Հետաքրքիր բաներ կարդացի, բայց ես էլ եմ ուզում մի բան ասել: Իմ կարծիքով էս ընտրություններին 5000անոց ստացողներն ու «անգրագետ» մարդիկ հազիվ թե 1600 լինեին: Փաստացի Հրազդանում իսկապես ՀՀԿ-ին ընտրողներ կային ու իմ կարծիքով բավականին մեծ քանակությամբ: Ինչո՞ւ եմ ասում, որովհետև կարծում եմ եթե օրինակ մի 10000 ձայն կեղծեին սենց հանդարտ չէր անցնի գնա: Եթե ճիշտ եմ հասկանում վստահված անձինք իրոք «վստահված» են եղել ու նման դիտորդը ճշգրիտ ընտրողների քանակ կարող է հաշվել ըստ «գլուխների»: Սա պնդում է, որ լցոնումը բացառվում է, լցոնում չի եղել քվեարկության ժամերին և չի եղել հաշվելու ընթացքում (համենայնդեպս բողոք չկա):
Եթե իսկապես Դանիելյանին ընտրողները լինեին մի 1000-1500 հոգի այդ դեպքում ժողովուրդն ավելի կատաղած կլիներ քան հիմա է (հեչ վեջները չի): Եթե 11000-ի 5000 բաժանած լինեին, որ նաև այդպիսով հետ ընտրության արդյունքները բողոքողներին կանխեին կստացվեր, որ այս ընտրություններին ծախսել են առնվազն $150,000 միայն առձեռն ընտրակաշառք: Չեմ հավատում: Իմ կարծիքով Հրազդանում և մյուս բոլոր ՀՀ քաղաքներում ընդդիմություն գոյություն չունի: Գոյություն չունի ասելով նկատի ունեմ, որ մարդկանց քաղաքական գիտակցությունը բացաձակապես բացակայում է: Եվ այս երևույթը ՀՀ քաղաքացիների մեծամասնության մոտ կա, ընդ որում Երևանում բնակվող քաղաքացիների մոտ (իբր մայրաքաղաքի բնակիչը քաղաքականությանն ավելի մոտ պետք է իրեն զգա):
Ես չեմ հասկանում բնակչության այդ կարգի թքած ունենալու պատճառը այն է, որ մտածում են «մեկ է, ոչ մի բան չի փոխվելու», թե՞ մտածում են քանի որ ուրիշ մարդ չկա - «որը կա, նրան ընտրենք, ավելի վատ չլինի»:
ՀԱԿ-ի մարտավարությունը, ոնց ասեմ… Էդ նույն մարտավարությունը ախր էն ամենա-ամենադեմոկրատական երկրում անգամ հեղափոխության հաջողություն չի ունենա: Եթե իսկապես ուզում են հեղափոխություն, թող կիրառեն ուլտիմատում եղանակները: Հուսով եմ դա հասկացել են այս 4 տարում և խորհրդարական ընտրույթունների շնորհիվ ժողովրդի մոտ միքիչ արթնացած քաղաքական և քաղաքացիական գիտակցությունը օգտագործեն և անեն այն ինչ արվում է, բոլոր նորմալ և անորմալ պետություններում հեղափոխության համար: ՀԱԿ-ի 4 տարվա թատրոնը ուղղակի խոչընդոտ հանդիսացավ այդ տարիներին քաղաքական ընդդիմության գաղափարը պինդ պահելուն:
Ժողովուրդը մեղավոր չի, որ չգիտի ում ընտրի, կամ որ պատրաստ է գումարի դիմաց իր ձայնը տա ինչ-որ մեկի: Ընդդիմություններն է մեղավոր, որ այսքան ժամանակ (դիվանագետ են համարվում) չեն կարողանում մի բանի շուրջ միավորվեն: Մեկը մյուսի արածը քննադատում է, մյուսը էն մյուսի արածին անիմաստ բան է համարում. ընդհակառակը փոխանակա միավորվեն վերջ դնեն էս տանջանքին, իրարից բաժանվում են ու ստեղծում նոր ընդդիմություն: Մի 3 տարի առաջ ասում էի մենակ չգա էն ժամանակը, որ ընդդիմությունից բաժանվի ժողովուրդը: Հրազդանի ընտրությունները մասամբ ապացուցում են, որ եկել է այդ ժամանակը:
Եթե այս գարնան առաջին օրվանից «ընդդիմությունը» խիստ ակտիվությամբ չզբաղվի այս հարցով և շարունակի նման դիվանագիտություն քարոզել ժողովուրդին, ապա չեմ բացառում որ ես անձամբ կհամարձակվեմ սուլել, բողոքել և պահանջել բոլոր ներկաներին բոյկոտել հանրահավաքն ու հեռանալ: Եթե իշխանությունները չեն բզբզում, խանգառում ընդդիմությանը, ապա ժամանակն է որ ժողովուրդը դրանք անի ընդդիմությանն էլ իշխանությանն էլ: Աչքիս երկուսն էլ մոռացել են թե ի՛նչ ուժ կարող է ունենալ ժողովուրդը:
Հրազդանի ընտրությունները հեչ էլ խայտառակ չեն անցել: Սա ընդամենը իշխանության ու ընդդիմության տված «դասն» է իր ընտրողներին: Ասում են «ու՞ր ա հասել էս ժողովուրդը, 5000-ի համար ինչեր են անում:» Ոչ մի տեղ էլ չի հասել էս ժողովուրդը, առաջին տեղը, որ կգնար էս ժողովուրդը կա՛մ նախագահի նստավայրն/ազգային ժողովն է, կա՛մ ամերիկա՝ կործանվելու: Իհարկէ եթե իր տան արժեքը այնքան բարձր լինի, որ ծախելուց գրինքարտի կաշառքի փողը գոնե հանի:
Կա՛մ զոհվում է ևս 10 հոգի, կամ հաջորդող 5 տարին մեզ լքում են 10,000-ավոր հարազատներ, հարևաններ, ընկերներ:
Ո՞վ ասեց, որ միայն ընդդիմության լիդերներն են թելադրում ժողովրդին ինչ անել: Տվյալ պարագայում հակառակն ավելի ազդեցիկ ուժ ունի:
Էջանիշներ