Chuk-ի խոսքերից
Մուշ ջան, կներես, ես չեմ հավատում:
Որովհետև հրաշալի իմանալով, որ միակը չես, որ Սասունի մասին բացասական կարծիք ունի (ինչ-որ տեղ արդարացված), հրաշալի գիտեմ նաև, որ շատերը ու շատ շատերը խիստ հակառակ կարծիքն ունեն: Ավելին, հրապարակային դեմքերից այն բացառիկներից է (ոչ միակը), որն իր բնակավայրում հիմնականում հարգանք է վայելում: Իսկ վատ մտածողներ չեն կարող չլինել, վատ կարծիք ունեցողներ չեն կարող չլինել: Ու ճիշտն ասած քո կամ մեկ ուրիշի՝ այսպես ուղղակի «հավատացեք» ասելով չի, որ պետք է մարդու մասին բացասական կարծիք կազմվի, «հավատանք», ճիշտ էնպես, ինչպես իմ կամ մեկ ուրիշի «հավատացեք» ասելով չի, որ դու ու ուրիշները պետք է դրական կարծիք կազմեն:
Էջանիշներ