Տրիբուն-ի խոսքերից
Մեֆ ջան, արի մի հատ գնանք ՀՀ շրջանները ու դու կտեսնես որ էտ կաշառք վերցնող տատիկ-պապիկների երեխեքի ու թոռների մեծ մասն արդեն վաղուց ռուսաստաններում ա, ու տատկի պապիկի մնացել են թոշակի ու ընտրությունից ընտրություն ընտրակաշառքի հույսին, որը հաարում եմ թոշակի հավելում-բոնուս: Ընգեր, էսօր ՀՀ ուզածդ քաղաքում միայնակ մնացած տատիկ պապիկներին ընտարակաշքռ բաժանելով ու մի ամսվա հոսանքի փողը մուծելով միայն կարելի ցանկացած ընտրության արդյունքների վրա ազդել ոնց ուզում ես: Նկարել էլ պետք չի էլ վերջում:
Երկրորդ, ընգեր, աշխատի հասկանալ, որ ընտրակաշառք վերցնողն էլ նույնքան սովորական քաղաքացի ա, որքան ընտրակաշառք չվերցնողը: Ուղղակի ընտարակաշռք վերցնողն ունի այլ առաջնահերթություններ իրա առօրյա կյանքում, մինչև վեհ գաղափարներին հասնելը:
Ու երրորդ, հասկացի, իմ ախպեր, որ մարդկանց համոզելով որ գնան ընտրությունների ու ասելով, թե ինչքան վատ բան ա ընտրակաշառք վերցնելը, ընտրակաշառքի դեմ չես պայքարի:
Ընտրակաշառքի դեմ պայքարելու մի ձև կա միայն - ընտրակաշառք տվողին պետք ա պատի տակ գնդակահարել, սաղի աչքի առաջ: Հանգիստ թողեք արդեն գրեթե վերջնականապես հուսալքված ու օր օրի աղքատացող ժողովրդին: Վաղը էտ էլ մնացած չի լինելու Հայաստանում:
Ապեր, էլի եմ ասում, վերադարձեք դառը հայկական իրականություն: Էտ իրականության մեջ մի քանի ոգևորված ու բարձր գաղփարներով պայքարող ակտիվիստը ոչ մի բան չի նշանակում: Էտ իրականությունը 50% աղքատությունն ա, բարձրացող գներն են, դատարկվող գյուղերն ու քաղքաներն են, միայնակ ու անտեր մնացած ծերերն ու երեխաներն են:
Ստեղ չկա գաղափարական լուծում, երկարաժամկետ լուծում, սահմանդրական լուծում, բլա բլա բլա բլա .... ստեղ կա մի լուծում .... ու դու գիտես դա որն ա ..
Էջանիշներ