Դավ ջան, նենց դրամատիկ ու համոզիչ ես գրել, որ մի պահ ուզեցա գրածս մտքերից հրաժարվել: Շատ լավ: Ճիշտ ա ես էդքան գաղափար չունեմ իրավական տերմիններով իրավիճակին համ ու հոտ տալու, բայց իմ գրածս սրտիցս ա: Ու կարծում եմ, որ իմ խոսքերը ժողովրդի մի ստվար զանգվածի կարծիքին համնկնում ա: Ճիշտ ա, Հայաստանում չեմ ապրում, բայց հայաստանյան իրավիճակներին բավական ծանոթ եմ, ծնունդով Երևանցի եմ, բայց մարզերում տիրող գերաղքատ մթնոլորտին ևս ծանոթ եմ:
Իմ ասածն ընդհանուր իրավիճակին ա վերաբերվում: Ընտրակաշռքներին ու նման ստոր գործողություններին ակտիվ մասնակցելն ա ինձ ցավ պատճառում, հասկանու՞մ ես: Բա ինչի՞ համար ենք ես ու դու, Արտակը, Գնելը ու այլոք էսքան գրում ու գրում: Անկա՞պ: Միգուցե առանձին-առանձին ոչ մեկս էլ չկարողանանք փոխել ոչինչ, բայց եթե համընդհանուր միասնական չարիքի դեմ պայքար մղենք, ամոթանք ու լուտտանք տեղանք նման երևույթների նկատմամաբ, գուցե ոչ բոլորին, սակայն մի հոծ բազմության կարող ենք հեղափոխել: Հա, ոչի´նչ: Թող մեր գրածիծ վատ զգան, թող տեսնեն, որ կան մարդիկ ովքեր այլ կերպ են մտածում, որ կան մարդիկ, ովքեր բարոյական ստոր արժեքներին տուրք չեն տալիս ու պայքարում են դրանց համար: Թող քո հայաթի երեխեն ոչ թե քուչիդ պաստանցիայի դիմաց պպզած ախմախին հեղինակություն համարի, այլ քեզ ու քո նման պայծառ մտածելակերպ ունեցողին: Պետք չի կաշառք վերցնողին թևերով պաշտպան կանգնել ու ասել, որ ինքը ու իրա պստոն սառում են ձմեռները: Պետք չի ցանկացած վատ երեևույթին սատար կանգնել ու արդարացում տալ: Տենց լինի գող ու բոզին, թալանչուն էլ կարանք արդարացում տանք, որ եթե ինք էդ ամենն անում ա, որովհետև իրա երեխեն սառում ա, կամ եթե գողություն ու բոզություն չանի, ապա մի կտոր հաց չի կարա վաստակի: Դավ ջան, մի բուռ ենք մնացել, բայց էդ մի բռի կեսից ավելին վատ ճանապարհն ա բռնում: Դե պետությանդ գահին նստած լակեյներն էլ օգտվում են էդ իրավիճակից: Բա ու՞ր կորավ հայկական արժեք հասկացողությունը, հայկական թասիբը, հայ տղամարդը՝ տան տղամարդը, հայ կինը, ռազմիկն ու հայրենիքի պաշտպան գաղապարները: