User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞վ կընտրվի Հրազդանի քաղաքապետ

Քվեարկողներ
17. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Արամ Դանիելյան (ՀՀԿ)

    7 41.18%
  • Սասուն Միքայելյան (անկուսակցական` ՀԱԿ-ի աջակցությամբ)

    10 58.82%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 295 հատից

Թեմա: Քաղաքապետի ընտրություն Հրազդանում․ 2012

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու մի անգամ էլ կարդանք Հակոբ Բադալյանի հերթական շատ ճիշտ վերլուծությունը:

    Երբ Ալիեւը 100 դոլար բաժանի Հայաստանում

    .....
    Երբ քաղաքացին փող կամ նյութական որեւէ բան է վերցնում եւ ըստ այդմ որոշում, թե ում է տալու իր քվեն, դա ամենեւին չի նշանակում, որ քաղաքացին չի գիտակցում, թե ինչ է անում: Դա նշանակում է, որ քաղաքացին պարզապես չի հավատում որեւէ այլ տարբերակի: Կարելի է զայրանալ, բռունցքները գետին խփել, կարելի է ոտքերը գետին խփել, կարելի է քաղաքացուն թուրք անվանել, բայց դրանով ոչինչ լուծվում: Լուծումը կերեւա այն ժամանակ, երբ հստակ լինի գիտակցումը, որ դա էլ քաղաքացու ընտրություն է, եւ քաղաքացին ընտրում է կաշառքը, որովհետեւ ընդդիմությանը դրանից բարձր չի գնահատում իր կյանքի հեռանկարների տեսանկյունից:
    ........
    “Ինչու եք ինձ այդքան ցածր գնահատում”՝ գուցե արժե, որ ընդդիմությունը սկսի հարցնել քաղաքացիներին: Նրանց թուրք, ծախու, Ալիեւի վկա, չգիտես էլ ինչ անվանելը բավական հեշտ է, բավական հեշտ է քաղաքական անարդյունավետության պատասխանատվությունը դնել այդ քաղաքացիների վրա եւ ամեն ընտրությունից հետո բնորոշումների պատկերազարդ մի պաշար բաշխել նրանց: Դժվար է ընդունել, որ ընտրակաշառքն էլ քաղաքացու գնահատականն է ընդդիմությանը: Այն, որ դա գնահատման վատ չափանիշ է, կասկած չկա, բայց եթե քաղաքացին այդ չափանիշով է գնահատում, ուրեմն խնդիրը ընդդիմության մեջ է, որովհետեւ քաղաքացու ընտրական չափանիշների, ընտրական ճաշակի բարձրացումը քաղաքական ընդդիմության պատասխանատվության, անելիքի խնդիրն է, որովհետեւ քաղաքական ընդդիմությանն է ամենից շատ պետք այդ չափանիշների եւ ճաշակի բարձրացումը:
    ......
    Ինչով է մինչեւ 2008 թվականի Միքայելյանը տարբերվում ասենք 2012 թվականի հրազդանցի ընտրողից: Խոշոր հաշվով, գրեթե ոչնչով, եթե չասենք, որ նրա ունեցած “ընտրակաշառքը” թերեւս ավելի մեծ էր՝ զգալի սեփականություն, պատգամավորական մանդատ:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (15.02.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 2012
    Հեղինակ՝ Արծիվ, բաժին` Կինո
    Գրառումներ: 103
    Վերջինը: 18.01.2012, 06:04
  2. Երևանի քաղաքապետի ընտրություններ
    Հեղինակ՝ Taurel. . . ., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1436
    Վերջինը: 01.11.2011, 09:56
  3. ընտրություն
    Հեղինակ՝ armena, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 1
    Վերջինը: 09.06.2009, 01:24
  4. LCD-ի ընտրություն
    Հեղինակ՝ Killer, բաժին` Համակարգչային սարքեր, աքսեսուարներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 06.06.2007, 14:01
  5. Նոր օրհներգի ընտրություն
    Հեղինակ՝ Վազգեն, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 34
    Վերջինը: 19.02.2007, 21:20

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •