User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞վ կընտրվի Հրազդանի քաղաքապետ

Քվեարկողներ
17. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Արամ Դանիելյան (ՀՀԿ)

    7 41.18%
  • Սասուն Միքայելյան (անկուսակցական` ՀԱԿ-ի աջակցությամբ)

    10 58.82%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 295 հատից

Թեմա: Քաղաքապետի ընտրություն Հրազդանում․ 2012

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբուն ջան, նորից տպավորություն ա, որ դու անտեսում ես ուրիշների, մասնավորապես իմ գրածները: Եթե դու ուշադիր լինեիր, ապա կնկատեիր, որ ես այս թեմայում կամ այլ տեղ միշտ հնարավորինս օբյեկտիվ գնահատում եմ ընտրությունների անցկացման ձևն ու ի սկզբանե ասում, որ այդ ճանապարհով խնդիրը լուծվել չի կարող: Ես միշտ ասում եմ, որ ընտրությունը միայն ճանապարհին քայլ ա, կոնկրետ էս դեպքում ժողովրդին ակտիվացնելու ձև: Առավել ևս եթե դու խոսում ես ու փաստորեն հասկանում ես, որ ժողովուրդն այլ խնդիրներ ունի (ժողովրդի մի հատվածը, ոչ փոքր հատվածը), ապա նաև պետք է հասկանաս, որ այս պայմաններում ուղղակի անհնար է ընտրությունների բոյկոտ կազմակերպելը, որովհետև էդ խնդիրներ ունեցողների մի հատվածը իր հենց այդ խնդիրների լուծումը ոչ քաղաքացիական բարձր գիտակցության դաշտում լինելու պատճառով գնալու ա ընտրությունների, ընտրություններն անց են կացվելու, «ընտրվելու» են իշխանությունները ու ամեն ինչ շարունակվի հին ձևով: Այսինքն ստացվելու է, որ ընտրությունները Հայաստանում բացարձակապես ոչինչ չեն փոխում, այդ թվում չի փոխվի պայքարող ակտիվ զանգվածը, նորերը չեն միանա: Ընտրություններին մասնակցել, ըստ այդմ, կարող է օգտագործվել որպես ստիմուլ ավելի շատ ժողովուրդ ոտի կանգնացնելու համար: Իսկ էն, որ էսօր միայն ժողովրդի ակտիվությամբ կարող ենք փոփոխության հասնել, կարծում եմ, որ երկուսս էլ համաձայն ենք, ու սա անկախ նրանից, որ ժողովրդի ակտիվության օգտագործումը ես կարող եմ մի կերպ տեսնել, մասնավորապես ասենք չարչրկված սահմանադրական պայքարի տեսքով, դու այլ կերպ, մասնավորապես ուժի ու զոռբայության ակնհայտ դրսևորումներով: Ահա ուրեմն այդ մեր պատկերացումներից, հետագա պայքարի ձևի մասին (ստեղ ի դեպ նկատեմ, որ ես քո պատկերացրած մեթոդները չեմ բացառում) մենք տեսնում ենք, որ պետք ա ժողովրդի մոբիլիզացիա, ակտիվացում: Եթե ՀԱԿ-ն էս պահին ուզում ա ժողովրդին ակտիվացնի, ապա լավագույն տարբերակներից մեկը հենց ընտրությունները որպես գործիք օգտագործելն ա: Սա անկախ նրանից, որ դու կարծում ես, թե ՀԱԿ-ն ուրիշ բան ա ուզում, պետք ա որ տրամաբանորեն մտածելու դեպքում հասկանաս, որ եթե սխալվում ես, ուրեմն իսկապես կա հարցի այդ կողմը՝ ընտրություններով հասնել ժողովրդի ակտիվացման:
    Мир-дружба-фествиаль .. Էս հարցի շուրջ էլ չեմ վիճելու:

    Ընտրությունները բոյկոտելը համարում եմ զուտ անձնական մոտեցում: Համակրում են էն քաղաքական ուժերին ու անհատներին, որոնք բոյկոտի գաղափարը ուզում են տեղ հասցնել:

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ վերաբերվում ա քո ասածին, որ ժողովրդի մեծ մասը երբեք քաղաքացիական բարձր գիտակցություն չի ունենա, համաձայն եմ: Ես հակառակը երբեք չեմ ասել: Բայց կա ինչ-որ կրիտիկական զանգված (դա կլինի 100 մարդը, 1000 մարդը, 10000 մարդը, 100000 մարդը, թե 1000000 մարդը, ես չեմ քննարկում, արդեն ուրիշ հարց ա դա), որի նման գիտակցության հասնելու դեպքում կարելի ա փոփոխությունների հասնել, որտև իրանք կլինեն լավ կորիզ, անառարկելի ա: Ու էդ քանակի մարդկանց նման գիտակցությամբ դառնալը խնդիր ա, որի համար պետք ա պայքարել, հասնել դրան:
    Ապեր, դու նկատե՞լ ես, որ էտ կրիտիկական զանգվածը գնալով պակասում ա: Մենակ չասես չէ: Հեսա հաջորդ հանրահավաքին կտեսնենք: Իսկ եթե դու կրիտիկական զանգված ասելով ի նկատի ունես այն, որ բարձր քաղաքական գիտակցությամ երտիսարդների թիվը 100-ից դարձել ա 150 (50% լուրջ աճ ա), ապա կարաս մի քառասուն սերուն սպասես, որ կրիտիկական զանգված լինի:

    Ընգեր, պարզ մաթեմ: 2008-ից 2011 թվականներին ՀՀ բնակչությունը 150.000 մարդով պակասել ա (քաղաքականապես հասուն մարդիկ էլ են լքել Հայաստանը սրանց մեջ): Բարձր քաղաքական գիտակցությամբ քաղաքացիների թիվը, քո թանկագին խաթեր համար 20.000-ով ավելացել ա (էս ինչ մի հատ մուտիտ թիվ եմ գրում): Ե՞րբ ՀՀ-ում բարձր քաղաքական գիտակցությամբ կրիտիկական զանգվածն ավելի շատ կլինի քան քաղաքականապես տհաս բնակչությունը, որը որակական փոփոխություններ կիրականացնի: Պատասխան: Էն ժամանակ, երբ Հայաստանում մնացած կլինեն 100 հոգի, որից 55-ը կլինեն հասուն, 45՝ ոչ հասուն:

    Նորից: Վերադարձեք հայկական դառը իրականություն: Իսկ հայկական դառը իրականությունը հետևյալն ա - 50% աղքատություն ու ահագնացող արտագաղթ: Մի քանի տարի հետո կարող ա երկիր չունենանք բառիս բույն իմաստով, ու սրա համար հավասարապես պատասխանատու են և՛ իշխանությունները, և՛ ընդդիմությունը:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (16.02.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 2012
    Հեղինակ՝ Արծիվ, բաժին` Կինո
    Գրառումներ: 103
    Վերջինը: 18.01.2012, 06:04
  2. Երևանի քաղաքապետի ընտրություններ
    Հեղինակ՝ Taurel. . . ., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1436
    Վերջինը: 01.11.2011, 09:56
  3. ընտրություն
    Հեղինակ՝ armena, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 1
    Վերջինը: 09.06.2009, 01:24
  4. LCD-ի ընտրություն
    Հեղինակ՝ Killer, բաժին` Համակարգչային սարքեր, աքսեսուարներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 06.06.2007, 14:01
  5. Նոր օրհներգի ընտրություն
    Հեղինակ՝ Վազգեն, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 34
    Վերջինը: 19.02.2007, 21:20

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •