...
Տարբերակ 1. Անվերնագիր- StrangeLittleGirl
Տարբերակ 2. Պարզապես զուգադիպությու՞ն, թե՞...- Նարե91
Տարբերակ 3. Անվերնագիր- StrangeLittleGirl
Տարբերակ 4. Փոխանակում- Վահիկ
Տարբերակ 5. Համարյա գերբնական պատմություն- Այվի
Տարբերակ 6. Անվերնագիր- StrangeLittleGirl
Տարբերակ 7. Անվերնագիր- AoF
Տարբերակ 8. Գերբնական ակումբ- StrangeLittleGirl
Տարբերակ 9. Բարև Կարո- Այվի
Տարբերակ 10. Առեղծվածային շրջաններ- Firegirl777
Տարբերակ 11. Մահվան Պարը- Գալաթեա
Տարբերակ 12. Աշխարհի ամենահարուստ մարդը- StrangeLittleGirl
Տարբերակ 13. Երազների աշխարհում- Firegirl777
...
Վերջին խմբագրող՝ Mark Pauler: 24.02.2012, 19:37:
Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________
Mark Pauler (24.02.2012), Դեկադա (24.02.2012)
Դեկադա (24.02.2012)
Ինչպես ասում են` պատմվածքն ուղարկեցի ու թռա... բայց դե շա՜տ հարգելի պատճառով էր, որ չկարողացա հետևել մրցույթի ողջ ընթացքին...Չէ, դուք հաստատ խիղճ չունեք... էդքան որ խոսացել էի՞ք, չէի՞ք մտածում, որ գուցե լինի մեկը , ով ոչինչ չի կարդացել ու էդքանը ստիպված պիտի լինի կարդալ... ինչևէ, աչքերս հիմա ցավում են, գլխացավ ունեմ, հոգնած եմ, բայց փոխարենը առանց մի տող թռնելու կարդացել եմ ամեն ինչ, ոչինչ բաց չեմ թողել
:
Հաաա, չմոռանամ, որ ես էլ եմ մասնակից եղել, հետևաբար կարծիքներ տեսա նաև իմ պատմվածքի վերաբերյալ... խորին շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր չեն զլացել, կարդացել են ու արտահայտվել են... մերսի բոլոր էն մարդկանց, ում դուրը եկել ա գրածս, բայց առավել մերսի նրանց, ում դուրը չի եկել, որովհետեև ես իրանց կողմից եմ... ես էլ բացարձակապես չէի հավանում... ախր շատ արհեստական ստացվեց մասնակցությունս... երբ տեսա, որ ակումբում գրական մրցույթ ա հայտարարավել, շատ ուրախացա... «ի վերջո դրա համն էլ կտեսնեմ»,- մտածեցի, բայց շատ տխրեցի, երբ կարդացի, թե ինչ թեմայով ա մրցույթը: Ուզում էի անպայման մի բան գրել, իսկ երբ մարդ ինքն իրեն հրաման ա տալիս մի բան գրելու, հաստատ հաջողություն չի կարող ունենալ, դրա համար գրածս էդպիսի ապուշություն ստացվեց, բայց հուսամ հաջորդ մրցույթի թեման սրտովս կլինի, ու կկարողանամ մի հետքրքիր բան գրել
:
Քանի որ արդեն շատ խոսեցի ու չեմ ուզում շատ ձանձրացնել, հիմա կարծիքս կհայտնեմ միայն առաջին երեք տեղը զբաղեցրած գործերի վերաբերյալ:
3_րդ տեղ` «Համարյա գերբնական պատնություն», հեղինակ`Ivy.
Որ կարդացի, 99 տոկոսով համոզված էի, որ impression_ն ա, ախր լրիվ իրա ոճն էր, ու եթե քվեարկելու հնարավորություն լիներ, դրա օգտին էի քվեարկելու, ինձ շատ հոգեհարազատ պատմություն էր ու շատ հավանեցի, մերսի Ivy_ին հաճելի զգացողութոյւններ պարգևելու համար:
2_րդ տեղ ` «Գերբնական ակումբ», հեղինակ` Strangelittlegirl.
Մի պատմություն, որն իսկը էս մրցույթի համար էր, բայց անկեղծ պիտի լինեմ, ես հաստատ չէի քվեարկի սրա օգտին, որովհետև էնքան էլ չհավանեցի, դա իհարկե իմ սուբյեկտիվ կարծիքն ա:
1_ին տեղ ` «Մահվան պարը», հեղինակ` Գալաթեա.
Էլի չէի քվեարկի էս պատմության օգտին, որովհետև էս պատմությունը, ավելի ճիշտ ստեղծագործությունը, չէէէէ, ավելի շուտ` գլուխգործոցը, անմրցունակ էր` բառիս դրականագույն իմաստով: Իհարկե թող ինձ ներեն մնացած բոլոր գործերի հեղինակները, բայց երբ կարդացի «Մահվան պարը», բոլոր ստեղծագործությունները աչքիս առջև խամրեցին: Ես չգիտեմ,թե հեղինակն ինչ մասնագիտություն ունի, բայց որ կարող է գրողի լուրջ կարիերա սկսել, դա փաստ է: Կարդալով`ես այնպիսի տպավորություն ստացա, որ շատ փորձառու, հարյուր տարվա գրողի գրվածք եմ կարդում: Էս մրցույթյում էս գործը շատ էր առանձնանում`համենայնդեպս ինձ համար:
Եզրափակելով խոսքս`ուզում եմ շնորհավորել բոլորին: Դե հիմա ամեն մարդ իրա չափով աշխատել էր:
Եվ երբ հասա վերջին էջերին,հասկացա, որ մի փոքր լարված խոսակցություններ էին տեղի ունեցել, ինչը շատ բնական ա, որովհետև ամեն դեպքում մրցակցություն էր գնում ու շատ տարօրինակ կլիներ, եթե էդ լարվածությունը չլիներ: Որտեղ` մրցակցություն, այնտեղ`պայքար, որտեղ պայքար, այնտեղ` խոսակցություն, որտեղ խոսակցություն, այնտեղ` լարվածություն, էնպես, որ ամեն ինչ շատ նորմալ էր ու բնական: Ինձ էլ կներեք, շատ խոսելու համար:
Why is the truth always being raped?...because its naked and beautiful.
armen9494 (24.02.2012), Arpine (25.02.2012), Chuk (24.02.2012), ivy (24.02.2012), Mark Pauler (24.02.2012), StrangeLittleGirl (25.02.2012), Արէա (25.02.2012), Գալաթեա (24.02.2012), Դեկադա (25.02.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