User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 24 համարի արդյունքները՝ ընդհանուր 24 հատից

Թեմա: Ակումբի հյուրը. Հայկ Սայադյան

  1. #16
    Սկսնակ անդամ Hayk Sayadian-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2012
    Գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mark Pauler-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քանի հարց էլ ես ունեմ:
    Նազարեի հետ կապված ինձ հետաքրքրող հարցերը վերևում արդեն գրված են: Ես քեզ ավելի շատ ընդհանուր բնույթի հարցեր եմ ցանկանում տալ:

    Ի՞նչ ես կարծում Հայկ, ստեղծագործող մարդու համար կատարյալին հասնելու ձգտումը, որպես բնավորության գիծ, անհրաժեշտ է, որ նա չմնա միջակություն, թե՞ դա պարտադիր չի ու առանց դրա էլ շնորհք ունեցող մարդուց իսկական արվեստագետ կստացվի:

    Ասում են արվեստագետները պարտադիր ինչ-որ ծայրահեղական բնավորության գծեր են ունենում: Եթե համակարծիք ես, կկիսվե՞ս մեր հետ, թե քո ծայրահեղության հասնող գիծը որն է:

    Շնորհակալ եմ հարցերի համար,հարգելի Mark Pauler:

    Առանց Կատարյալի ձգտման լավ նկարողը երբեք չի դառնա լավ նկարիչ,և լավ նկարիչն էլ երբեք չի դառնա Վարպետ`առանց այդ ձգտման:Եվ երբեք չի կարելի կանգ առնել ու բավարարվել`ասելով, որ հասել ենք Կատարյալին:
    Իրականում`դեպի կատարյալ տանող ճանապարհը յուրաքանչյուրիս տունդարձի ճանապարհն է:Սա էլ իմ անձնական համոզմունքն է,որը չեմ պարտադրում ոչ մեկի:

    Տունդարձի ճանապարհ է,որովհետև բոլորս էլ այնտեղից ենք եկել`Կատարյալից.միայն այնտեղից կարող էր գալ այնպիսի կատարյալ էակ,ինչպիսին մարդն է:Կարևոր է միայն գիտակցել,որ Տուն ես վերադառնում`Կատարյալին ձգտելով:Ու քանի որ եկածդ ճանապարհը շատ երկար է եղել,բնական է,որ ոչինչ չես հիշում:Հենց այստեղ`ոտքդ այդ ճանապարհին դրածդ առաջին վայրկյանից է,որ ամբողջությամբ պիտի բացես քեզ Նրա առաջ,մաքրես բոլոր ընկալուչներդ ու լսես`լսես այն,ինչ ասվում է…իսկ ասվում է մի բան`Տունդարձի ճանապարհի ճշմարիտ հատակագիծը:Սա նաև գենետիկ հիշողության Արթնացմանը տանող առաջին քայլն է`լինել բացարձակապես Բաց`Կատարյալին դեմ հանդիպման կանգնելիս:

    Ծայրահեղությունը բնորոշ է ցանկացած մարդու,իսկ արվեստագետների մոտ այն ավելի հաճախ է դրսևորվում և ավելի սուր երանգներ է ընդունում մի պարզ պատճառով`արվեստագետն ավելի զգայուն է ներքին ու արտքին այնպիսի ազդակների հանդեպ,ինչպիսիք կարող են շատ սովորական թվալ մի ուրիշ մարդու համար:Եվ հավատացեք`դա առավելություն չէ,մնացած մարդկանց հանդեպ,դա ավելի շուտ անեծքի նման մի բան է,երբ դու տեսնում ես մի բան,որն իրականում կա,բայց ուրիշները չեն տեսնում դա:Ես էլ բացառություն չեմ այս առումով,պարզապես աշխատում եմ համապատասխան իրավիճակներում ճիշտ վերահսկել ինձ ու իմ ծայրահեղությունները,որովհետև հանրության մասնիկ եմ,երբ հանրության մեջ եմ`տանը,աշխատավայրում կամ մեկ այլ տեղ:Ծայրահեղության վանդակի դռները բաց եմ թողնում միայն մի պարագայում`ստեղծագործելիս:Իսկ եթե եղել են դեպքեր,երբ վանդակի դուռը բաց եմ թողել հանրության մեջ`դրան ականատես են եղել միայն մարդիկ,ովքեր շատ մոտ են կանգնած ինձ:
    Վերջին խմբագրող՝ Hayk Sayadian: 18.02.2012, 19:32:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (19.02.2012), Claudia Mori (21.02.2012), E-la Via (18.02.2012), Mark Pauler (18.02.2012), Tig (19.02.2012), Գեա (18.02.2012), Դեկադա (19.02.2012)

  3. #17
    Սկսնակ անդամ Hayk Sayadian-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2012
    Գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ակումբցիներ, ես իմ գործը կարծում եմ ավարտեցի, բայց Ակումբի քննարկումներին մասնակցելու մեր պայմանավորվածությունը երկու օր էր, ու եթե այսօր կամ վաղը հնչեն նոր հարցեր, հաճույքով դրանց էլ կպատասխանեմ: Շնորհակալություն բոլորիցդ հղած հարցերի ու մասնկացության համար:

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (19.02.2012), Chuk (18.02.2012), E-la Via (18.02.2012), Mark Pauler (18.02.2012), Tig (19.02.2012), Գեա (18.02.2012), Ժունդիայի (19.02.2012), Ձայնալար (18.02.2012)

  5. #18
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հայկ, նորից շնորհակալ եմ հարցազրույցի, արդեն նաև բոլոր հարցերին պատասխանելու համար: Ցավոք դեռ չեմ հասցրել կարդալ, միայն իմ հարցի պատասխանը կարդացի, մյուսներն ավելի ուշ:

    Ակումբցիներ, առաջնորդողում ես գրել էի, որ այս երկու օրերին նոր հարցեր տալն ու մեկնաբանելն արգելելու եմ: Սա ասել էի նախորդ հարցազրույցը հաշվի առնելով: Բայց քանի որ բոլոր հարցերին պատասխաններն արդեն տրվել են, Հայկն էլ վերջին գրառմամբ պատրաստակամություն է հայտնել պատասխանել նոր հարցերին, այդ սահմանափակումը կարող ենք մոռանալ ու հանգիստ գրառումներ անել, այդ թվում հարցեր տալ այս թեմայում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (19.02.2012), E-la Via (18.02.2012), Ժունդիայի (19.02.2012), Ձայնալար (18.02.2012)

  7. #19
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալություն, որ Կաք, Մարդ եք ու մեզ հետ եք:
    Նազարեն հետաքրքիր էր. նման բան չէի տեսել: Շատ գեղեցիկ հայ աղջիկներ էիք նկարել: Ես կնոջը սիրում եմ, բայց գլխիցս վերև չեմ պահի. կամ ավելի ուժեղ եմ, կամ ավելի թույլ դրա համար: Կցանկանայի ձեր հաջորդ ստեղծագործության մեջ տեսնել ձեր կարծիքը մարդու ագահության վերաբերյալ: Ի դեպ, Ես նույնպես ինձ համարում եմ մոլորակի բնակիչ / բայց ոչ տերը/:
    Իսկ հիմա հարցս
    Ունեք արդյոք անպատասխան հարցեր, որոնց պատասխանները ոչ մեկից չեք սպասում և ինչպես եք դրանց հետ վարվում? /ներողություն եմ խնդրում թեմայից դուրս հարցի համար/
    Շնորհակալություն

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (19.02.2012), Mark Pauler (21.02.2012), Գեա (19.02.2012), Ժունդիայի (19.02.2012)

  9. #20
    Peace loving Peace-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.06.2009
    Գրառումներ
    250
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նազարեում ամեն ինչ մտածված է, արդարացված, տպավորիչ, բայց եթե սա հեքիաթաշար է, չե՞ք կարծում արդյոք, որ Նազարեում կա գույների պակաս:

    Եվ շատ կարևոր մի բան ևս: Ամեն ինչ շատ լավ է, բայց Նազարեում ես նկատում եմ գերհուզականություն և գերծանրաբեռնված պատկերների հոսք: Ընթերցելով պատասխաններդ մոտավորապես նման մի բան էլ նկատում եմ հենց քո անհատականության մեջ: Պե՞տք է արդյոք ունկնդրին այդքան պահել զգացմունքների գագաթնակետին: Կարծում եմ, երբեմն պետք է թույլ տալ շունչ քաշել, ինչ-որ բան ասել կատակով, թեթև:

    Եվ մի վերջին հարց: Այսքան տեսնոլով կնոջ կերպարը քո աշխատանքներում, ես ինձ չեմ ների, եթե քեզ չհարցնեմ, թե ինչպիսին այսօրվա կնոջ կերպարը քո աչքերում հեքիաթաշարից դուրս:
    Վերջին խմբագրող՝ Peace: 19.02.2012, 01:45:
    Ամեն ինչի շատը լավ չէ:

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (19.02.2012), E-la Via (19.02.2012), Mark Pauler (21.02.2012), Գեա (19.02.2012), Ձայնալար (19.02.2012)

  11. #21
    Սկսնակ անդամ Hayk Sayadian-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2012
    Գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում boooooooom-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն, որ Կաք, Մարդ եք ու մեզ հետ եք:
    Նազարեն հետաքրքիր էր. նման բան չէի տեսել: Շատ գեղեցիկ հայ աղջիկներ էիք նկարել: Ես կնոջը սիրում եմ, բայց գլխիցս վերև չեմ պահի. կամ ավելի ուժեղ եմ, կամ ավելի թույլ դրա համար: Կցանկանայի ձեր հաջորդ ստեղծագործության մեջ տեսնել ձեր կարծիքը մարդու ագահության վերաբերյալ: Ի դեպ, Ես նույնպես ինձ համարում եմ մոլորակի բնակիչ / բայց ոչ տերը/:
    Իսկ հիմա հարցս
    Ունեք արդյոք անպատասխան հարցեր, որոնց պատասխանները ոչ մեկից չեք սպասում և ինչպես եք դրանց հետ վարվում? /ներողություն եմ խնդրում թեմայից դուրս հարցի համար/
    Շնորհակալություն

    Շնորհակալություն ջերմ ողջույնի համար,հարգելի boooooooom:
    Շատ ուրախ եմ,եր հանձինս Ձեզ համերկրացի ունեմ`մոլորակի բնակիչ:

    Շատ հետաքրքրեց նաև այն,որ դուք հատկապես ագահությանն անդրադարձաք:Իմ հաջորդ Պանգեա ֆիլմում ես անպայման կանդրադառնամ Ագահությանը,ինչպես նաև մյուս վեց մեղքերին:

    Անպատասխան հարցերի մասին`նույն Պանգեաի գրական տարբերակում ես Հարց երևույթին ևս անդրադարձել եմ:Թույլ տվեք մեջբերում անել այդ հատվածից.
    "Այդ օրերին նույնիսկ մոռացել էի, որ կյանքում կան Հարցեր` Հարց կոչեցյալ մակաբույծներ, որոնք ագահաբար ուտում են քեզ ներսից ու միևնույնն է` չեն կշտանում: Դու անվերջ կերակրում ես նրանց քո իսկ մարմնով ու հոգով ու դրա դիմաց նրանք քեզ չեն տալիս գլխավորը` գինը քո հոգու ու մարմնի` Պատասխանը":

    Ըստ իս`հարցերը կդադարեն գոյություն ունենալ այն ժամանակ,երբ մենք ուղղակի մոռանանք նրանց գոյության մասին:Ես ինքս այդպես եմ վարվում`աշխատում եմ ավելի շատ պատասխաններով ինձ շրջապատել,քան հարցերով:Հիմա կհարցնեք` ինչ պատասխան,եթե չկա հարց…հավատացեք`բոլոր հարցերն ու դրանց պատասխանները տրվել են շատ ավելի վաղ,և չկա ոչ մի նոր հարց:Իսկ պատասխաններն ամենուր են`բնության մեջ,մարդկանց հայացքներում:Հարկավոր է միայն տեսնել,լսել ու կարողանալ կարդալ դրանք:
    Վերջին խմբագրող՝ Hayk Sayadian: 19.02.2012, 13:45:

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (19.02.2012), CactuSoul (19.02.2012), Claudia Mori (21.02.2012), E-la Via (19.02.2012), Mark Pauler (21.02.2012), Tig (19.02.2012), Գեա (19.02.2012)

  13. #22
    Սկսնակ անդամ Hayk Sayadian-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2012
    Գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Peace-ի խոսքերից Նայել գրառումը
    Նազարեում ամեն ինչ մտածված է, արդարացված, տպավորիչ, բայց եթե սա հեքիաթաշար է, չե՞ք կարծում արդյոք, որ Նազարեում կա գույների պակաս:

    Եվ շատ կարևոր մի բան ևս: Ամեն ինչ շատ լավ է, բայց Նազարեում ես նկատում եմ գերհուզականություն և գերծանրաբեռնված պատկերների հոսք: Ընթերցելով պատասխաններդ մոտավորապես նման մի բան էլ նկատում եմ հենց քո անհատականության մեջ: Պե՞տք է արդյոք ունկնդրին այդքան պահել զգացմունքների գագաթնակետին: Կարծում եմ, երբեմն պետք է թույլ տալ շունչ քաշել, ինչ-որ բան ասել կատակով, թեթև:

    Եվ մի վերջին հարց: Այսքան տեսնոլով կնոջ կերպարը քո աշխատանքներում, ես ինձ չեմ ների, եթե քեզ չհարցնեմ, թե ինչպիսին այսօրվա կնոջ կերպարը քո աչքերում հեքիաթաշարից դուրս:

    Հարգելի Peace,շնորհակալ եմ հարցերի համար:Ես դրանց կպատասխանեմ այնպես,ինչպես Դուք եք նախընտրում`կարճ և առանց ծանրաբեռնելու:

    Նազարէն ամեն ոք ընկալում է յուրովի`գերհուզականությունն ու պատկերների գերծանրաբեռնված հոսքն էլ Ձեր յուրովի ընկալումն է և ինչպես հենց սկզբում ասեցիք`այնտեղ ամեն ինչ մտացված է և արդարացված:

    Երկրորդ հարցը`երբ ես և Դուք շփվենք առերես,դա երկխոսություն կլինի`համեմված կատակներով և թեթև տրամադրությամբ:Իսկ երբ ինձ նամակով հարցեր են շարադրում,աշխատում եմ տալ սպառիչ պատասխաններ:Նաև պատասխաններիցս ենթադրվող նոր հարցերի պատասխաններն եմ տալիս,որովհետև ինձ հատկացված ժամանակը սահմանափակ է:

    Երրորդ հարցը`այսօրվա կնոջ կերպարն այնպիսին է,ինչպես թելադրում է Այս Օրը:
    Վերջին խմբագրող՝ Hayk Sayadian: 19.02.2012, 13:46:

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (19.02.2012), Claudia Mori (21.02.2012), E-la Via (19.02.2012), Mark Pauler (21.02.2012), Tig (19.02.2012), Գեա (19.02.2012)

  15. #23
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում boooooooom-ի խոսքերից Նայել գրառումը
    Կցանկանայի ձեր հաջորդ ստեղծագործության մեջ տեսնել ձեր կարծիքը մարդու ագահության վերաբերյալ:
    boooooooom, քանի որ ագահության մասին հիշատակեցիք, ասեմ, որ այստեղ կգտնեք «Ահագություն» խորագրով Հայկի նկարներից մեկը:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    boooooooom (29.02.2012)

  17. #24
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայկ, շատ շնորհակալ եմ, որ մասնակցեցիք այս միջոցառմանը ու Ձեր պատասխանների միջոցով թույլ տվեցիք մի փոքր ավելի լավ ծանոթանալ Հայկ Մարդ/ստեղծագործողի հետ: Ձեր պատասխանների շնորհիվ ինքս ինձ համար նոր բացահայտումներ եմ արել ու նոր հայացք գցել Ձեր ստեղծագործություններին:
    Հուսով եմ՝ այլ առիթներով դեռ կհանդիպենք Ակումբի էջերում:

    Եվս մեկ անգամ շնորհակալություն ու Ձեզ բազում հաջողություններ ստեղծագործական կյանքում:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (29.02.2012), Mark Pauler (21.02.2012), Tig (20.02.2012), Գեա (22.02.2012), Ֆոտոն (20.02.2012)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբի հյուրը. հարցազրույց Հրանտ Տէր-Աբրահամեանի հետ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 73
    Վերջինը: 15.10.2015, 19:49
  2. Հայկ Սայադյան
    Հեղինակ՝ E-la Via, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 42
    Վերջինը: 19.10.2013, 18:21
  3. Հայկ ջան շնորհավոր ... :)
    Հեղինակ՝ einnA, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 48
    Վերջինը: 03.11.2011, 18:24
  4. Հայկ(Օ) շնորհավորրրրրրր...
    Հեղինակ՝ Kita, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 76
    Վերջինը: 09.05.2010, 18:18
  5. Հայկ Ադամյան
    Հեղինակ՝ Հակոբ Գեւորգյան, բաժին` Լուսանկարչություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 20.12.2009, 03:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •