Վարզոր ջան, եթե քո ասածին հետևենք, որը ճիշտ է, ապա էդ դեպքում ուսուցիչներին չէին բանտարկի ուսուցչանոցում, ընդամենը հերիք էր ասել «ով գնաց միտինգի գործից հեռացնում ենք»: Եթե բանտարկել են, նշանակում է չեն վստահում իրենց «դրածոներին»: Այսինքն կա՛մ իրենք ծանոթով չեն գործի տեղավորվել, կա՛մ էլ ծանոթով, բայց արդեն դավադիտ եղած ներկա քաղաքապետից, այլապես նրանց չէին բանտարկի: Սա իմ սուբյակտիվ կարծիքն է:
Չո՛ւկ, դու համեմամտում ես շատ վատն ու աննկարագրելի վատը և այդ պատճառով 46%-ին անվանում ես բավական լավ, իսկ 50%+1 ձայնին կասեիր հրաշալի: Մինչ իմ կարծիքով բավական լավը հաղթանակն է, իսկ հրաշալին՝ 90 և ավել տոկոսով հաղթելու դեպքում:
Արտ, կարող ա պայքարի հանգրվանները պարտությունը կամ հաղթանակաը չլինեն, բայց գոնե զարգացում պետք ա լինի: 4 տարուց ավել ա, ոչ մի զարգացում չեմ տեսնում, էլի եմ ասում՝ հակառակը, էս պայքարում ընդդիմությունը փոխանակ միավորվի իրարից նեղանում, առանձնանում են:Chuk-ի խոսքերից
Հետո մի բան էլ կա: Պայքար հասկացությունը սև/սպիտակ, հաղթանակ/պարտություն ա Հայաստանի համար: Հյուսիսային Կորեայի կամ Իրանի պես երկրների համար շատ դժվար ա, տարիների աշխատանք ա պահանջում ու հանգրվանը գնդակահարում կամ կախաղան ա լինում: Էդ տիպի երկրներում դիկտատուրա ա: Հայաստանում դիկտատուրա չի: Մենակ էն, որ ակումբում հանգիստ առանց վախենալու, որ ինձ ինչ-որ բան կպատահի սենց բաներ գրելու համար, էդ նշանակում ա, որ ստեղ դիկտատուրա չի: ՀՀԿ-ն փորձում ա արևմուտքին ցույց տա, որ իրենք ժողովրդավար են: Վե՛րջ, այստեղ թեման փակվում ա, պետությունը չի կարա դիկտատորալ լինի, եթե թեկուզ մի տեղ ներկայանա որպես ժողովրդավար: Հայաստանում պայքարի հանգրվանը պարտություն կամ հաղթանակ է: Պետք չի դիվանագիտություն խաղալ: Իշխանություններն էլ են իմ կարծիքի: 3 միլիոնանոց երկրի համար պայքարել հեղափոխության համար ամենաերկարը պետք ա տևի 1 տարի: Դրանից հետո թատրոն ա, անիմաստ քաշքշուկ մամուլին գործ տալու համար:
Եթե դու համարում ես, որ այսօրվա պայքարը 2008-ի նախագահական ընտրությունների շարունակությունն ա, ապա ես համոզված եմ, որ Երևանի քաղաքապետի ընտրությունից այդ պայքարը փոխարինվեց ինչ-որ անհասկանալի կատակերգության: Դու մի հատ հաշվի թե քանի անգամ ա ՀԱԿը «ուլտիմատում» դրել իշխանության վրա: Իմ հասկանալով ուլտիմատումը մի հատ ա ու վերջնական:
Էջանիշներ