User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Ձողը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ձողը

    -Անժո՜, Անժելիկա՜: Մի հատ քո նման տաք բան բեր խմենք, սառանք:
    -Իմ նման տաք բանից քո մի տեղը կարողա վառվի, զգույշ: Սու՞րճ, թե՞յ:
    -Մուլատկա-շոկոլադկա, քաղցր ըըը ս:

    -Մի օր սրան իրա ձեռքի ձողով եմ անդամահատելու,-արդեն խոհանոցում շշնջաց Անժելը:

    Երկու տարի Անժելը ամեն ամռանը և ձմռանը գալիս էր նույն սրճարանում աշխատելու ` որպես մատուցողուհի: Սրճարանը Ծաղկաճորում մինչև հիմա էլ մեծ համբավ ունի, ու երկու տարիների ընթացքում Անժելը հասցրել էր բոլորին ճանաչել: Էտ բոլորի կես մասն էլ նրան էր ճանաչում, իսկ մյուս կես մասը չէր էլ ուզում ճանաչել, բայց բոլորն անխտիր գիտեին Անժելին:
    Մայրն ու հինգ տարեկան աղջկը Անժելի միակ հարազատներն Էին` չհաշված վերջին տեղեկություններով Մոսկվայում ոմն հարուստ տատիկի վարորդ աշխատող ամուսնուն, որն աղջկան միայն ծնվելուց էր տեսել: Աշխատանքից չէր խուսափում. ապրել էր պետք, իսկ սեզոնային աշխատանքի համար բավականին շատ էր վաստակում `մյուս ամիսներին ապրելու համար:

    -Անժել ջան, մի շաբաթից մրցույթ ենք կազմակերպելու, չե՞ս ուզում մի հատ շախ ու մատ անես սրանց,- գլխով ցույց տալով սրճարանի մի անկյունում հավաքված դահուկի վարպետներին` հարցրեց Վարդանը, որն Անժելի հոր ընկերն էր ու նրա դահուկի ուսուցիչը, - ախր ժամանակի ամենալավ դահուկորդուհին էիր, սրանք ինչ են որ:
    -Է՜հ, ձյաձ Վարդան, քանի տարի է չեմ էլ կանգնել դահուկների վրա, դուք էլ բան եք առաջարկում:
    -Արի՛, մի շաբաթ ունես, կպարապես, առավոտ շուտ` գործից առաջ կսպասեմ քեզ:

    Ցեցն ընկավ: Մի շաբաթ ամեն առավոտ Անժելը Վարդանի հետ բարձրանում էր սար, երկու ժամ դահուկների հետ կռիվ տալիս, գնում գործի, երեկոյան հոգնած հասնում տուն, աղջկա հետ իջնում էր մի ժամ դրսում խաղում, զբոսնում ու նորից նույն ռիթմով:

    Եկավ օրը: Հավաքվեցին բոլոր ջոջերը, սահմանեցին ռեկորդային մրցանակային ֆոնդ` կես միլլիոն դրամ:

    Անժելը թույտվություն վերցրեց ու գնաց:

    Պայքարում էին բոլոր անուն ուեցող դահուկորդներն ու մեկը, որ մնացած բոլորը չէին ճանաչում: Հաղթեց էտ մեկը: Երբ բոլորը հավաքվեցին, որ տեսնեն, թե ով է, հսկաների մեջից իր անբաժանելի ձողով մեկը բացականչեց.

