13 ստեղծագործություն...
Անսպասելի էր... և ընդամենը 4 օր: Շատ եմ ուզում քվեարկել, տեսնեմ կհացնեմ բոլորը կարդալ: Նախապես շնորհակալություն բոլոր հեղինակներին

Տարբերակ 1.
Անվերնագիր

աաաաաաա սկիզբը հենց կարդացի, մի ծանոթ մարդ կա, որ ըտենց ա քնում, իրեն հիշեցի
Էս ինչքա՜ն ա կանաչ գույնը. հեղինակը աչքիս բնապահպան ա
Ճիշտն ասած շատ հետաքրքիր ա, Այվիական ինչ-որ բան եմ տեսնում, կամ միգուցե Գալաթեան է
Լավ հետաքրքիր ա, կուզեմ որ վերջում իրոք հավեսով բացատրություն տրվի, թե ով ա էդ կանաչ աթոռը
Ավարտը ապշեցուցիչ չէր, բայց վատը չէր՝ հետաքրքիր էր

Տարբերակ 2.
Պարզապես զուգադիպությու՞ն, թե՞...

Սկիզբը ի՜նչ հաճելի է ու բարի
Մեմեյական ինչ-որ բան կա, բայց դժվար թե ինքը լինի, կամ հնարավոր ա unknown-ն ա:
Ավարյաի պահը ի՜նչ իրական էր գրված, հեղինակն իրոք որ շա՜տ վառ երևակայություն ունի:
Շատ հաճելի ու հետաքրքիր էր, մեծ սիրով կքվեարկեմ այս տարբեակի օգտին:

Տարբերակ 3.
Անվերնագիր

Սկիզբը շատ դժվար կարդացվող էր
Մի տեսակ ծանր ա առաջ գնում:
Վաաայ, էդ Փոքրիկ իշխանը փոքրուց ո՜նց չեմ սիրել
Կներեք, չգիտեմ ով է գրել, բայց լրիվ անկապություն...

Տարբերակ 4.
Փոխանակում

Էս դեպքում էլ սկզբի նկարագրությունը ոնց որ մի տեսակ անիմաստ երկարացրած լինի:
Մոր պահը լավ էր գրած, հաճելի է
Հետաքրքիր, լավ ու շա՜տ հաճելի էր գրված

Տարբերակ 5.
Համարյա գերբնական պատմություն

Ո՞նց կարա մարդ սիրի երկար բկով սվիտր հագնել, ես զզվում եմ, բայց նայել սիրում եմ՝ շատ սիրուն ա նայվում
Ինգա ռեստորան լսել էի, բայց շուն՝ չէ
Ճիշտն եմ ուզում ասել. կեսից արդեն որոշել էի, որ չեմ քվեարկի, բայց վերջը շա՜տ դուրս եկավ


Տարբերակ 6.
Անվերնագիր

Էս Սերժ անունը ինչ-որ շատ ա ասվում. աչքիս հեղինակը աչքի տակ ունեցել ա մոտակա ընտրությունները
ուֆֆֆ, սկիզբը ինչ ձանձրալի ա, էդ Սերժն էլ էնքան կարդացի, որ քվեաթերթիկում իրա անունից բացի ուրիշ բան չեմ տենալու
Կարծում եմ strangelittlegirl-ն ա գրել:
Ներողություն, բայց երկու բառով կարող եմ նկարագրել՝ անկապ անիմաստություն

Տարբերակ 7.
Անվերնագիր

Առաջին նախադասությունը հենց անկապ թվաց՝ իր ճաճանչափայլ բառերով:
Կներեք, չկարողացա 5-6 նախադասությունից ավել կարդալ: