Ապեր, հարցին ի սկզբանե սխալ ես նայում: Հայաստանում հարցը դրված ա սենց -
նախ վստահ լինել, որ կկազմակերպվեն արդար ընտրություններ, իսկ հետո տեսնել թե որ լավ տղեն կընտրվի արդար ընտրություններով: Իսկ դուք ուզում եք որ տեսականորեն լավ տղեն ընտրվի անարդար ընտրություններով (տվյալ պարագայում Սասունը) ու հետո էտ լավ տղեն կազմակերպի արդար ընտրություններ:
Այսինք աբսուրդ եք ուզում: Ու քանի որ ձեր ուզածն աբսուրդ ա, դրա համար էլ հարցեր են առաջանում - իսկ Սասունը մեր ուզած լավ տղեն ա, թե՞ չէ, ու եթե Սասունն ուզում էր ի սկզբանե հայտնի անարդար ընտրություններով քաղաքապետ դառնալ, իսկ նույն բանն ուզում էր նաև ՀՀԿ թեկնածուն, ապա դրանց մեջ ոչ մի տարբերություն չկա, քանի որ ապահովված չի բազային գործոնը - արդար ընտրությունները:
Այսինք, ի սկզբանե ՀԱԿ-ը իրա քարոզչությամբ մարդկանց քշում ա անարդար ընտրությունների: Մյուս կողմից էլ իշխանություններն են մարդկանց քշում անարդար ընտրությունների: Ի՞նչ ա մնում բնակչությանը - վեգալել իրա 5000 դրամը ու գնալ տուն: Իսկ թե ով «ընտրվեց» արդյունքում, ժողովրդի տանձին չի:
Այնպես ինչպես իմ տանձին չի օրինակ, թե ոնց են անցնելու հերթական ԱԺ ընտրությունները ու ինչ կազմ ա ունենալու էտ ԱԺ-ն, քանի որ ի սկզբանե գիտեմ, որ ընտրությունները արդար չեն լիենելու: Ու քանի որ 5000 դրամի կարիքն էլ չունեմ, թու թու թու, ուրեմն ֆարսին չեմ մասնակցի: Քանի հատ ուզում ես ՀԱԿ-ի կամ ՄԱԿ-ի, կամ ԾԱԿ-ի ակտիվացման, տաքացման, ջերմացման, խինդ ու երջանիկ կյանքի փաստարկ բեր:
Էջանիշներ