Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Մեֆ ջան, արի մի հատ գնանք ՀՀ շրջանները ու դու կտեսնես որ էտ կաշառք վերցնող տատիկ-պապիկների երեխեքի ու թոռների մեծ մասն արդեն վաղուց ռուսաստաններում ա, ու տատկի պապիկի մնացել են թոշակի ու ընտրությունից ընտրություն ընտրակաշառքի հույսին, որը հաարում եմ թոշակի հավելում-բոնուս: Ընգեր, էսօր ՀՀ ուզածդ քաղաքում միայնակ մնացած տատիկ պապիկներին ընտարակաշքռ բաժանելով ու մի ամսվա հոսանքի փողը մուծելով միայն կարելի ցանկացած ընտրության արդյունքների վրա ազդել ոնց ուզում ես: Նկարել էլ պետք չի էլ վերջում:

Երկրորդ, ընգեր, աշխատի հասկանալ, որ ընտրակաշառք վերցնողն էլ նույնքան սովորական քաղաքացի ա, որքան ընտրակաշառք չվերցնողը: Ուղղակի ընտարակաշռք վերցնողն ունի այլ առաջնահերթություններ իրա առօրյա կյանքում, մինչև վեհ գաղափարներին հասնելը:

Ու երրորդ, հասկացի, իմ ախպեր, որ մարդկանց համոզելով որ գնան ընտրությունների ու ասելով, թե ինչքան վատ բան ա ընտրակաշառք վերցնելը, ընտրակաշառքի դեմ չես պայքարի:


Ընտրակաշառքի դեմ պայքարելու մի ձև կա միայն - ընտրակաշառք տվողին պետք ա պատի տակ գնդակահարել, սաղի աչքի առաջ: Հանգիստ թողեք արդեն գրեթե վերջնականապես հուսալքված ու օր օրի աղքատացող ժողովրդին: Վաղը էտ էլ մնացած չի լինելու Հայաստանում:

Ապեր, էլի եմ ասում, վերադարձեք դառը հայկական իրականություն: Էտ իրականության մեջ մի քանի ոգևորված ու բարձր գաղփարներով պայքարող ակտիվիստը ոչ մի բան չի նշանակում: Էտ իրականությունը 50% աղքատությունն ա, բարձրացող գներն են, դատարկվող գյուղերն ու քաղքաներն են, միայնակ ու անտեր մնացած ծերերն ու երեխաներն են:

Ստեղ չկա գաղափարական լուծում, երկարաժամկետ լուծում, սահմանդրական լուծում, բլա բլա բլա բլա .... ստեղ կա մի լուծում .... ու դու գիտես դա որն ա ..
Ապեր, ես կյանքում չեմ կարա հասկանամ որ ընտրակաշառք վերցնողը հասարակ քաղաքացի ա, որովհետև եթե հասկանամ կնշանակի արդարացնում եմ… բացառված ա ու կառաջարկեմ որ դուք էլ "չհասկանաք"

Կարաս պատի տակ գնդակահարես եթե տվողն ըլնի ու վերցնողը չլնի… երբ էդ երկուսը իրար հետ համագործակցում են, ու՞մ գնդակահարես… երկուսին է՞լ… տվող չկա եթե վերցնող չկա և հակառակը… ամեն տվողին մի 10 վերցնող ա հասնում…

դու գիտես Հայաստանից դուրս եկածները ավելի լավն ե՞ն… Պզոյի սիստեմը հենց քո ասած "սովորական" քաղաքացիների միջոցով ա եղել ապեր, մարդ կար ասում էր արա էդ խեղճ մարդկանցից ի՞նչ եք ուզում… ու որ նայես ապեր, էդ մարդիկ մեր երեվանցի մարդիկ են, ժամանակին պոլիտեխնիկլի ու համալսարանի ուսանողներ, իմ տարիքի, ինձնից մեծ ու ջահել… Հայաստանի սովորական քաղաքացին Պզոյի սիստեմը համարում ա "նորմալ" ու դրա համար էլ աշխատում ա սիստեմը ընենց ոնց որ պզոյի սիստեմն ա 1-ը 1-ի…

Կարող ա և ես իրականությունից կտրված եմ, բայց եթե ձեր ասածն իրականություն ա ու դուք էսի համարում եք նորմալ ուրեմն հեղափոխությունը ոչ մի լավ բան չի խոստանում…

…11 000 մարդ կաշառք չի վերցրել… էս էլ վատ չի…