն է: Մի քիչ այս մասին եմ ուզում խոսես: Ինչպե՞ս ես համադրել: Ինչպե՞ս ես հասել այս ներդաշնակությանը:
4. Սինվոլիկայի մասին կուզեի մի քիչ խոսեիր: Ի՞նչ նշանակություն ունի անձամբ քեզ համար և ի՞նչ նշանակություն ընդհանրապես մեր ազգի համար:
5. Ի՞նչ "հիշողություններ" ունես Մօզն քաղաքից...
6. Ի՞նչ նշանակություն կունենա այս ամենի և ընդհանրապես ազգայինի, ավանդականի, վերականգնումը՝ մոռացումից դուրս բերումը:
Էջանիշներ