Ծնվեց Գեան
Ըստ հունական առասպելաբանության` Գեան ծնունդ տվող աստվծաուհի էր, բայց այսօր ծնվել է մեր Գեան:
Ինձ համար մի ուժեղ անհատականություն, որը խորը զգացող, նուրբ հոգու տեր մարդ է: Նրա դիպուկ, բանիմաց, միշտ տեղին , հումորով համեմված խոսքը շատ բան է ասում իր մասին:
Ծով , ա՜յ Ծով, շնորհավոր ծնունդդ:
Այս ընթացքում, համոզված եմ, սիրվել ես շատ ակումբցիների կողմից, զբաղեցրել ես քո ուրույն տեղն այստեղ: Քու ուրույն տեղն ունես նաև իմ սիրտում: Հիշո՞ւմ ես չէ էն երազը: Շատ եմ ուզում, որ էդ սեղանի շուրջ բաժակ բարձրացնենք ոչ թե մի, այլ երկու աստվածուհիների համար:
Քեզ ամենայն լավն ու բարին եմ մաղթում, բայց ամենից առաջ թող Նարուն քեզ Սիրո ափ հանի ու թող այդ ափին ամենուր նշմարվեն ամուր գցված երջանկության ոտնահետքերը:
Շնորհավո՜ր:
Էջանիշներ