Մեկնարկում է գրական նոր մրցույթ, գերբնական երևույթների մասին:
Այն ամենը, ինչը կարող է ծնվել մեր երևակայության մեջ, իսկ հետո հանկարծ պարզվի, որ իրական կյանքում է: Հոգիներ ու ուրվականներ, հանդերձյալ կյանք, անեծքներ, տելեպատիա, գերբնական ուժեր, որոնք փոխում են... Մրցույթում գերբնական երևույթների սահմանափակում չկա, սակայն փորձենք չխախտել սահմանն ու չմտնել ֆանտաստիկայի դաշտ:
Կանոններ
- Ստեղծագործությունը պետք է լինի արձակ, հայերեն ու մեքենագրված լինի հայատառ:
- Ստեղծագործությունը պետք է նամակագրական համակարգով (PM) ուղարկեք ինձ, վերնագրում գրելով «Մասնակցություն գրական մրցույթին»: Եթե ստեղծագործությունը երկար է ու դժվար է PM-ով ուղարկելը, ապա նույն PM-ով ինձնից կարող եք ճշտել իմ email հասցեն ու ուղարկել այդ հասցեով, այդ թվում՝ օրինակ *.doc ֆորմատով:
- Ստեղծագործությունը կարող եք ուղարկել մինչև հաջորդ շաբաթ օրվա (18.02.2012) ավարտը՝ 24:00-ն:
- Հաջորդ կիրակի օրը՝ փետրվարի 19-ին ստացված ստեղծագործությունները՝ առանց հեղինակների անունները նշելու կտեղադրվեն թեմայում քննարկման ու քվեարկության համար:
- Ստեղծագործությունն ինձ ուղարկելուց հետո չեք կարող ինձ խնդրել այն չտեղադրել կամ Ձեր անունը չհրապարակել, որովհետև այն ստանալու պահից համարելու եմ, որ ստեղծագործությունը ու ստեղծագործողը մասնակցելու են մրցույթին:
- Յուրաքանչյուր ակումբցի կարող է ուղարկել մեկից ավելի տարբերակ:
- Քննարկման ու քվեարկության ժամկետներն ու պայմանները կհայտարարվեն ստեղծագործությունները տեղադրելիս, դրանք կախված կլինեն ուղարկված ստեղծագործությունների քանակից, ինչպես նաև հաշվի կառնվի անցյալի փորձը:
Մրցույթի գաղափարն առաջարկել է ivy-ն:
Էջանիշներ