Սաս, ամեն մեկիս գործն ա աջակցել-չաջակցելը: Դու ներկայացրիր քո պատկերացումը, թե ինչ ա եղել էս ընթացքում: Լավ, հարց չկա: Ես չեմ ներկայացնում իմ պատկերացումը, ես դնում եմ համեմատության մեջ էսօրվա ու 4 տարի առաջվա Հայաստանը (հա, Տիկոն քաղբանտարկյալ ա): Ու ասում եմ, որ էսօր միջավայրը միանշանակ փոխված ա: Որ էն քաղ հասարակությունը, որի մասին էսքան ժամանակ գոռում էինք, հասունանում ա, արդեն դրական մակարդակի ա հասած:
Մենակ մի կետիդ կանդրադառնամ. այո՛, հնարավորություն կար 2008-ին իշխանությունը վերցնելու ու էդ հնարավորությունը բաց թողնվեց: Ես փառք եմ տալիս Աստծոն, որ բաց թողնվեց: Որովհետև իրական հաղթանակի հասնելու, իրական փոփոխության հասնելու շանսն էս ձևի մտածող ժողովրդով մենք շատ ավելի երկար ժամանակով էինք կորցնելու՝ էն ժամանակ իշխանափոխության հասնելու դեպքում: Հիմա շատ ավելի հավանական ու ավելի մոտ ա:
Մոտ ա ոչ թե հապշտեպ իշխանափոխությունը, այլ իրական փոփոխության հասնելու հնարավորությունը: Ու էդ մոտն էլ ոչ մի դեպքում մի տարին չի: Մի տարում ոչ մի տեղ լուրջ փոփոխություն չի լինում՝ անձերի ու կլանների փոփոխությունը չհաշված:
Էջանիշներ