Քանի որ Արէայի ռեվյուների հետ հիմնականում համաձայն եմ, իսկ ինքս ռեվյուներ գրելուց վատ եմ, էստեղ մենակ մի փոքր դիտարկում անեմ. խաղալիքը անհետացնելը, ԻՀԿ, ավելի օրիգինալ ա, քանի որ կա մի «վարկած» (չակերտները չանտեսել), որը համադրում ա սայ-ֆայն ու էս ժանրը, համաձայն որի՝ հոգիները, ուրվականներն ու մնացած թաշախուստը գոյություն ունեն այլ չափողականություններում, ու մեր չափողականություն մուտք են գործում ու ելնում են հատուկ պորտալների միջով:
Քվեարկել եմ
1. 4-րդի օգտին, որովհետև որպես առանձին ստեղծագործություն շատ լավն էր, բայց երկար էի տատանվում, քանի որ ըստ իս՝ մրցույթին էնքան էլ չէր համապատասխանում:
2. 7-րդի օգտին. հետաքրքիր մետաֆիզիկական մտքեր, գեղեցիկ նկարագրություն: Երևակայությանս մեջ պատկերվեց անիմեի տեսքով:
3. 11-ի օգտին. ամենաուժեղն էր. սարսափի ու դետեկտիվի շատ հաջող համադրություն, suspence-ի առկայություն: Երևի մի անգամ էլ կարդամ:
Էջանիշներ