User Tag List

Նայել հարցման արդյունքները: Քվեարկեք Ձեզ առավել դուր եկած տարբերակների օգտին

Քվեարկողներ
41. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Տարբերակ 1. Անվերնագիր- StrangeLittleGirl

    8 19.51%
  • Տարբերակ 2. Պարզապես զուգադիպությու՞ն, թե՞...- Նարե91

    7 17.07%
  • Տարբերակ 3. Անվերնագիր- StrangeLittleGirl

    2 4.88%
  • Տարբերակ 4. Փոխանակում- Վահիկ

    7 17.07%
  • Տարբերակ 5. Համարյա գերբնական պատմություն- Այվի

    14 34.15%
  • Տարբերակ 6. Անվերնագիր- StrangeLittleGirl

    4 9.76%
  • Տարբերակ 7. Անվերնագիր- AoF

    4 9.76%
  • Տարբերակ 8. Գերբնական ակումբ- StrangeLittleGirl

    23 56.10%
  • Տարբերակ 9. Բարև Կարո- Այվի

    7 17.07%
  • Տարբերակ 10. Առեղծվածային շրջաններ- Firegirl777

    6 14.63%
  • Տարբերակ 11. Մահվան Պարը- Գալաթեա

    24 58.54%
  • Տարբերակ 12. Աշխարհի ամենահարուստ մարդը- StrangeLittleGirl

    2 4.88%
  • Տարբերակ 13. Երազների աշխարհում- Firegirl777

    3 7.32%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 2 20-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 291 հատից

Թեմա: Ստեղծագործական մրցույթ. Գերբնական երևույթներ

  1. #16
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Տարբերակ 13.
    Երազների աշխարհում
    իրական դեպք (անունները փոխված են)

    Վաղուց արդեն նկատել էր, որ երազները նրա համար մի սովորական հորինվածքներ չեն, այլ իրականության հետ կապված մի թել: Ամեն անգամ մտածելիս հիշում էր յուրաքանչյուր դեպք ու մտովի վերապրում: Այ օրինակ այս մեկը:

    Երազում, նստած էր իր աշխատասենյակում, երբ աշխատողներից մեկը դուռը բացեց ու ասեց.

    - Ես ու Նարինեն նշանվել ենք, եկեք մաղարիչ ենք բերել:

    Ամեն ինչ այնքան իրական էր: Առավոտյան պատմեց նույն սենյակում նստած իր աշխատանքային ընկերներին: Բոլորն էլ կատակեցին ու ծիծաղեցին: Իսկ մի քանի օր անց մտավ նույն աշխատողը ու կրկնեց հենց նույն բառերը: Բոլորը նայեցին նրան մեծ զարմանքով:

    Մեկ այլ անգամ նորից աշխատողներից մեկի հետ կապված տեսավ թե ինչպես շոկոլադ է հյուրասիրում ու ասում թե կինը հղի է, տղա են ունենալու, ու շատ պարզ տեսավ շոկոլադի անվանումը(˝Մայիսյան կակաչներ˝): Նորից պատմեց աշխատողներին, բայց այս անգամ կատակներ չեղան, այլ լուռ սպասում: Ու իրոք մի քանի օր անց մտավ այդ աշխատողն ու նույն բառերը կրկնելով հյուրասիրեց բոլորին շոկոլադով, բայց ինչն էր հետաքրքիր, որ նա աշխատանքի վայրում չէր երբ դա տեղի ունեցավ:

    Շատ անգամներ փորձել էր չհավատալ իր երազներին, ընդունել դրանք որպես լոկ երազանքներ, կամ հիմար հորինվածքներ, բայց ամեն անգամ իրականությունն պնդում էր իրենը:
    Երբ ծնվեց փոքրիկն ու հիվանդացավ, համարյա կորցրել էր քունը ու միայն մի քանի ժամ կարողանում էր ննջել: Այս անգամ էլ փոքր ինչ ննջել էր, ու կարծես մթնշաղում լսեց իր փոքրիկի ձայնը մութ խոհանոցից, մոտեցավ ու գրկեց նրան հանելով մթությունից: Երազից ազդված, միանգամից վեր թռավ, կողքին փոքրիկը խեղդվում էր, հիվանդությունը իր սև գործն էր անում: Բայց արթնանալով կարողացավ փրկել իր փոքրիկին:

    Քրոջ հետ կապված մի դեպք էլ էր պատահել, որը միշտ անպայման վերհիշում էր ու շատ ծանր տանում: Քանզի և երազում, և՛ իրականում ծանր էր տարել այդ ակնթարթները: Այդ ժամանակ քրոջ որդին ծառայում էր բանակում, թեժ գծում:

    Քույրը խաղում էր իր փոքրիկի հետ իսկ նա խոհանոցում ամանները էր լվանում, երբ հնչեց հեռախոսի զանգը: Մոտեցավ ու վերցրեց հեռախոսը, եղբայրն էր: Կամաց, կարծես բոլորից թաքուն հեռախոսով ասեց.

    - Քույրդ կողքիդ է՞.
    - Այո
    - Հիմա մի բան կասեմ, միայն թե ցույց չտաս քրոջդ ու չասես նրան
    - Լավ
    - Գևորգի կողքին ռումբ է պայթել, վնասվածք է ստացել, բայց արդեն լավ է, հոսպիտալում է:

    Նա կանգնել էր լուռ ու չգիտեր ինչ անել, լացեր, քույրը կտեսներ ու անպայման կհարցներ, ու մի կերպ խեղդելով արցունքները դրեց լսափողն ու նորից վազեց խոհանոց:
    Իրականում հենց այդպես էլ պատահեց: Քույրը խաղում էր փոքրիկի հետ ու երբ զանգեց հեռախոսն ու լսեց եղբոր ձայնը, միանգամից ջղաձգվեց: Արդեն գիտեր թե ինչ է ասելու եղբայրն ու կանգնած նայում էր քրոջն ու մի կերպ պահելով արցունքները խոսում:

    Շատ հանգիստ էր վերաբերում այդ ամենին: Փորձում ճիշտ մեկնաբանել ամենինչ ու զգուշացնել եթե հնարավոր լիներ:

    Օրինակ մի անգամ, մի շատ հետաքրքիր երազ տեսավ: Մեծ եղբայրն արդեն մահացել էր իսկ մյուս երկու եղբայրներն գյուղում էին:

    Երազում երեք եղբայրներին տեսավ մի անապատանման վայրում: Երեք եղբայրներն կարծես հանգիստ զրուցում էին, բայց ավելի շատ կարծես մեծ եղբայրն, ինչ-որ բան էր համոզում մյուս երկուսին: Շուտով մի մեքենա մոտեցավ նրանց ու նրանք նստեցին, բայց վերջին վարյկյանին նա մոտեցավ ու մեծ եղբորն ուղարկելով մյուս երկուսին թույլ չտվեց նստել մեքենան ու տուն ուղարկեց:

    Առավոտյան մի տեսակ տագնապալի զգացողություն ուներ: Զանգեց գյուղ ու պատմեց երազը: Նորից կատակներ հնչեցին, մի քանի օր հետո ինքն ու փոքրիկը գնացին գյուղ: Երեկոյան էլ հենց կատարվեց ամենը: Բոլորը միասին նստած հեռուստացույց էին նայում, երբ սենյակի կենտրոնում դրված քարածուխի ծանր ու մեծ վառարանը իր խողովակներով հանդերձ շուռ եկավ, վերջին վարյկյանին եղբայրը հասցրել էր մի կողմ քաշվել, որպեսզի խողովակները շուռ չգան նրա վրա: Մի տագնապ համակեց բոլորին, իսկ առավոտյան իմացան, որ մյուս եղբար տանն էլ է վառարանը շուռ եկել, և նորից կարծես հրաշքով վնաս չի տվել նրան:

    Նորից ու նորից հիշում էր այս ամենը, հիմա շատ քիչ էին այդ երազները, միայն երբեմն տեսնում էր իր մահացած հարազատներին: Արդեն հասցրել էր նկատել, թե որ հարազատը ինչ լուրի մասին է իմաց տալիս, մայրը՝ օրինակ, զգուշացնում էր վատի մասին, իսկ հայրը միշտ լավն էր կանխագուշակում, եղբայրը նույնես նախազգուշացնում էր, իսկ քույրը փորձում պաշտպանել:

    Ապրում էր, հիշելով կյանքի ամեն մի դրվագ ու չէր փորձում գտնել պատճառներ: Ուղղակի ապրում էր...

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (20.02.2012), Kanamar (19.02.2012), Mark Pauler (22.02.2012), Sambitbaba (25.02.2012), Smokie (04.05.2012), unknown (19.02.2012), Արէա (19.02.2012), Դավիթ (22.02.2012)

  3. #17
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ներողություն եմ խնդրում տեղադրումն ուշացնելու համար: Մի կողմից ստեղծագործությունների թիվն էր շատ ու այդ պատճառով էր նախապատրաստական աշխատանքը երկար (ես յուրաքանչյուր ստեղծագործությունը որոշակի ֆորմատի եմ բերում, նոր եմ դնում, որպեսզի արտաքին տեսքով հնարավորինս նման լինեն): Մյուս կողմից ստեղծագործությունների մի մասը ստացել էի *.doc ֆորմատով, դրանց մեջ էլ կային այնպիսիք, որոնցում ծրագրային թերության պատճառով բացատների (պռաբել) մի մասը ջնջվել էին, բառերն իրար կպած էին, ու ստիպված հատ-հատ ուղղելով գնում էի:


    Բոլորիդ մաղթում եմ հաճելի ու հետաքրքիր ընթերցանություն, լավ ժամանց: Ստեղծագործությունների հեղինակներին հաջողություն եմ ցանկանում
    Շնորհակալություն բոլոր մասնակիցներին

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (19.02.2012), Ժունդիայի (19.02.2012)

  5. #18
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներողություն եմ խնդրում տեղադրումն ուշացնելու համար: Մի կողմից ստեղծագործությունների թիվն էր շատ ու այդ պատճառով էր նախապատրաստական աշխատանքը երկար (ես յուրաքանչյուր ստեղծագործությունը որոշակի ֆորմատի եմ բերում, նոր եմ դնում, որպեսզի արտաքին տեսքով հնարավորինս նման լինեն): Մյուս կողմից ստեղծագործությունների մի մասը ստացել էի *.doc ֆորմատով, դրանց մեջ էլ կային այնպիսիք, որոնցում ծրագրային թերության պատճառով բացատների (պռաբել) մի մասը ջնջվել էին, բառերն իրար կպած էին, ու ստիպված հատ-հատ ուղղելով գնում էի:


    Բոլորիդ մաղթում եմ հաճելի ու հետաքրքիր ընթերցանություն, լավ ժամանց: Ստեղծագործությունների հեղինակներին հաջողություն եմ ցանկանում
    Շնորհակալություն բոլոր մասնակիցներին
    Իսկ իմ ստեղծագորխությունը ջնջել են: Չուկ, գոնե արտամրցութային դիր

  6. #19
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ իմ ստեղծագորխությունը ջնջել են: Չուկ, գոնե արտամրցութային դիր
    Որևէ ինձ ուղարկված ստեղծագործություն, մրցույթի պահանջներին համապատասխան, չկա, որը չի տեղադրվել թեմայում: Թեմայում արված բոլոր այն գրառումները, որոնք նախորդել են ստեղծագործությունները տեղադրելուն, ջնջվել են:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #20
    Peace loving Peace-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.06.2009
    Գրառումներ
    250
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    <<Համարյա գերբնական պատմություն>>-ը սևեռուն հայացքով ինձ է նայում: Քեզ էլ պետք է քվեարկեի, մոռացա:
    Ամեն ինչի շատը լավ չէ:

  8. #21
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 1.
    Անվերնագիր



    Էդքան էլ դուր չեկավ: Նախ շարադրության մասին, հետո՝ իմաստի:

    Արդեն տասնհինգերորդ անքուն գիշեր էր անցկացրել իր կիսաքանդ բնակարանում:
    Կամ տասնհինգ գիշեր էր անցկացրել, կամ տասնհինգերորդ գիշերն էր անցկացնում:

    Սկզբի մի քանի պարբերությունները շատ են կտրտված իրարից, կարծես արանքներում մի քանի պարբերություն ջնջված լինի:

    Ժամանակները խառն են, օրինակ.

    Դինան առանց որևէ բառ ասելու վերցրեց կանաչ աթոռն ու դուրս թռավ... Մեկ էլ լսում է` հետևից ինչ-որ մեկը ծիծաղում է:
    Կամ վերցրեց ու լսեց, կամ վերցնում է ու լսում է: Մի քանի տեղ նույն սխալը կա:

    Իսկ իմաստը չէր փայլում յուրօրինակությամբ, մեծ հաշվով սյուժետային գիծ համարյա չկար, ու բավականին անհետաքրքիր էր կարդացվում, զվարճալի բառերն ու արտահայտություններն էլ համեմված ժարգոնային (բարբառային) խոսվածքով, բավականին խորթ էին ընդհանուր տեքստի ֆոնի վրա:

    Կարծում եմ հեղինակը Ժունդիային է, ու գրել է բավականին արագ, մի շնչով, առանց մանրուքների վրա ուշադրություն դարձնելու:

  9. #22
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 2.
    Պարզապես զուգադիպությու՞ն, թե՞...


    Ընդհանուր առմամբ դուր եկավ, չնայած էլի չէր փայլում օրիգինալությամբ:

    Իսկ սուպերմարկետի աշխատակցուհուն կարելի էր ավելի մեղմ բառապաշարով "օժտել", և ուրվականի՝ խաղալիքը վերցնելուց հետո խաղալիքը կարելի էր ոչ թե անհետացնել, այլ ճախրեցնել օդում, թե չէ ինչո՞ւ պիտի անհետա, չէ՞: Ու էլի կիսատության, կրճատվածության զգացողություն էր առաջացնում:

    Հեղինակի մասին գուշակություն չեմ կարողանում անել, չնայած կարծում եմ հեղինակն աղջիկ է, ու ավելի մեծ հաճույքով ինչ-որ ռոմանտիկ թեմայով կգրեր, քան գերբնական )))

    Հ.Գ. Վերջին պարբերության "Չէ որ ես մենակ եմ ապրում"-ը սերիալային տրամադրություն ստեղծեց, կարծում եմ ոչ ոք, ինքն իրեն մտածելիս, այսպիսի արտահայտություն չի անում:
    Վերջին խմբագրող՝ Արէա: 19.02.2012, 09:32:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նարե91 (25.02.2012)

  11. #23
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 3.
    Անվերնագիր

    Ժպտացրեց, լավն էր, բայց ի՞նչ գործ ուներ էս մրցույթում

    Որոշ չափով գերբնական այլմոլորակայիններին լավ էլ բնական էր դարձնում փոքրիկ իշխանի մոլորակը, իսկ "Տեր ես" ու "Հնազանդ ես"-ից առաջ հայտնված տարօրինակ արարածները ավելի քան բնական երևույթներ են ))))

    Մրցույթից դուրս՝ լավն էր, չնայած էլի կարճ ու արագ-արագ էր գրված, և մի քանի արհեստական բառեր կային, որոնք խանգարում էին ընդհանուր տեքստին, օրինակ. ձյունաճերմակ, պստիկ, թռչնակ, շատ հանգիստ կարելի էր յոլա գնալ առանց այս բառերի:

    Հեղինակին ժպիտ )))

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (19.02.2012)

  13. #24
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 4.
    Փոխանակում

    Լավն էր, շնորհակալություն հեղինակին: Խորը, հետաքրքիր, գրագետ պատմություն, բացառությամբ սկզբի "թողում"-ի, որը կարծում եմ ուղղակի վրիպակ է:

    -Փաթաթվել նշանակում է արդեն իսկ սիրել: Երբևէ գրկել եք արդյոք ինչ-որ մեկին այնքան ամուր, որ զգաք նրա սրտի բաբախոցը: Ես չէի սիրում, երբ նա ինձ նվերներ էր տալիս, նրա մեկ համբույրը շատ ավելի թանկ էր, քան այդ նվերները:

    Սիրում եմ հեղինակին ))) Լավն էր:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    armen9494 (19.02.2012)

  15. #25
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 5.
    Համարյա գերբնական պատմություն


    Վատը չէր, բայց չեմ քվեարկի՝ մրցույթի հետ կապ չուներ: Ամեն դեպքում հետաքրքիր կարդացվեց, ու, որ պակաս չեմ գնահատում, գրված էր բավականին գրագետ:

    Կարծում եմ հեղինակը Impression-ն է:

    Շնորհակալություն:

    Հ.Գ. Իմ կյանքից էլ մի քանի "լուսավոր" դրվագ կար պատմության մեջ )))
    Վերջին խմբագրող՝ Արէա: 19.02.2012, 10:24:

  16. #26
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 6.
    Անվերնագիր


    Լավն էր՝ ավարտը: Տեղով կարոտ էր: Հեղինակը՝ StrangeLittleGirl, կամ մեկը, ով ուզում է մտածել տա, թե հեղինակը StrangeLittleGirl-ն է )))

    Մի քիչ երկար էր, կեսից սկսեցի ձանձրանալ, բայց ավարտն ամեն ինչ տեղը գցեց, մի քիչ հուզեց անգամ:

    Շնորհակալություն հեղինակին:

  17. #27
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 7.
    Անվերնագիր


    Ներողություն եմ խնդրում հեղինակից, բայց ես էս տիպի պատմություններից հեչ գլուխ չեմ հանում ((
    Կարծիք հայտնել չեմ կարող, չնայած կարծում եմ բավականին խոր պատմություն է, որը ես էդքան էլ ի վիճակի չեմ հասկանալու:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammstein (20.02.2012)

  19. #28
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 8.
    Գերբնական Ակումբ

    Հետաքրքրոտ էր )))

    Բայց դե քվեարկելու չէր էլի, ժպտացրեց տեղ-տեղ, տեղ-տեղ ձանձրացրեց, տեղ-տեղ զարմացրեց, հետաքրքիր էր

  20. #29
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 9.
    Բարև, Կարո

    Էս ի՞նչ էր

    Կարոն մեր տուն էլ ա գալիս մեկ-մեկ, բայց դե դրա գերբնականը ո՞րն ա

    Մի բաժակ արաղ գցելու նման պատմություն էր, գցեցի՝ գնաց:

  21. #30
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 10.
    Առեղծվածային շրջաններ


    Անհետաքրքիր ու անիմաստ պատմություն էր, և անգամ այն, որ պատմությունն իրական է, ինչպես վերջում վստահեցնում է հեղինակը, հետաքրքրությունն ու քվեարկելու ցանկությունը չի մեծացնում:

    Մյուս կողմից, գրված է բավականին գրագետ, կան հետաքրքիր բառեր ու համեմատություններ, զգացվում է, որ հեղինակը վարժ ձեռք ունի:

Էջ 2 20-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Ստեղծագործական մրցույթ. ռիթմ
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 18.07.2016, 02:24
  2. Արձակ. Նոր ստեղծագործական մրցույթ
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 45
    Վերջինը: 14.02.2015, 20:45
  3. Արձակ. Ստեղծագործական վավերագրություն. մրցույթ
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 247
    Վերջինը: 23.09.2013, 13:11
  4. Ստեղծագործական մրցույթ. հեքիաթ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 287
    Վերջինը: 06.12.2011, 18:27
  5. Ստեղծագործական մրցույթ. «Իմ քաղաքը»
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 109
    Վերջինը: 26.10.2010, 02:38

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •