User Tag List

Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 236 հատից

Թեմա: Թաքնված ակումբցին 42

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Թաքնված ակումբցին 42

    Ես ունենում եմ բնազդային զգացումներ, երկյուղ սիրային պարտականությունների նկատմամբ, տագնապ սիրո նկատմամբ, անվստահություն օտարների հանդեպ, զգուշություն բծախնդրության աստիճանի: Շատ հոգատար եմ ինչպես սիրո հարցում, այնպես էլ ինձ հետ կապված այլ գործերում: Կարող եմ ցուցադրական և գունագեղ չլինել, սակայն ասել այն ինչ մտածում եմ: Շատերը կարող են ինձ համարել սառը և հաշվենկատ: Զգացմունքներս խորն են և հիմնականում պահվում են որպես «գաղտնիք»՝ հետագայում պատմելու (նյութ ունենալու) համար: Չեմ սիրում հեշտ հաղթանակներ: Հակառակ սեռի նկատմամբ անվստահության դեպքում չափից դուրս խանդոտ եմ:

    Ինչպես մեկը ասեց՝ օժտված եմ մարդկանց հետ շփվելու յուրահատուկ կարողությամբ: Փորձում եմ ինքս հարթել ճանապարհս. այդպես վստահ կանցնեմ այն: Հավասարակշռված եմ ու վերջերս հեշտ եմ դուրս գալիս կոնֆլիկտային իրավիճակներից: Ասում են արագաշարժ եմ, բայց ես դա իմ մեջ չեմ նկատում: Միտքս բնածին անհանգիստ է, մշտական որոնումների մեջ: Չեմ դադարում սովորել այն ինչ այդ պահին ինձ հետաքրքրում է: Որոշ մարդիկ ինձ համարում են չափից շատ անկեղծ և բացահայտ: Երբեմն դժվարանում եմ ավարտին հասցնել երկար ու բարդ աշխատանքը: Սիրում եմ գործը կատարել ու վերջացնել հնարավորինս արագ և որակով:
    Անսպասելի հանգամանքների բերումով խաբում եմ նախապես մտածված կամ դիտավորյալ: Ունեմ հետաքրքրություն ամեն ինչի նկատմամբ, բայց ցավոք չունեմ լաբորատորիա այդ ամեն ինչի մասին ավելին իմանալու համար:


    Ռոմանտիկ եմ: Ծաղիկներից սիրում եմ կակաչ, մանուշակ մեկ էլ մոտ 10 տարի առաջ տեսածս ծաղկից, որի անունը չգիտեմ ինչ է: Սիրում եմ դատարկ տարածություն, որը կարող է «լցված» լինել ինչպես կանաչով, այնպես էլ քարերով (օրինակ Դավթաշենում կա նման տեղ): Սիրում եմ նայել մայրամուտը (օրինակ Դավթաշենում կա համապատասխան տեղ), ուժեղ քամին, անձրևը, կարկուտը: Տարվա եղանակներից սիրում եմ աշունը՝ գունավոր ու թաց: Ձմեռը չեմ սիրում, որովհետև յուրաքանչյուր անգամ տնից դուրս գալուց հույս չեմ ունենում որ առանց վնասվածքների հետ կդառնամ:

    Փոքր ժամանակ հարևանի աղջկա հետ երկու տիկնիկ ունեինք, որոնց մազերը սիրում էի պոկել: Հիմա չեմ հիշում դրանք ուր են: Ունեմ զբաղմունքով ու բնավորությամբ իրարից տարբեր շատ ընկերներ: Կուզենայի իրականում տեսնել Դուբայի երգող-պարող շատրվանները ու էլ ավելի կուզեի կանգնել դրանց տակ:



    Սիրում եմ մոխրագույն, կապույտ, կարմիր, կանաչ, սպիտակ և սև գույները՝ կախված կիրառության ոլորտից:
    Չեմ սիրում վարդագույն, դեղին գույները: Կուզենայի տանը կատու պահել:
    Սիրում եմ կենդանիներին, եթե նրանք սիրում են ինձ... իսկ նրանք սիրում են ինձ:
    Կցանկանայի աշխատել կառավարությունում, ունենալ կառավարության կողմից ինձ տրված սեփական թանկարժեք մեքենա: Քանի որ դա համարյա անհնար է, ապա կցանկանայի ուղղակի աշխատել կարողություններիս սահմաններում ու ստանալ թանկարժեք մեքենա գնելուն բավարարող աշխատավարձ:
    Ինձ հաճախ կարող եք հանդիպել այնպիսի վայրերում, որտեղ դուք կամ առաջին անգամն եք գնացել կյանքում, կամ էլ չգիտեիք այդպիսի վայրի գոյության մասին:


    Խնայելով ձեր տեսողությունն ու ժամանակը, այսքանով ավարտեմ:
    Որոշեցի այս խաղին մասնակցել, քանի որ ուզում եմ հավատալ որ այն ինձ հետ հետաքրքիր կանցնի...
    Մեկ էլ կխնդրեի տարիքային հարցեր չտալ, լա՞վ: Եկեք մինչև Դիմակի տակ թաքնվածին՝ այսինքն ինձ բացահայտելը փորձենք ճանաչել ինձ ավելին քան գրված է





    Վերջին խմբագրող՝ VisTolog: 11.02.2012, 22:12:


  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (12.02.2012), Freeman (12.02.2012), Lusinamara (12.02.2012), unknown (12.02.2012), Արևհատիկ (11.02.2012), Ժունդիայի (11.02.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Թաքնված ակումբցին 52
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 89
    Վերջինը: 25.03.2015, 22:09
  2. Թաքնված ակումբցին 37
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 79
    Վերջինը: 22.01.2012, 21:48
  3. Թաքնված ակումբցին 36
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 25
    Վերջինը: 21.01.2012, 19:53
  4. Թաքնված ակումբցին 35
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 110
    Վերջինը: 01.01.2010, 21:54
  5. Թաքնված ակումբցին 36
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 11
    Վերջինը: 01.01.2010, 21:41

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •