Ժող, փաստորեն 11 000-ի չափ Սասունին են տվել, 13 000-ի չափ էլ Դանիելյանին… ըստ էության Սասունի 11 000-ը չի կաշառվել, իսկ Դանիելյանի 13 000-ից լավագույն դեպքում ամենաքիչը կաշառվել ա 3 000 մարդ… սրանք ենթադրական թվեր են, բայց ինչ եմ ուզում ասել… ըստ էության մարդիկ հոժարակամ կաշառքը վերցրել են ու քվեները տվել Դանիելյանին, սրանց մեծամասնությունը նույնիսկ կարծում ա թե ընտրակաշառքը օրենքով հասնող նպաստ ա որը կազմակերպվում ա ընտրությունների ժամանակ, քանի որ բաժանվում ա իշխանությունների կողմից… ոչ կարաս բողոքես, ոչ էլ կարաս հաստատես, որովհետև քվեաթերթիկը ճիշտ ա լրացված… ոչ կարաս ժաղովրդին հանես բողոքի, ոչ էլ կարաս դատարանին դիմես…
…համակարգը սա ա, երբ կաշառատուները աշխատում են կաշառակերների հետ ու դրանով դառնում մեծամասնություն… մենք կարանք ուժի զոռով, չքավորության հաշվին իշխանափոխություն անենք, բայց փոխվելու ա մի բան՝ ֆռալու են հետո ու քեզ ասեն "դու՞ ինչքամ ես տալու ընտրություններին"… այ էս ա մեր պրոբլեմը…
Հ.Գ. էսի Պզոյի սիստեմն ա, էն որ ամերիկայում բռնեցին ու երբ FBI-ը քոմենթներ էր անում, ասում էր որ սա շատ կուռ համակարգ է, փակ ու աշխատում է համարյա առանց "թերության"… այսինքն բոլոր կողմերը համագործակցում են՝ ումից որ գողանում են, medical ստացողները, հոժարակամ թալանվում են քանի որ փողն իրենք չեն տալիս, թալանողներն էլ "զոհի" գիտգությամբ թալանում է "զոհին" … ու սրանց հետևել են 2 տարի ու հազիվ են բռնել որովհետև բողոքող չի եղել, ո՞վ պտի բողոքեր…էս նույն պրինցիպն էսօր մեզ մոտ աշխատում ուղղակի բռնողներն էլ հենց իրանք են…
ժամանակին երբ որ հարցումներ էին լինում թե ինչ կարծիք ունեք Պզոյի գործի նկատմամբ հայերի մեծամասնությունը, գրագետ թե անգրագետ համարում էր սա "ռասիսզմի" դրսևուրում մեր ժողովրդի նկատմամբ ու մի տեսակ հպարտությամբ էր վերաբերվում էն փաստին որ համակարգը եղել ա "կուռ"… well, կարծես թե ընտրական ու ներքին համակարգի հարցում էլ "կուռ" համակարգ ա
Կունենա՞նք մենք էն FBI-ը որ կգտնի համակարգի թույլ կողմերն ու կքանդի սիստեմը, դժվար ա ասել, բայց մի բան հաստատ ա որ եթե համակարգը ներսից ճաքեր չտա՝ կաշառառությունը չվերանա, ճաք չի տալու ու սենց էլ գնալու ա…
Էջանիշներ