Տրիբուն-ի խոսքերից
Դու էլի հարցին նայում ես նեղ ակտիվիստական, փայլուն երիտասարդական տեսանկյունից ընգեր:
Չուկ ջան, չեմ հոգնի կրկնելուց - Հայաստանի բնակչության գերակշիռ մեծամասնությունը ապրում ա քո պատկերացրածից լրիվ ուրիշ աշխարհում: Ու էտ աշխարհը ոչ մի կապ չունի անդադրում պայքարի պատրաստակամություն ունեցող ՀԱԿ կամ դաշնակ ակտիվիստի, կամ 200 հոգի թեղուտի բնապահպանի հետ: Մի քիչ լայն նայի խնդրին, դուրս արի պայքար, ՀԱԿ, Լևոն, ակտիվիստ, թեղուտ, մի հատ դատ, երկու քաղբանտարկյալ նեղ շրջանակից:
Գիտե՞ս ինչի են իշխանությունները մինչև հիմա հաղթում բոլոր ճակատներում, ու ինչի են մինչև հիմա իշխանություն: Մեր իշխանությունները կալխոզնիկ են, ու իրանց կալխոզնիկ հալով ավելի լավ են պատկերացնում թե էս իրականության պայմաններում ժողովրդի մեծամասնությանը ոնց ա պետք կառավարել: Իրանք ինձանից ու քեզանից լավ գիտեն, որ քանի իրանք իշխանության են ու թալանում են, ժողովրդի մեծամասնությունը պիտի աղքատ լինի, ու խոպանչի լինի իմ նման: Իսկ քանի իրանք ունեն էտ մեծամասնությունը, իրանք ունեցած ունեն բոլոր ընտրությունները: Ու մենք կարանք հազար տարի ավելացնենք անդադրում պայքարելու պատրաստ բարձր գիտակցությամբ քաղաքացիների թիվը: Պարադոքս ա, բայց հավատա, ինչքան ավելանա էտ բարձր գիտակցություն ունեցողների թիվը, էնքան մեծանալու ա աղքատությունը Հայաստանում: Ինչքան շատ մարդ ուզենա արդար ընտրություն կատարի, էնքան շատ մարդ ա ընտրակաշառք վերցնելու: Ու սա կարա լինի երկարաժամկետ կտրվածքում անընդհատ ու անվերջ: Պարզ բան: Հրազդանում ընտրություններին պաշտոնապես մասնակցել ա 45.000-ից 25.000-ը, որից հազար տոկոսով կարանք վտասհ լինենք որ 12.000-ը ընտրակաշառք չի վերցրել: Մեզ կարող ա թվա թե էն չմասնակցած 20.000-ը մեր ռեզերվն ա, որ եթե համոզենք ու գիտակցությունը բարձրացնենք, ապա կգնա հաջորդ ընտրություններին, չի կաշառվի ու ձայնը կտա լավ թեկնածուին: Բայց չէէէէէէէէէէ, ապեր: Էտ 20.000-ից լավագույն դեպքում 5000-ն ա քո ռեզերվը: Մնացած 15.000 իշխանության ռեզերվն ա:
Ընգեր, ՀՀԿ-ն Հրազդանում կազմակերպեց իրա համար արտակարգ, գժանոց, հանգիստ ընտրություններ, վերջում էլ տժացին սաղիս վրա ու սալյուտ խփեցին: Քանի որ գիտեին, որ եթե քամակներս էլ պատառոտենք, ու Սասունին տված ձայների թիվը արդար ճանապարհով 5000 էլ ավելացնեինք, ապա իրանք իրանց ձայների թիվը 7000-ով կավելացնեին:
Ընգեր, ես ուզում եմ, որ դու պրոբլեմը տեսնես իրա ողջ պարզության մեջ, այլ ոչ թե ամպագոռգոռ «բարձր քաղաքացիական գիտակցության» տեսանկյունից: Հայաստանում չկա քաղաքական դաշտ, որտեղ քաղաքացիական գիտակցությունը, լինի 5000 մարդ կամ 500.000 մարդ, որևէ բան որոշի: Հայաստանում կա մի հատ պարզ մոդել, որը ժամանակին շատ ճիշտ ա բնորոշել ցավոք սրտի Լևոնը - թաթարական խանություն:
Էջանիշներ