    -Անժո՜, Անժելիկա՜:

    Դահուկի վարձույթի տնօրենն անմիջապես Անժելին առաջարկեց աշխատել իր մոտ` որպես ինստրուկտոր: Առաջարկն ընդունվեց, ու սկսվեց Անժելի նոր աշխատանքային կյանքը:
    Մեկ-երկու թերահավատ հաճախորդներ, երկու-երեք արդեն վարժված հաճախորդներ ու միայն կին ինստրուկտոր պահանջող հաճախորդների խումբ:
    Անժելը հանգիստ էր. էլ սրճարանի խոհանոցից եկող վառված ձեթի հոտը խեղդող քրտնքածոր հսկաների դեմքերը միայն սարի լանջին էր տեսնում: Ամեն ինչ հարթ չէր, բայց Անժելին ձողախառը կռիվներից զերծ էր պահում տնօրենը, իսկ ինքն իր հերթին փորձում էր խուսափել սրճարանում նրանց հանդիպելուց. թիկունքից լսվող քմծիծաղն ու ասեկոսները լրիվ հերիք էին:

    -Օ՜, Անժո՜, Անժելիկա՜, հին օրերդ ե՞ս հիշել, - ձողը մյուս աթոռին դրեց ու դիմացի աթոռին նստեց Ական. դեմառդեմ հանդիպումից խուսափել չստացվեց, - շոկոլադ խմե՞նք:
    - Ես իմը խմել եմ արդեն, դու հանգիստ վայելի:
    -Սպասի գոնե մի քանի տող ձոնեմ ձերդ գերազանցությանը, օ՜, Անժելիկա՜:
    - Ձողիդ ձոնի:

    Մի քանի ժամ հետո նորից դեմառդեմ բախվեցին: Ական ոչինչ չասեց, միայն մի թուղթ խոթեց Անժելի գրպանը, բացեց դեղնած ատամնաշարը, մի լայն ժպիտ պարգևեց ու լուռ հեռացավ:

    Անժելն ուշադրություն չդարձրեց, շտապեց. հաճախորդ ուներ:

    -Անժել կարևոր հաճախորդ ունես, պատրաստվի: Մենակ քեզ է պահանջել, արդեն անուն ես հանել, տես մի օր էլ նախագահն է գալու:

    Հաճախորդն իսկապես կարևոր մարդկանցից էր` Ակայի մշտական հաճախորդներից:

    -Էս մեկն Ական հաստատ չի ների,- շշնջում էին:

    Երկու շաբաթ Ական չերևաց: Որոնումներն արդյունք չտվեցին, սկսեցին տարածվել ամենավատ ասեկոսները: Հետո հայտնվեց: Միանգամից սար բարձրացավ:


    -Դու կապված ես ինձնից, չվախենաս, եթե սխալ անես, ես քեզ կուղղեմ, մենակ ինձ կլսես ու…

    Արագ ընթացքի ձյան քամու արանքից երևաց Ակայի դեղնած ատամնաշարն ու անմիջապես նույն արագությամբ չքացավ` ուրվականի նման:
    Անժելը կարկամեց, հետո ուշքի եկավ ու այլայլված անցավ գործի:


    Աջից, ձախից ձյան քամի, Ակայի դեմքը, հավասարկշռությունը պահելու վերջին ճիգերը ու չգիտես որտեղից հայտնված ինչ-որ երրորդ ձողն ու վերջ, էլ ոչինիչ չէր հիշում:


    Անժելն արթնացավ հիվանդանոցում, փորձեց շարժվել, չստացվեց, փորձեց ոտքերը իրար տալ, ոչինչ չզգաց: Ձեռքը մեկնեց աթոռին ծալած շորերին, որ հեռախոսը գտնի, մի թուղթ գտավ.

    Մի օր ես քեզ
    Հենց իմ ձողով
    Կմեխեմ գետնին,
    Որ չշարժվես:

    Ու հետո երկար
    Կնայես դեմքիս
    Որ չմոռանաս:

    մեծագույն սիրով Անժոյին` Ակայից
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  2. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (11.02.2012), E-la Via (11.02.2012), John (11.02.2012), Kanamar (14.02.2012), laro (11.02.2012), Mark Pauler (11.02.2012), My World My Space (11.02.2012), Sambitbaba (12.02.2012), Smokie (12.02.2012), unknown (11.02.2012), Varzor (13.02.2012), Գեա (11.02.2012), Ժունդիայի (11.02.2012), Մաեստրո (11.02.2012), Ֆոտոն (11.02.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •