User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 24 հատից

Թեմա: Ակումբի հյուրը. Հայկ Սայադյան

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Սկսնակ անդամ Hayk Sayadian-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2012
    Գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mark Pauler-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քանի հարց էլ ես ունեմ:
    Նազարեի հետ կապված ինձ հետաքրքրող հարցերը վերևում արդեն գրված են: Ես քեզ ավելի շատ ընդհանուր բնույթի հարցեր եմ ցանկանում տալ:

    Ի՞նչ ես կարծում Հայկ, ստեղծագործող մարդու համար կատարյալին հասնելու ձգտումը, որպես բնավորության գիծ, անհրաժեշտ է, որ նա չմնա միջակություն, թե՞ դա պարտադիր չի ու առանց դրա էլ շնորհք ունեցող մարդուց իսկական արվեստագետ կստացվի:

    Ասում են արվեստագետները պարտադիր ինչ-որ ծայրահեղական բնավորության գծեր են ունենում: Եթե համակարծիք ես, կկիսվե՞ս մեր հետ, թե քո ծայրահեղության հասնող գիծը որն է:

    Շնորհակալ եմ հարցերի համար,հարգելի Mark Pauler:

    Առանց Կատարյալի ձգտման լավ նկարողը երբեք չի դառնա լավ նկարիչ,և լավ նկարիչն էլ երբեք չի դառնա Վարպետ`առանց այդ ձգտման:Եվ երբեք չի կարելի կանգ առնել ու բավարարվել`ասելով, որ հասել ենք Կատարյալին:
    Իրականում`դեպի կատարյալ տանող ճանապարհը յուրաքանչյուրիս տունդարձի ճանապարհն է:Սա էլ իմ անձնական համոզմունքն է,որը չեմ պարտադրում ոչ մեկի:

    Տունդարձի ճանապարհ է,որովհետև բոլորս էլ այնտեղից ենք եկել`Կատարյալից.միայն այնտեղից կարող էր գալ այնպիսի կատարյալ էակ,ինչպիսին մարդն է:Կարևոր է միայն գիտակցել,որ Տուն ես վերադառնում`Կատարյալին ձգտելով:Ու քանի որ եկածդ ճանապարհը շատ երկար է եղել,բնական է,որ ոչինչ չես հիշում:Հենց այստեղ`ոտքդ այդ ճանապարհին դրածդ առաջին վայրկյանից է,որ ամբողջությամբ պիտի բացես քեզ Նրա առաջ,մաքրես բոլոր ընկալուչներդ ու լսես`լսես այն,ինչ ասվում է…իսկ ասվում է մի բան`Տունդարձի ճանապարհի ճշմարիտ հատակագիծը:Սա նաև գենետիկ հիշողության Արթնացմանը տանող առաջին քայլն է`լինել բացարձակապես Բաց`Կատարյալին դեմ հանդիպման կանգնելիս:

    Ծայրահեղությունը բնորոշ է ցանկացած մարդու,իսկ արվեստագետների մոտ այն ավելի հաճախ է դրսևորվում և ավելի սուր երանգներ է ընդունում մի պարզ պատճառով`արվեստագետն ավելի զգայուն է ներքին ու արտքին այնպիսի ազդակների հանդեպ,ինչպիսիք կարող են շատ սովորական թվալ մի ուրիշ մարդու համար:Եվ հավատացեք`դա առավելություն չէ,մնացած մարդկանց հանդեպ,դա ավելի շուտ անեծքի նման մի բան է,երբ դու տեսնում ես մի բան,որն իրականում կա,բայց ուրիշները չեն տեսնում դա:Ես էլ բացառություն չեմ այս առումով,պարզապես աշխատում եմ համապատասխան իրավիճակներում ճիշտ վերահսկել ինձ ու իմ ծայրահեղությունները,որովհետև հանրության մասնիկ եմ,երբ հանրության մեջ եմ`տանը,աշխատավայրում կամ մեկ այլ տեղ:Ծայրահեղության վանդակի դռները բաց եմ թողնում միայն մի պարագայում`ստեղծագործելիս:Իսկ եթե եղել են դեպքեր,երբ վանդակի դուռը բաց եմ թողել հանրության մեջ`դրան ականատես են եղել միայն մարդիկ,ովքեր շատ մոտ են կանգնած ինձ:
    Վերջին խմբագրող՝ Hayk Sayadian: 18.02.2012, 19:32:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (19.02.2012), Claudia Mori (21.02.2012), E-la Via (18.02.2012), Mark Pauler (18.02.2012), Tig (19.02.2012), Գեա (18.02.2012), Դեկադա (19.02.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբի հյուրը. հարցազրույց Հրանտ Տէր-Աբրահամեանի հետ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 73
    Վերջինը: 15.10.2015, 19:49
  2. Հայկ Սայադյան
    Հեղինակ՝ E-la Via, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 42
    Վերջինը: 19.10.2013, 18:21
  3. Հայկ ջան շնորհավոր ... :)
    Հեղինակ՝ einnA, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 48
    Վերջինը: 03.11.2011, 18:24
  4. Հայկ(Օ) շնորհավորրրրրրր...
    Հեղինակ՝ Kita, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 76
    Վերջինը: 09.05.2010, 18:18
  5. Հայկ Ադամյան
    Հեղինակ՝ Հակոբ Գեւորգյան, բաժին` Լուսանկարչություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 20.12.2009, 03:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •